Հանգուցյալ հայ պատրիարքի հրաժեշտի օրը

Հանգուցյալ հայ պատրիարքի հրաժեշտի օրը

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալին, նախկին վարչապետ և Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Բիյնալի Յըլդըրիմը, Թուրքիայում օտարերկրյա առաքելությունների ներկայացուցիչներ և մի շարք պաշտոնյաներ միացել էին սգո արարողությանը Մութաֆյանի հրաժեշտի կապակցությամբ: Պատարագի և եպիսկոպոսների հանդիսավոր արարողությունից հետո Մութաֆյանին հանձնեցին հողուն Շիշլիի հայկական գերեզմանոցում, որը գտնվում է եկեղեցուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա և որը հանդիսանոմ է պատրիարքարանի մահացած առաջնորդների գերեզմանոցը:

Ուշադրությանն արժանի

 

Թուրքիայում սգում են Մեսրոպ Մութաֆյանի կամ ինչպես պաշտոնապես նա հայտնի է` Մեսրոպ Երկրորդի մահը, որը գրանցվել է մարտի 8-ին: Ստամբուլում Սուրբ Աստվածածին եկեղեցու շուրջ մեծ բազմություն էր հավաքվել սիրելի կրոնական առաջնորդին հրաժեշտ տալու համար:

Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալին, նախկին վարչապետ և Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Բիյնալի Յըլդըրիմը, Թուրքիայում օտարերկրյա առաքելությունների ներկայացուցիչներ և մի շարք պաշտոնյաներ միացել էին սգո արարողությանը Մութաֆյանի հրաժեշտի կապակցությամբ: Պատարագի և եպիսկոպոսների հանդիսավոր արարողությունից հետո Մութաֆյանին հանձնեցին հողուն Շիշլիի հայկական գերեզմանոցում, որը գտնվում է եկեղեցուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա և որը հանդիսանոմ է պատրիարքարանի մահացած առաջնորդների գերեզմանոցը: Մութաֆյանը մահացել է 63 տարեկանում, երկարատև հիվանդության արդյունքում՝ ախտորոշված 2008 թ.:

Մահանալու պահին նա Ստամբուլի հիվանդանոցում անգիտակից  վիճակում էր: Հայոց պատրիարքարանը սուգ հյատարարեց մինչև ապրիլի 21-ի Սուրբ Զատիկի առիթով միջոցառումը: Եկեղեցիներն արգելվում են սգո ժամանակաշրջանում որևէ կրոնական միջոցառումներ կազմակերպել կամ իրականացնել:

Հայրապետը 84-րդն էր հայոց կրոնական առաջնորդների շարքում: Նա փոխարինել էր Գարեգին II- ին 1998 թ.: Նա հարգանք էր վայելում ինչպես հայ համայնքում, այնպես էլ Թուրքիայում: Նրա հիվանդությունից հետո արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը նշանակվել էր որպես պատրիարքի պաշտոնակատար: Նա ծնվել է Ստամբուլում և սովորել սոցիոլոգիա և փիլիսոփայություն ԱՄՆ-ում՝ այնուհետև վերադառնալով Թուրքիա: Մութաֆյանը 1979-ին նշանակվել է որպես քահանա և որպես հովիվ նշանակում ստացել Կինալյադայում, Ստամբուլի մոտ գտնվող կղզում, որտեղ փոքր հայ համայնք կա: Հետագայում նա  աճում է մինչև պատրիարքի պաշտոնը և վերջապես նշանակվում է:

Մութաֆյանը «հայրենասիրաբար» աջակցել է ջանքերին, որոնք հակադրվել են «արտասահմանում Թուրքիայի նկատմամբ սև քարոզչությանը », ինչպես նաև Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու գործընթացին, նշել է իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (AK) խոսնակ Օմեր Չելիքին: «Ես անձամբ ճանաչել եմ նրան և բացի նրանից, որ հոգևոր առաջնորդներ էր, նա նաև նուրբ փիլիսոփա և մտավորական էր», – ասել է Չելիքին:

Հայերի ուղղափառ պատրիարքությունը համայնքում ամենամեծ ժողովն ունի: Պատրիարքարանն իր արմատներով գնում է Օսմանյան կայսրության օրերին, երբ Մեհմեդ II- ը (Մեհմեդ Հաղթող) նվաճեց Ստամբուլը, որը ճանապարհ է հարթում պատրիարքության հաստատման համար: Մինչև սուլթանի կողմից նրանց կրոնական ազատության շնորհումը, հայերը ստիպված էին աղոթել քաղաքի այլ համայնքների բյուզանդական եկեղեցիներում: Պատրիարքարանն ազդեցիկ կրոնական իշխանություն էր վայելում աշխարհի հայ համայնքների շրջանում մինչև 20-րդ դարասկիզբը, սակայն դրա ազդեցությունը ժամանակի ընթացքում նվազեց, հատկապես այն բանից հետո, երբ Թուրքիայում հայ բնակչությունը նվազեց Առաջին աշխարհամարտից հետո և Օսմանյան կայսրության փլուզումից հետո: Մութաֆյանը ընդունվել է որպես հայ համայնքը միավորող գործիչ, իր կարճատև գործունեության ընթացքում և բարձրաձայնել է ընդդեմ թուրքերի և հայերի միջև տարաձայնությունների: Վերջին ելույթներից մեկում պատրիարքը կոչ է արել Թուրքիային զարգացնել հարաբերությունները Հայաստանի և սփյուռքի հետ, չնայած Օսմանյան կայսրությունում հայերի սպանության հետ կապված հարցի, որը Սփյուռքը և հայկական կառավարությունը որակում են որպես ցեղասպանություն: 2007 թ. ծայրահեղ ազգայնամոլի կողմից սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի նման, պատրիարքը կողմ է եղել Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսության ու փոխըմբռնմանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment