Հայաստանը պատրաստ է օգնել Իրանին մահացու ջրհեղեղից հետո

Հայաստանը պատրաստ է օգնել Իրանին մահացու ջրհեղեղից հետո

Հոդվածի առանցքում

  • Twitter-ի իր էջում գրված գրառման մեջ Հայաստանի վարչապետը ասել է, որ «տասնյակ իրանցիների մահը մահացու ջրհեղեղի արդյունքում խորապես ցնցել է մեզ»: Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը պատրաստ է աջակցել այս դժվարին ժամանակահատվածում Իրանի բարեկամ ժողովրդին և անհրաժեշտ օգնություն տրամադրել ջրհեղեղի հետևանքով առաջացած խնդիրների լուծման համար: Ավելի վաղ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Իրանի նախագահ Հասան Ռուհանիին:

Ուշադրությանն արժանի

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել և իր երկրի օգնությունն առաջարկել Իրանում տեղի ունեցած ողբերգական ջրհեղեղի հետևանքով, որը մինչ օրս խլել է 26 մարդու կյանք:

Twitter-ի իր էջում գրված գրառման մեջ Հայաստանի վարչապետը ասել է, որ «տասնյակ իրանցիների մահը մահացու ջրհեղեղի արդյունքում խորապես ցնցել է մեզ»:

Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը պատրաստ է աջակցել այս դժվարին ժամանակահատվածում Իրանի բարեկամ ժողովրդին և անհրաժեշտ օգնություն տրամադրել ջրհեղեղի հետևանքով առաջացած խնդիրների լուծման համար:

Ավելի վաղ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Իրանի նախագահ Հասան Ռուհանիին:

Վերջին օրերին մի քանի իրանական նահանգներում փրկարարական աշխատանքներ են ընթանում, քանի որ ջրհեղեղը մեծ վնաս է հասցրել: Իրավիճակը որոշ տարածքներում բարելավվել է, քանի որ հորդառատ անձրևները դադարել են:

Գրանցվել է շուրջ երկու տասնյակ մարդկային զոհ: Սպասվում են սողանքներ և հորդառատ անձրևներ:

Միևնույն ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռուհանին այցելել է Իրանի հյուսիսում գտնվող Գոլիստանի շրջան, ուր տեղի է ունեցել ջրհեղեղը: Իր այցի ընթացքում Ռուհանին ասել է, որ իր կառավարությունը ջանք չի խնայի, որպեսզի ջրհեղեղից տուժած վայրերում օգնություն ցուցաբերվի տեղի բնակչությանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment