Բրիտանիայի ԱԳՆ նոր ղեկավարն այն մասին, թե ինչու է դա լավ տեղ կանանց աշխատելու համար

Բրիտանիայի ԱԳՆ նոր ղեկավարն այն մասին, թե ինչու է դա լավ տեղ կանանց աշխատելու համար

Հոդվածի առանցքում

  • Բրիտանիայի արտաքին գործերի նոր գլխավոր գործադիր տնօրեն Դեբորա Բրոնեթի առաջին հարցազրույցը:
  • Դեբորա Բրոնեթը Մեծ Բրիտանիայի դեսպանն էր Զիմբաբվեում 2011- 2014 թվականներին:
  • Նա պատասխանատու է ԱԳՆ շենքերի, դեսպանատների, մարդկային ռեսուրսների ու տեխնոլոգիաների համար:

Ուշադրությանն արժանի

Ավելի քան 40 տարի առաջ, ցանկացած կին, ով աշխատում էր արտաքին գործերի նախարարությունում, ստիպված էր հրաժարական տալ` ամուսնանալուց հետո: Այսօր կին դիվանագետներն ու քաղաքացիական ծառայողները օգտվում են աշխատանքային ճկուն գրաֆիկից և աշխատանքը կիսում են ինչպես իրենց գործընկերների, այնպես էլ ամուսինների հետ:

Առաջին կինը, որն աշխատել է Արտգործնախարարությունում, ողջունել է դիվանագիտական այդ ​​ծառայության` ավանդական Whitehall-ի՝ երբեմնի ամրոցի վերափոխումը ժամանակակից գործատուի: Դեբորա Բրոնեթը, Արտաքին գործերի և Համագործակցության նոր գլխավոր գործադիր տնօրենն ասել է, որ անհամբեր սպասում է այն ժամանակին, երբ «մենք գերակայության հասկացություն չենք ունենա, որովհետև կհասնենք հավասարության»: Իր առաջին հարցազրույցի ժամանակ տիկին Բրոնետը հույս է հայտնել, որ բոլոր դեսպանները Twitter-ը կօգտագործեն որպես «դիվանագիտական ​​միջոց», եթե, իհարկե, իրավիճակն այն չափազանց ռիսկային չդարձնի:

Տիկին Բրոնետը «ֆանտաստիկ» է համարում դեսպանի աշխատանքը ամուսինների միջև բաժանելը: Ջոնաթան Էյվսը և Քեթրին Լիչը, 4 ամիսը մեկ միմյանց փոխարինելով կատարում են Հայաստանում Բրիտանիայի դեսպանի պարտականությունները և խնամում երեք երեխաներին: Ընտանիքը շուրջ երեք տարի Երևանում է:

47-ամյա տիկին Բրոնետն ասաց. «Պատմությունը երկար ստվեր ունի. օրենքը, որով կանայք ամուսնանալուց հետո պետք է հրաժարական տային, վերացվել է 1972 թվականին: Այսօր մենք բոլորովին այլ կազմակերպություն ենք, լավ իմաստով, իհարկե: Արտգործնախարարությունն իսկապես լավ տեղ է կանանց աշխատելու համար: Հոյակապ է, որ այսօր դեսպանները կարող են կիսել իրենց աշխատանքը: Մենք հասնել ենք մի մակարդակի, որտեղ գերակայության խնդիր չկա, կարող ես դուռը բացել ու չփակել»:

Տիկին Բրոնետը համատեղությամբ իր աշխատանքը ստանձնել է 2008-ին, երբ նրա որդին շատ փոքր էր: Նա աշխատում էր երկուշաբթիից չորեքշաբթի, իսկ նրա գործընկերը` չորեքշաբթիից ուրբաթ: Մի օրը նրանք միասին էին աշխատում: «Այնպիսի տպավորություն էր, որ մենք թակում ենք բաց դուռը: Մենք գիտակցում էինք, որ առաջինն էինք, որ կիսում էինք աշխատանքը: Միասին աշխատելը շատ կարևոր էր, խոսում էինք խոշոր ռազմավարական խնդիրների մասին ու համոզվում, որ ղեկավարում ենք հստակ և հետևողական: Ինձ ոգևորեց այն փաստը, որ կազմակերպությունում շատերն էին ուզում աջակցել ճկուն գրաֆիկով աշխատող մարդկանց: Նրանք ցանկանում էին, որ դրանք լինեն ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ»:

Դեբորա Բրոնետը Մեծ Բրիտանիայի դեսպանն էր Զիմբաբվեում 2011- 2014 թվականներին: Դիվանագետի աշխատանքը նա երկու տարի կիսել է իր գործընկերոջ հետ: Լրիվ դրույքով աշխատանքի է անցել այն ժամանակ, երբ գործընկերը սկսել է աշխատել մասնավոր հատվածում: Բայց նույնիսկ այդ ժամանակ նա աշխատանքն ավարտում էր երեկոյան ժամը 5-ին, որպեսզի 7-ամյա որդու քնի ժամին տանը լիներ ու հետո նորից շարունակեր աշխատանքը: Ընդունելով, որ Twitter-ը փոխել է դիվանագիտությունը, նա ասաց.

«Թվային մեդիան դեսպանատան աշխատաոճի մյուս կողմն է, որը պետք է լավ օգտագործել: Շատ դեսպաններ այն, իրոք, լավ են օգտագործում: Դա հաղորդագրություններ տարածելու հոյակապ հարթակ է, որտեղ կարող ենք նշել, թե Մեծ Բրիտանիայում ինչ են մտածում տարբեր հարցերի մասին:Դա նաև հնարավորություն է տալիս խոսել մարդկանց հետ, որն իրականում անհնար է, կամ մարդկանց հետ, որոնք դիվանագետների հետ ճիշտ խոսելաձև չունեն: Այն օգնում է հասանելի լինել և ես դա օգտագործել եմ Զիմբաբվեում: Twitter-ի միջոցով ծանոթացել եմ շատ հետաքրքիր մարդկանց հետ: Իհարկե, դեռևս կան երկրներ, որտեղ այն կիրառելի չէ»:

Որպես բարձրաստիճան պաշտոնյա` նա պատասխանատու է արտգործնախարարության շենքերի, դեսպանատների, արձանագրությունների, իրադարձությունների, մարդկային ռեսուրսների ու տեխնոլոգիաների համար: Տիկին Բրոնեթը գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնել է անցած ամիս` փոխարինելով Մեթյու Ռիքռոֆին, ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի նոր դեսպանին: Երեք տարի, մինչև այս ամառ, նա Բրիտանիայի դեսպանն էր Զիմբաբվեում` առաջին կինն այդ պաշտոնում: 2011-ին ժամանելով Հարարե` ինչպես բոլոր նոր դեսպանները, նա իր դիվանագիտական ​​հավատարմագրերը հանձնեց Ռոբերտ Մուգաբեին: Ընդունված արարողակարգով 15 րոպեի փոխարեն նրանց հանդիպումը տևեց 90 րոպե և վերածվեց Զիմբաբվե բրիտանական ներխուժման դիմակայության:

 «Նա անդադար խոսեց 30 րոպե, իսկ ինձ տեղեկացրել էին, որ ըստ արձանագրության, հանդիպումը 15 րոպե է: Ես մի ցուցակ ունեի, որտեղ նշված էին հարցեր, որոնց մասին պետք է խոսեի, վարչապետի հետ համաձայնեցված խնդիրներ, որոնք պետք է ներկայացնեի: Ես պետք է իմ հարցերը ներկայացնեի, բայց պետք է նաև հաշվի առնեի, որ իմ առջև նստած է պետության 88-ամյա ղեկավարը, որն ունի Միացյալ Թագավորության ու Զիմբաբվեի պատմության իր տարբերակն ու բրիտանական մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ իր տեսակետները:

Ես մի մտածմունք ունեի. Ինչպե՞ս ներկայացնել իմ հարցերը, որ դրանք լսելի լինեն ու չարհամարհվեն: Ինչպես անել, որ չընդհատես խոսակցիդ: Ի վերջո, կարողացա ասել իմ խոսքը: Անշուշտ, եղան պատմության ինչ-որ կետեր, որոնք ընդունեցինք, եղան և այնպիսիները, որոնց հարցում բացարձակ համաձայնության չեկանք: Երկուսս էլ քաղաքավարի ասացինք այն, ինչ մտածում էինք»:

 Ի դեմս լրատվամիջոցների բավական թշնամական լուսաբանումների` Դեբորա Բրոնեթը պետք է առողջ, հարգալից ու քաղաքավարի մոտեցում դրսևորեր: «Բայց դա չի նշանակում, որ պետք է թույլ տաս քեզ վրա ճնշում գործադրել ու լռեցնել, քանի որ ոչ բոլորն են ցանկանում, որ բարձրաձայնես, չեն ցանկանում, որ Միացյալ թագավորությունն իր կարծիքը հայտնի»-նկատեց Դեբորան:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment