Թուրքիայում հայ քրիստոնյաների մահվան սպառնալիքով գրաֆիտի է հայտնվել

Թուրքիայում հայ քրիստոնյաների մահվան սպառնալիքով գրաֆիտի է հայտնվել

Հոդվածի առանցքում

  • Փետրվարի 23-ին Ստամբուլում գտնվող եկեղեցու վրա վանդալները անգլերեն և արաբերեն գրել են սպառնացող խոսքեր՝ «Ձեր վերջը եկել է»: Սա Թուրքիայում եկեղեցիների նկատմամբ վանդալիզմի դրսևրումների առաջին դեպքը չէ: 2018 թ. ապրիլին «Այս հայրենիքը մերն է» բառերը հայտնվել են հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու արտաքին պատի և աղբը ծածկող դռան վրա:

Ուշադրությանն արժանի

Փետրվարի 23-ին Ստամբուլում գտնվող եկեղեցու վրա վանդալները անգլերեն և արաբերեն գրել են սպառնացող խոսքեր՝ «Ձեր վերջը եկել է»:

Տհաճ գրաֆիտիները հայտնվել են մի դռան և պատի վրա՝ Բալատ թաղամասի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցու մուտքին: Եկեղեցականները դիմել են ոստիկանությունը՝ քրեական գործ հարուցելու համար:

Թուրքական խորհրդարանում Ստամբուլը ներկայացնող հայազգի քաղաքական գործիչ Գարո Փայլանը վանդալիզմը անվանեց «ատելության հարձակում»: Twitter- ում արված իր գրառման մեջ նա ասել է. «Ամեն տարի մի քանի անգամ ատելության հարձակումներ են տեղի ունենում եկեղեցիների և սինագոգի դեմ» և ավելացրեց, որ «ատելություն առաջացնող քաղաքականությունը պետք է դադարեցվի»:

Սա Թուրքիայում եկեղեցիների նկատմամբ վանդալիզմի դրսևրումների առաջին դեպքը չէ: 2018 թ. ապրիլին «Այս հայրենիքը մերն է» բառերը հայտնվել են հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու արտաքին պատի և աղբը ծածկող դռան վրա:

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության կողմից իրականացվել է Առաջին աշխարհամարտի ժամանակ ընդդեմ իր հայկական քաղաքացիների: Սպանվել են ավելի քան 1,5 միլիոն հայեր՝ կանայք, տղամարդիկ, երեխաներ, որը Օսմանյան կայսրության պատասխանն էր «հայկական հարցին» և թուրքական և մահմեդական պետություն ստեղծելու փորձում: 1915 թ. շրջանում սպանվել են նաև 1,5 միլիոն հույներ և շուրջ 750 հազար ասորի քրիստոնյաներ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment