Հարցազրույց Սան Ֆրանցիսկոյի «Շոստակովիչի» բալետի գլխավոր պարող Դավիթ Կարապետյանի հետ

Հարցազրույց Սան Ֆրանցիսկոյի «Շոստակովիչի» բալետի գլխավոր պարող Դավիթ Կարապետյանի հետ

Հոդվածի առանցքում

  • Սան Ֆրանցիսկոյի բալետի 6-րդ ծրագիրը՝ Շոստակովիչի եռերգությունը, բացվում է չորեքշաբթի օրը, ապրիլի 8-ին և կշարունակվի մինչև կիրակի՝ ապրիլի 19-ը յոթ ներկայացումներով: 2014 թվականի սեզոնի ամենամեծ նշմարումն էր Ալեքսեյ Ռատմանսկիի բեմադրած Դմիտրիյ Շեստակովիչի 9-րդ սիմֆոնիան և համար մեկ դաշնամուրային համերգը: Երկրորդ մասի բեմադրությունը պատմողական է և արտացոլում է կոմպոզիտորի կյանքը: Գլխավոր պարող Դավիթ Կարապետյանը կհայտնվի 7 ներկայացումներից վեցում, ապրիլի 11-ին՝ կիրակի, ժամը 14:00՝ Ռուբեն Մարտին Սինտասի դերի նորամուտով:
  • Առաջին անգամ ես Դավիթ Կարապետյանին տեսա 2006 թվականին որպես Սիգֆրեդ արքայազն, թատերախմբի նախորդ «Կարապի լիճ» բեմադրությունում: Դա ծրագրի վերջին ներկայացումն էր. Լորենա Ֆեյջօուն Օդետտեի և Օդիլեի կրկնակի դերերը պարեց: Այդ ժամանակ Դավիթը SF բալետի հետ իր առաջին սեզոնն էր անցկացնում, բայց այդ բացառիկ դերը դեռևս դպրոցական տարիներից նրա գլխի և սրտի մեջ էր:
  • «Իմ հայրը պարող էր, մայրս ու քույրերս պարուհիներ էին: Ամեն ինչ պարելու մասին էր: Եվ ես չէի ցանկանում լսել դրա մասին: Հայրս սկսել էր բալետից և հետո գնացել Հայաստանում մի թատերախումբ: Բայց քանի որ հայկական ազգային պարերը այդքան ճանաչված էին, նա փոխվեց ազգային պարերի: Իմ մայրը մեծ ազգային պարերի դպրոց ավարտեց և հետո միացավ այնտեղի թատերախմբին: Ես միշտ էլ տպավորվում էի բալետ նայելուց, սակայն չէի ցանկանում սովորել այն:
  • Ես սկսեցի ազգային պարերից, բայց միևնույն ժամանակ հաճախում էի թաեքվոնդոյի: Երկրորդ տարուց հետո ես տեսա բալետի դասարանը, որտեղ տղաները թռիչքներ էին անում: Կանգնեցի դռան մոտ՝ բաց բերանով: Գնացի տուն և ասացի, որ բալետի եմ ուզում գնալ: «Մենք քեզ տարանք և դու չհավանեցիր այն, արդեն շատ ուշ է, ուղղակի շարունակիր ազգային պարերով»: Ո՛չ, ես ցանկանում եմ այն փորձե՛լ:
  • Սան Ֆրանցիսկոյի Բալետին միանալուց ի վեր, Դավիթը պարել է բոլոր առաջատար դերերը գլխավոր պատմական բալետներում և ժամանակակից բեմադրողների հսկայական գործերում, ներառյալ՝ Հելգի Թոմասսոնը, Վալ Կանիպարոլին, Վիլլիամ Ֆորսիդեն, Մարկ Մորրիսը, Ջոզ Կարլոս Մարտինեզը, Ալեքսեյ Ռատմանսկին, Էնթոնի Տուդորը և Յուրի Պոսոխովը:
  • Ինչ էլ, որ անում եմ իմ սիրածն է դառնում: Այդպես պետք է լինի: Այո, պարելը իմ աշխատանքն է, բայց ես պարում եմ, որովհետև ցանկանում եմ, որպեսզի հանդիսատեսը հասկանա, ինչ եմ ես անում: Դա կամ ֆիզիկական կամ էմոցիոնալ մաս է: Ես ուզում եմ, որ նրանց դուր գա,թե ինչ եմ ես անում:

Ուշադրությանն արժանի

Սան Ֆրանցիսկոյի բալետի 6-րդ ծրագիրը՝ Շոստակովիչի եռերգությունը, բացվում է չորեքշաբթի օրը, ապրիլի 8-ին և կշարունակվի մինչև կիրակի՝ ապրիլի 19-ը յոթ ներկայացումներով: 2014 թվականի սեզոնի ամենամեծ նշմարումն էր  Ալեքսեյ Ռատմանսկիի բեմադրած Դմիտրիյ Շեստակովիչի 9-րդ սիմֆոնիան՝ սի մինորով կամերային սիմֆոնիան, և համար մեկ դաշնամուրային համերգը: Երկրորդ մասի բեմադրությունը պատմողական է և արտացոլում է կոմպոզիտորի կյանքը: Նախկինում Շեստակովիչի իր բնութագրմամբ հիացրած գլխավոր պարող Դավիթ Կարապետյանը կհայտնվի 7 ներկայացումներից վեցում, ապրիլի 11-ին՝ կիրակի, ժամը 14:00՝ Ռուբեն Մարտին Սինտասի դերի նորամուտով:

Առաջին անգամ ես Դավիթ Կարապետյանին տեսա 2006 թվականին որպես Սիգֆրեդ արքայազն, թատերախմբի նախորդ «Կարապի լիճ» բեմադրությունում: Դա ծրագրի վերջին ներկայացումն էր. Լորենա Ֆեյջօուն Օդետտեի և Օդիլեի կրկնակի դերերը պարեց:

Այդ ժամանակ Դավիթը SF բալետի հետ իր առաջին սեզոնն էր անցկացնում, բայց այդ  բացառիկ դերը դեռևս դպրոցական տարիներից նրա գլխի և սրտի մեջ էր:  Նրա տեխնիկական տիրապետումն ու դասական հմայքը իդեալական էին համադրվում միջազգայնորեն գովերգված  բալետի պարուհու կրակոտ դինամիզմի հետ: Արդյունքը ոսկի էր: Արվեստը տպավորիչ էր: «Ես սիրում եմ Կարապի լիճը»,- ասաց Դավիթը:

«Երբ ես դեռ դպրոցում էի, միշտ մտածում էի, որ հրաշալի կլիներ, եթե Կարապի լիճը ներկայացվեր լիամետրաժ: Բայց ուժի, որակների առումով, դեռևս մի փոքր շուտ էր: Երբ եկա այստեղ, ես ինձ պատրաստ զգացի: Ես հիանալի ժամանակ ունեցա: Կարապի լիճը մեկ այլ բալետ է, որը պահանջում է շատ դերասանական խաղ տարբեր մեկնաբանություններով, որպեսզի ցույց տրվի հերոսն ու պատմությունը: Ինչ վերաբերվում է Շոստակովիչին, ապա ես շատ էի լսել նրա գործերի մասին, սակայն քիչ գիտեի նրա կյանքից»:

photo1

Դավիթ Կարապետյանը Ռատմանսկիի Շոստակովիչի եռերգությունում: Նկարը՝ Էրիկ Թոմասսոն 

«Նրա կյանքը այնպիսին էր, որ ես պետք է այն խորապես իմ ներսում զգայի՝ ինչպես էր նա վերաբերվում իր կանանց, ինչպես նրանք նրան լքեցին: Ալեքսեյն ասում էր, որ նա իրապես սիրում էր իր առաջին կնոջը: Երկրորդ կինը մի փոքր ավելի թեթև և երիտասարդ էր, բայց նրանց ամուսնությունը երկար չտևեց: Երրորդը նրա հիվանդության ժամանակ էր և թողեց նրան առանց ոչնչի»:

Կամերային սիմֆոնիան կազմված է մեկը մյուսին լրացնող 5 շարժումներից, և հանդիսանում են կոմպոզիտորի աշխատանքի ամենամեծ կենսագրությունը: Խոսելու կետերը իրենց մեջ են ներառում նրա առաջին փորձերը, որպես երաժշտության հանճար, Ստալինի ռեժիմի դիտարկման տակ նրա կարիերային հուզմունքը, երեք խառնված ամուսնությունները, խեղճ առողջությունը, նրա բացահայտ մարտահրավերը ֆաշիզմին արտահայտվեցին պետականորեն պատվիրված երաժշտության մեջ, և նրա մոռացված լինելու վախը: Դա լի է  կրքով և պետք է տեղավորվի մոտավորապես 22 րոպե տևողությամբ հատվածում և ներառում է մահվան տեսարան: Սակայն կրքի արտահայտումը (հնարավոր է մարտահրավերը) նոր չեն Դավիթ Կարապետյանի համար: Երբ նա 6 տարեկան էր, նրա ծնողները դրա բավականին ուժեղ չափաբաժին են տվել:

«Իմ հայրը պարող էր, մայրս ու քույրերս պարուհիներ էին: Ամեն ինչ պարելու մասին էր: Եվ ես չէի ցանկանում լսել դրա մասին: Հայրս սկսել էր բալետից և հետո գնացել Հայաստանում մի թատերախումբ: Բայց քանի որ հայկական ազգային պարերը այդքան ճանաչված էին, նա փոխվեց ազգային պարերի: Իմ մայրը մեծ ազգային պարերի դպրոց ավարտեց և հետո միացավ այնտեղի թատերախմբին: Ես միշտ էլ տպավորվում էի բալետ նայելուց, սակայն չէի ցանկանում սովորել այն:

Երբ 6 տարեկան էի, ծնողներս ուզում էին ինձ բալետի դպրոց տանել: Ես ասացի, որ ատում եմ դա և չեմ պատրաստվում գնալ այնտեղ: «Ես պատրաստ էի ամեն ինչ անել նրանց հակառակ, ուղղակի որպեսզի չբռնվեմ նրանց կողմից»: Ես արեցի ճիշտ այն, ինչ ուզում էի և չգնացի բալետի դպրոց: Երբ ընունվում  ես 6 տարեկանում, ապա միանում ես բալետին: Բայց նույն դպրոցում կա նաև ազգային բաժին, երբ դու 12 տարեկան ես: Այսպիսով, ես գնացի ռազմական արվեստի, լողալու և շատ սպորտաձևերի: Ես մրցունակ անձնավորություն էի, սակայն ավելի շատ ինքնամփոփ:

Ես ցանակնում էի լինել ամենալավը այն ամենի մեջ, ինչ անում էի, և դրանից հետո միայն ես կփորձեի մեկ այլ բան: Կարծում եմ կշարունակեի մարմնամարզությունը, եթե մարզիչս Լոս Անջելես չտեղափոխվեր: Ես 7 տարեկան էի, և ասացի, որ ուրիշ ոչ մի մարզիչ չեմ ուզում և այդպես ավարտեցի: Հետո փորձեցի թաեքվոնդոն: Սիրեցի այն և սկսեցի զբաղվել դրանով»:

photo2

Դավիթ Կարապետյանն ու Յուան Յուան Տան Նեումեյերի «Փոքրիկ ջրահարս»-ում: Նկարը՝ Էրիկ Թոմասսոն

«Երբ 12 տարեկան էի, ծնողներս ևս մեկ անգամ փորձեցին. «Արի հետ գնանք դպրոց, բայց ազգային մաս»: Այսպես՝ ինչու ոչ: Բալետի դպրոցը նման է քոլեջի: Այն հիմնականում ռուսական պարապմունք էր, քանի որ սովետական ժամանակաշրջան էր, և բոլոր իմ ուսուցիչները սովորել էին կամ Մոսկվայում կամ Սանկտ Պետերբուրգում:

Ես սկսեցի ազգային պարերից, բայց միևնույն ժամանակ հաճախում էի թաեքվոնդոյի: Երկրորդ տարուց հետո ես տեսա բալետի դասարանը, որտեղ տղաները թռիչքներ էին անում: Կանգնեցի դռան մոտ՝ բաց բերանով: Գնացի տուն և ասացի, որ բալետի եմ ուզում գնալ: «Մենք քեզ տարանք և դու չհավանեցիր այն, արդեն շատ ուշ է, ուղղակի շարունակիր ազգային պարերով»: Ո՛չ, ես ցանկանում եմ այն փորձե՛լ:

Երկու տարի անց Դավիթը Սանկտ Պետերբուրգի ճանապարհին էր, մրցույթի մասնակցելու համար: Նա Ժիզելից և Դոն Կիխոտից հատվածներ էր պատրաստել: Չնայած իր վճռականությանը, շուտով նա հասկացավ, որ նա դուրս է մնում իր մրցաշարից:  Առաջին շրջանում ակնհայտ էր վաղ տարիների մարզումների կորուստը:

«Ես չանցա մրցույթը, սակայն շատ փորձ ձեռք բերեցի: Տղաները ուղղակի այլ վայրում էին:  Տուն վերադառնալու ժամանակ, ես ամբողջովին այլ մտածելակերպ ունեի այն մասին, թե ինչպես աշխատել՝ ինչպես ինձ ցուցադրել, ինչպես ընկերակցել աղջկան, ինչպես խոսել մարդկանց հետ: Ինչպես դառնալ պարող»:

16 տարեկանում՝ իր թաեքվոնդոյիի սև գոտին մի կողմ դնելով, Դավիթը ուղղություն էր բռնել դեպի Շվեյցարիա՝ Schweizerische Ballettberufsschule (Ցյուրիխի Տանզի ակադեմիա):  Նրա ձայնաժապավենն ընդունելով՝ դպրոցը նրան Ռուդոլֆ Նուրեևի կրթաթոշակն առաջարկեց:

«Իմ ծնողները չէին ցանկանում,որ ես գնամ: Ես լիովին չեմ հասկանում, սակայն ետ նայելով տեսնում եմ, որ սխալ ուղով գնալու շատ բաներ կային: Երբ դու ինքդ քեզնով ես, ամեն ինչ կարող է պատահել: Ես խոստացա, որ դա կորուստ չէր լինի, ես չէի գնում միայն հաճույքի համար: Ես պատրաստվում եմ սովորել այն, ինչ պետք է սովորեմ ամենալավ պարողներից մեկը դառնալու համար, իմ երազած դերերը խաղալու, ամենալավ թատերախմբերից մեկում պարելու համար»:

photo3

Մարիա Կոչետկովան և Դավիթ Կարապետյանը Պոսոխովի «Զանգակներ»-ում: Նկարը՝ Էրիկ Թոմասսոն

Սան Ֆրանցիսկոյի Բալետին միանալուց ի վեր, Դավիթը պարել է բոլոր առաջատար դերերը գլխավոր պատմական բալետներում և  ժամանակակից բեմադրողների հսկայական գործերում, ներառյալ՝ Հելգի Թոմասսոնը, Վալ Կանիպարոլին, Վիլլիամ Ֆորսիդեն, Մարկ Մորրիսը, Ջոզ Կարլոս Մարտինեզը, Ալեքսեյ Ռատմանսկին, Էնթոնի Տուդորը և Յուրի Պոսոխովը: Ես հարցրեցի Դավիթին իր սիրած բալետի մասին, այն դերի, որը նա ևս մեկ անգամ կցանկանար ստանձներ՝ թերևս մեկը, որ նա կարող էր չկրկնել ժամանակի և ժամանակացույցի պատճառով:

Այն ամենը, ինչ ես անում եմ, ցանկանում եմ նորից անել: Ամեն անգամ, երբ պարում ես այնքան բան ես սովորում: Յուրաքանչյուր ներկայացում այլ կերպ ես ապրում: Ամեն անգամ դու այլ կերպ կհետևես շարժումներին և կզգաս հարմար և վստահ: Առաջին ներկայացումները բեմադրությունները իրականացնելու մասին են՝ լինելով հաշվի վրա: Շատ անգամներ մենք շատ ժամանակ չունենք: Բայց երկրորդ և երրորդ ներկայացուների ժամանակ քո զգացմունքները լրիվ այլ են, դու ավելի ինքնավստահ ես: Դա կփոխանցվի հանդիսատեսին:

Իմ սիրելի բալե՞տը: Ինչ էլ, որ անում եմ իմ սիրածն է դառնում: Այդպես պետք է լինի: Այո, պարելը իմ աշխատանքն է, բայց ես պարում եմ, որովհետև ցանկանում եմ, որպեսզի հանդիսատեսը հասկանա, ինչ եմ ես անում:  Դա կամ ֆիզիկական կամ էմոցիոնալ մաս է: Ես ուզում եմ, որ նրանց դուր գա,թե ինչ եմ ես անում: Սակայն 50 տարի առա՞ջ: Լավ, ես կասեի. «Դոն Կիխոտն ու Ժիզելը իմ սիրելին են»՝ դասականներ, որոնք այդքան հիացնում էին ինձ: Սակայն այժմ, ինչ էլ որ պարում եմ, իմ սիրելի  բալետն է դառնում»:

Հետո ներառվում է մայիսի 1-ին  բացվող սեզոնի վերջին առաջարկը՝ Հելգի Թոմասսոնի «Ռոմեոն և Ջուլիետ»-ը և Սերգեյ Պրոկոֆևի երաժշտությունը: Եվ մեկ այլ ռոմանտիկ ընկերակցություն 2011 թվականից իր կին՝ գլխավոր պարուհի Վանեսսա Զահորյանի հետ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment