Թուրքիայի վարչապետն ասում է, որ Հայոց Ցեղասպանության նկատմամբ Եվրոպայի դիրքորոշումը ռասիզմի արտահայտում է

Թուրքիայի վարչապետն ասում է, որ  Հայոց Ցեղասպանության նկատմամբ Եվրոպայի դիրքորոշումը ռասիզմի արտահայտում է

Հոդվածի առանցքում

  • Ուրբաթ օրը Թուրքիայի վարչապետը Եվրոպային մեղադրել է ռասիզմի դրսևորման մեջ, երբ Եվրոպական պառլամենտը բանաձև է ընդունել, որով իր կառավարությանը կոչ է անում կործանվող Օսմանյան կայսրությունում կատարված հայերի զանգվածային կոտորածները ճանաչել որպես ցեղասպանություն:
  • Լարվածությունն ուժեղացել է մեկ շաբաթ առաջ այն բանից հետո, երբ աշխարհի հայերը ծրագրում են նշել Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը, ինչը պատմաբանները ճանաչում են որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Հայերն ասում են, որ 1915-1923 թվականներին զանգվածային կոտորածների, սովի ու դեպի Սիրիայի անապատներ արտաքսումների արդյունքում պարբերաբար ավելի քան 1.5 հայ քրիստոնյաներ են ոչնչացվել:
  • Չորեքշաբթի օրը Եվրոպական պառլամենտի բանաձևը, որը կոչ է անում Թուրքիային՝ բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ և ճանաչել ցեղասպանությունը, առաջացրել է Թուրքիայի կառավարության ցասումը:
  • Եվրապառլամենտի քվերակությունից հետո պարոն Դավութօղլուի գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանը, սկանդալ է առաջացրել՝ կոչ անելով կառավարությանը կիրառել ցեղասպանություն բառը:
  • Իր հայտարարության հաջորդ օրը վարչապետի գրասենյակն հայտարարել է, որ պարոն Մահչուփյանը պետք է թոշակի գնա, քանի որ հասել է թոշակառուի տարիքին:

Ուշադրությանն արժանի

Ուրբաթ օրը Թուրքիայի վարչապետը Եվրոպային մեղադրել է ռասիզմի դրսևորման մեջ, երբ Եվրոպական պառլամենտը բանաձև է ընդունել, որով իր կառավարությանը կոչ է անում  կործանվող Օսմանյան կայսրությունում կատարված հայերի զանգվածային  կոտորածները ճանաչել որպես ցեղասպանություն:

Թեև Թուրքիան խոստացել էր, որ ուշադրության չի արժանացնի բանաձևը, կառավարական պաշտոնյաները հարձակվել են Եվրապառլամենտի՝ Եվրոպական միության օրենսդիր մարմնի վրա՝ մեղադրելով նրան կանխամտածված կերպով Թուրքիայի հետ հարաբերություններում խոչընդոտներ ստեղծելու համար: Սակայն վարչապետ Ահմետ Դավութօղլուն իր մեկնաբանություններում ավելի հեռուն է գնում:

«Եվրոպական պառլամենտը չպետք է ընդունի այնպիսի որոշումներ, որոնք կարող են ատելություն առաջացնել որոշակի կրոնական կամ էթնիկ խմբի նկատմամբ, եթե այն ցանկանում է խաղաղության հաստատման գործում իր ներդրումն ունենալ»,- լրագրողներին Անկարայում ասել է պարոն Դավութօղլուն: «Այս հարցն այժմ դուրս է գալիս հայ-թուրքական շրջանակից, դա Եվրոպայում ռասիզմի դրսևորման նոր արտահայտություն է»:

Լարվածությունն ուժեղացել է մեկ շաբաթ առաջ այն բանից հետո, երբ աշխարհի հայերը ծրագրում են նշել Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը, ինչը պատմաբանները ճանաչում են որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Հայերն ասում են, որ 1915-1923 թվականներին զանգվածային կոտորածների, սովի ու դեպի Սիրիայի անապատներ արտաքսումների  արդյունքում  պարբերաբար ավելի քան 1.5 հայ քրիստոնյաներ են ոչնչացվել:

Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան ընդունում է, որ վայրագություններ տեղի են ունեցել, հրաժարվում է իր վրա պատասխանատվություն վերցնել այդ մահերի համար՝ պնդելով, որ մեծ քանակությամբ մարդիկ, այդ թվում թուրքեր ևս զոհվել են քաղաքացիական պատերազմի և սովի պատճառով: Վերջին հարյուրամյակի ընթացքում Թուրքիան վճռականորեն ժխտում է ցեղասպանություն եզրույթը:

1915 թվականի դեպքերը բնութագրելու վերաբերյալ վեճերը մեծ թափ ստացան այն պահից սկսած, երբ Պապ Ֆրանցիսկոսը շաբաթ օրը զոհերի հիշատակին մատուցված պատարագի ժամանակ դրանք անվանել է ցեղասպանություն: Այս հայտարարությունը Թուրքիայում դիվանագիտական սկանդալ առաջացրեց, որը հետ կանչեց Վատիկանի իր դեսպանին:

Չորեքշաբթի օրը Եվրոպական պառլամենտի բանաձևը, որը  կոչ է անում Թուրքիային՝ բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ և ճանաչել ցեղասպանությունը, առաջացրել է Թուրքիայի կառավարության ցասումը:

Եվրոպական պառլամենտի նախագահ Մարտին Շուլցի հետ հեռախոսազրույցի ժամանակ պարոն Դավութօղլուն Եվրոպայից պահանջել է նայել իր «սեփական ետնաբակում տեղի ունեցած» դեպքերին՝ բացել իր արխիվային նյութերը, որոնք կապված են բնիկների հետ:

«Եթե մենք բացենք Եվրոպայի պատմության գրքերը, հարցեր կառաջանան այն մասին, թե ինչ է արվել Ասիայում և Աֆրիկայում»,- ասել է պարոն Դավութօղլուն: «Ի՞նչ է տեղի ունեցել այնտեղի բնիկների հետ: Որտե՞ղ են բնիկները: Որտե՞ղ են Ամերիկայի բնիկները:

Նա շարունակել է. «Մենք երբեք համակենտրոնացման ճամբարներ չենք ունեցել, դա եվրոպական արտադրանք է: Նախ կատարվում է էթնիկ խտրականություն, ապա ցեղասպանություն»:

Եվրապառլամենտի քվերակությունից հետո պարոն Դավութօղլուի գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանը, սկանդալ է առաջացրել՝ կոչ անելով կառավարությանը կիրառել ցեղասպանություն բառը: «Եթե դուք ընդունում եք Բոսնիայի և Հերցեգովինայի դեպքերը որպես ցեղասպանություն, անհնար է այլ կերպ անվանել այն, ինչ 1915 թվականին տեղի է ունեցել հայերի հետ»:

Իր հայտարարության հաջորդ օրը վարչապետի գրասենյակն հայտարարել է, որ պարոն Մահչուփյանը պետք է թոշակի գնա, քանի որ հասել է թոշակառուի տարիքին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment