Ինչպես ենք որոշումներ կայացնում և ինչպես դրանք ավելի լավ կատարել

Ինչպես ենք որոշումներ կայացնում  և ինչպես դրանք ավելի լավ կատարել

Հոդվածի առանցքում

  • Իմաստուն որոշումներ կայացնելու նպատակով մեր ունակությունը գնահատելու համար, ներդրող, գրող և պրոդյուսեր Շեյն Փարիշն ասել է. «Շատ հաճախ մենք կենտրոնացած են էզոթերիկ փայլի վրա և չենք խուսափում ակնհայտ հիմարություն ցուցադրելուց:
  • Մենք դիմում ենք անփույթ, կողմնակալ դատողություններին ու պատճառաբանություններին, որոնք մենք վաղուց ենք ստեղծել և որոնց մենք պարբերաբար հեռացնում ենք ու նորից անդրադառնում:
  • Մեր որոշումների մեծ մասը կատարվում են հոգեբանության մեջ ընդունված Մեկ համակագի գործընթացներով՝ ավտոմատ, ենթագիտակցաբար և զգացմունքային: Իսկ եթե որոշումը խրթին է, ապա կիրառում ենք Երկու համակարգը, կայացնում ենք վերլուծական ու կշռադատված որոշում:
  • Մենք բոլորս ցանկանում ենք լավ որոշումներ կայացնել: Դա նշանակում է մտածել ոչ միայն որոշումների, այլև այդ որոշումների ետևում կանգնած «մենք»-ի և այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում «ավելի լավ» որոշումը:

Ուշադրությանն արժանի

«Գեներալը, ով հաղթում է ճակատամարտում, մինչև կռվելը շատ հաշվարկներ է կատարում», – Սուն Ցզի:

Իմաստուն որոշումներ կայացնելու նպատակով մեր ունակությունը գնահատելու համար, ներդրող, գրող և պրոդյուսեր Շեյն Փարիշն ասել է. «Շատ հաճախ մենք կենտրոնացած են էզոթերիկ փայլի վրա և չենք խուսափում ակնհայտ հիմարություն ցուցադրելուց: Մենք ցանկանում ենք հերոս երևալ: Սակայն իմաստությունը, որոշ չափով, մտքի գործընթաց է, որը տանում է ապագայի մասին որոշումներ կայացնելու ճանապարհով»:

Մեր հակումը դեպի ապագան օր օրի իրեն է ենթարկում մեր մտավոր գործունեությունը: Ի՞նչ  վերնաշապիկ հագնեմ այսօր: Նորից պետք է քիչ քնեմ: Ի՞նչ տեղի կունենա առավոտյան հանդիպման ժամանակ: Ինչպե՞ս պետք է արձագանքեմ այս փաստարկին: Պե՞տք է վերջ տամ հարաբերություններին, պե՞տք է սկսեմ նորը: Մեր հոգեկան վիճակը շարունակ լի է որոշումներով, որ մենք կարգավորելու ենք ժամանակի ընթացքում:

Շատ դեպքերում մենք չենք կատարում այդ որոշումները և ընտրում ենք այն, ինչ հեշտ է: Մենք գնում ենք ամբոխի հետ: Մենք բավարարվում ենք՝ ընտրելով բավարար լավի և այլընտրանքների համար պահանջվող չափավոր ջանքերի փոխզիջումային տարբերակը: Մենք որոշում ենք կայացնում՝ մտածելով բացասական հետևանքներից խուսափելու, այլ ոչ թե դրական արդյունքների հասնելու մասին:

Մենք դիմում ենք անփույթ, կողմնակալ դատողություններին ու պատճառաբանություններին, որոնք մենք վաղուց ենք ստեղծել և որոնց մենք պարբերաբար հեռացնում ենք ու նորից անդրադառնում: Սա որոգայթ է. երբեմն, որոշում կայացնելու ամենավատ ճանապարհն այն է, որ մտածում ես  ավելի վաղ կայացրած նման որոշման մասին:

Մենք գիտենք, որ որոշումներ կայացնելիս էներգիա ենք կորցնում և այդ էներգիայի սահմանափակ քանակությունն է հասանելի մեր տասնվեց ժամյա կամ ավելի մտավոր աշխատանքին: Հետևաբար, ձեր ուշադրությունը որոշումն ավելի հեշտ է կլանում առավոտյան: Ձեր ուղեղը հանգստի կարիք ունի: Դա է պատճառը, որ բոլորը նյարդայնանում են, երբ կարևոր հարցը բարձրացվում է հանդիպման վերջում, որովհետև բոլորն արդեն հոգնած են քննարկումներից ու որոշումներից:

Մեզանից ոմանք գիտեն, թե որքան վտանգավոր է կարևոր որոշումը կայացնել օրվա վերջին: Դրա համար փորձում ենք  «այն քնացնելու» ռեժիմը, որը թույլ է տալիս վերալիցքավորել էներգիան, հնարավորություն է տալիս ենթագիտակցությանը որոշ վերլուծություն կատարել: Որքան հաճախ եք գնացել քնելու տարակուսելով որոշման շուրջ և արթնացել եք հստակ գիտակցելով, թե որ ուղին է ճիշտ:

Որոշում կայացնելիս ջանք չգործադրելը մտավոր գոյատևման ռազմավարության մի տեսակ է: Եթե մենք նույն էներգիան վատնում ենք բոլոր որոշումների վրա, ապա կեսօրին արդեն սպառվում ենք: Հավանաբար, մենք պետք է զարգացնենք կանոնավոր քնի ռիթմը, որպեսզի վերալիցքավորվենք և վերամշակենք ենթագիտակցությունը: Սա նման է հետազոտության, որտեղ նշվում է, որ սովորելուց կամ ինչ-որ բանով զբաղվելուց հետո արագ քունը օգնում է լավացնել մտապահումը և զարգացնել հմտությունը:

Այնուամենայնիվ, պահպանվում է այն ճշմարտությունը, որ մեր որոշումների մեծ մասը կատարվում են հոգեբանության մեջ ընդունված Մեկ համակագի գործընթացներով՝ ավտոմատ, ենթագիտակցաբար և զգացմունքային: Իսկ եթե որոշումը խրթին է, ապա կիրառում ենք Երկու համակարգը, կայացնում ենք վերլուծական ու կշռադատված որոշում: Սակայն, քանի որ մենք ապրում ենք Մեկ համակարգի հոգեբանական վիճակում, հեշտությամբ կարող ենք վերլուծականը աղավաղել մեր կանխակալությամբ: Օրինակ, մենք սովորաբար փորձում ենք տրամաբանություն գտնել ընտրություններում, որ մենք արդեն կատարել ենք զուտ հուզականորեն: Մենք մեզ խաբում ենք՝ մտածելով, որ ավելի ռացիոնալ ենք, քան այդպիսին ենք իրականում:

Ի՞նչ կարող ենք անել: Արդյոք մենք խրված ենք այն պատրանքի մեջ, որ մեր որոշումները շատ հաճախ կողմնակալ են, վտանգավոր, անհեռատես և, ի վերջո, մեզ համար բացասական:

Մենք փորձում ենք օգտագործել գործընթացի ուժը որոշումներ կայացնելիս այդ սխալները նվազեցնելու հարցում: Մենք ունենք բազմաթիվ միջոցներ ու հետազոտական աշխատանքներ, նաև կառավարման կառույցներ, ընդօրինակման դասեր, փորձագետներ և աշխատանքային խմբեր: Նրանք բոլորն էլ ունեն իրենց կողմակիցներն ու ուժեղ կողմերը, այս գործընթացները խնդրի լուծման միայն մի մասն են:

Որոշումներ կայացնելու խնդրի հետ կապված մենք պարզեցինք, որ այն բարդ է և լուծումը պետք է լինի բազմակողմանի: Մենք մարդկանց պետք է նայենք որպես համակարգի մի մաս, ինչպես նաև որպես կենսաբանական արարածների և սոցիալական կենդանիների և այդ չափանիշներին պետք է մոտենանք միաժամանակ: Դա միայն կոշիկը չէ … դա նաև կիսագուլպան է: Դա ոչ միայն կիսագուլպան է, այլև քայլվածքը: Դա միայն քայլվածքը չէ, դա նաև ճանապարհն է, և այսպես շարունակ:

Կան մարդիկ, որոնք այլ կերպ են նայում այս խնդրի լուծմանը: Դա է պատճառը, որ ինձ ի սկզբանե գրավեց Շեյնն ու նրա աշխատությունը: Նա իր թիմի հետ ցանկանում է կիրառել ամբողջական մոտեցում այնպիսի հասկացություններին, ինչպիսիք են նորարարությունը, ղեկավարությունը և որոշումների կայացումը:

Կրկնվող գործընթացների, ծրագրային միջոցների վրա կենտրոնանալու փոխարեն՝ Շեյնն իր  սեմինարներում հաշվի  է առնում միջոցներից օգտվողի իրազեկությունը: Օրինակ, նա խոսում է այն մասին, թե ինչպես վատ գործընթացները և լավ արդյունքներ կարող են հանգեցնել աշխարհի մասին անհետևողական, օբյեկտիվ տեսակետի: Ինչպես լավ գործընթացները և վատ արդյունքները կարող եք ստուգել ներգրավված անձանց ճանաչողական ամբողջականությունը:

Մենք բոլորս ցանկանում ենք լավ որոշումներ կայացնել: Դա նշանակում է մտածել ոչ միայն որոշումների, այլև այդ որոշումների ետևում կանգնած «մենք»-ի և այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում «ավելի լավ» որոշումը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment