Դավիդ Մաս Մասումոտո. Անմոռուկ` փառաբանելով Ամերիկայի, Ճապոնացիների և հայերի պատմությունը

Դավիդ Մաս Մասումոտո. Անմոռուկ` փառաբանելով Ամերիկայի, Ճապոնացիների և հայերի պատմությունը

Հոդվածի առանցքում

  • Մեծանալով ճապոնա-ամերիկյան մի փոքր ֆերմայում` Ֆրեզնոյի հարավում, ես շատ հայ ընկերներ ունեի: Այս ամենի մասին չգիտեի այն ժամանակ, բայց մենք բոլորս էլ ունեինք գաղտնիքներ, որոնց մասին ընտանիքներում չէր խոսվում: Այն ժամանակ չկային ճանաչմանն ուղղված համայնքային միջոցառումներ, և յուրաքանչյուր ընտանիք անհատական էր տանում պատմության այդ բեռը:
  • Սա պատմություն է այն մասին, թե ինչպես պետք հիշել այն, ինչ երբեք չի կարող մոռացվել: Կալիֆորնիայի շատ բնակիչների միավորում է մեկ ընդհանուր անցյալ, որը հաճախ մոռացության է մատնվում: Փետրվարի 19-ին նշվում է Ճապոնա-ամերիկյան ներկալման հիշատակի օր: Ապրիլի 24-ը ճանաչվել է Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակի օր, և այս տարի` 2015 թվականին նշվելու է 100-ամյա տարելիցը:
  • «Հիշի'ր և պահանջի'ր»` այս կարգախոսն է ընտրված Ցեղասպանության 100-ամյակը բնորոշելու համար: 1915-ի ապրիլի 24-ն այն օրն է, երբ հարյուրավոր հայեր շրջափակվեցին և սպանվեցին, նշվում է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանության մեկնարկ: Պատմաբանները նշում են, որ մոտ 1,5 միլիոն մարդ սպանվեց` չհաշված բազմաթիվ խոշտանգումների ենթարկված մարդկանց:
  • Մոռացության մատնելով իրողությունը` կարող ենք կրկնել պատմությունը: Ճապոնացիները և հայերը ողբերգական պատմության կրողներն են, և մենք կրում ենք հիշելու պատասխանատվությունը: Հիշելով այդ պատմությունները` մենք կարող ենք դառնալ կենդանի մոնումենտները այն ցավալի անցյալի, որը փոխեց մեր համայնքների կյանքը:

Ուշադրությանն արժանի

Անմոռուկ` փոքր, գեղեցիկ, հնգաթերթ ծաղիկ: Առասպելը պատմում է, որ այս փոքր ծաղիկը սկզբնական շրջանում անգույն էր: Ծաղիկը բացականչել է «ինձ չմոռանաս», որից հետո մի փոքր կապույտ երանգ է ստացել: Այն նախընտրում է խոնավ միջավայր: Ընտրվել է որպես Հայոց Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ:

Մեծանալով ճապոնա-ամերիկյան մի փոքր ֆերմայում` Ֆրեզնոյի հարավում, ես շատ հայ ընկերներ ունեի: Այս ամենի մասին չգիտեի այն ժամանակ, բայց մենք բոլորս էլ ունեինք գաղտնիքներ, որոնց մասին ընտանիքներում չէր խոսվում: Այն ժամանակ չկային ճանաչմանն ուղղված համայնքային միջոցառումներ, և յուրաքանչյուր ընտանիք անհատական էր տանում պատմության այդ բեռը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ամերիկայի ճապոնացիները, խոշտանգումների են ենթարկվել, պարտադրաբար տարհանվել են և տեղափոխվել են ճամբարներ: Իմ ընտանիքը տարիներ է անցկացրել փշալարերի հետևում, քանի որ նրանց թվում էր, թե մենք թշնամիներ ենք:

1915 թվականին հայերը ստիպված էին փախչել ահաբեկչությունից և խոշտանգումներից  Արևելյան Եվրոպայում գտնվող իրենց պատմական հայրենիքից. հարյուր հազարավոր հայեր սպանվեցին և պարտադրաբար տեղահանվեցին: Շատ ընտանիքներ տեղափոխվեցին Կալիֆորնիա` նոր կյանք սկսելու համար: Ես մեծացել եմ վիրավոր համայնքի մեջ: Ամերիկայի հայերը և ճապոնացիները երբեք չեն կարող մոռանալ անցյալի սպիերը: Տարիներ շարունակ մենք լուռ տանում էինք պատմության այս բեռը:

Սա պատմություն է այն մասին, թե ինչպես պետք հիշել այն, ինչ երբեք չի կարող մոռացվել: Կալիֆորնիայի շատ բնակիչների միավորում է մեկ ընդհանուր անցյալ, որը հաճախ մոռացության է մատնվում: Փետրվարի 19-ին նշվում է Ճապոնա-ամերիկյան ներկալման հիշատակի օր: Ապրիլի 24-ը ճանաչվել է Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակի օր, և այս տարի` 2015 թվականին նշվելու է 100-ամյա տարելիցը:

1980 թվականներին Ամերիկայի ճապոնացիները ճանաչում ստացան, երբ մեկնարկեց փոխհատուցման ծրագիրը: Իմ ընտանիքը պաշտոնական նամակով ներողություն ստացավ ԱՄՆ կառավարության և նախագահ Ջորջ Բուշի անունից: Բայց բազմաթիվ հայեր դեռևս սպասում են: Շատ քաղաքական գործիչներ նույնիսկ ժխտում են Ցեղասպանության եղելությունը:

Հենց դրա համար եմ ես հիմա հիշում և կարևորում փետրվարի 19-ը` հենց այդ օրը 1942 թվականին  նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը ստորագրեց թիվ 9066 հրամանը, որը թույլ տվեց զինվորականներին ձերբակալել և հետապնդել ճապոնական արմատներ ունեցող բոլոր ամերիկացիներին: Եվ հենց այդ պատճառով այս տարի` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, ես շարունակում եմ հիշել:

Մեր երկու համայնքները կիսում են ողբերգական պատմությունը և անցյալի վերքերը, որոնք երբեք չեն մոռացվի:

«Հիշի’ր և պահանջի’ր»` այս կարգախոսն է ընտրված Ցեղասպանության 100-ամյակը բնորոշելու համար: 1915-ի ապրիլի 24-ն այն օրն է, երբ հարյուրավոր հայեր շրջափակվեցին և սպանվեցին, նշվում է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանության մեկնարկ: Պատմաբանները նշում են, որ մոտ 1,5 միլիոն մարդ սպանվեց` չհաշված բազմաթիվ խոշտանգումների ենթարկված մարդկանց:

Ցեղասպանությունը` սպանություն է մարդկանց կրոնական և էթնիկական պատկանելիության համար: 1900-ականներին Օսմանյան Կայսրության փլուզման ժամանակ, Երիտթուրքական շարժումը եկավ իշխանության և Առաջին համաշխարհային պատերազմում միացավ Գերմանիային: Հայերը հայտարարվեցին թշնամիներ, քանզի վերջիններս Ռուսաստանի դաշնակիցներն էին: Զանգվածային ջարդերի և խոշտանգումների քաղաքականությունը տևեց մոտ մեկ տասնամյակ:

Թուրքիայի իշխանությունները ժխտեցին պատմությունը: Հաշվի առնելով համաշխարհային քաղաքականության բնույթը և աշխարհաքաղաքական շահերը` մեր կառավարության շատ անդամներ ժխտում են Ցեղասպանությունը` ցանկանալով իրենց դաշնակցությունը պահպանել Մերձավոր Արևելքում:

Գիտակցում և ճանաչում: Տասնամյակներ շարունակ իմ ընտանիքը պահպանել է Ամերիկայի ճապոնացիների հետապնդման գաղտնիքը: Իմ ընտանիքը ամաչում է և միայն բարձրաձայն ճանաչումը ազատեց նրանց այդ բեռից:

Հենց դրա համար Հայկական Ցեղասպանությունը պետք է հիշվի: Շատ քիչ են այն մարդիկ, ովքեր իրենց աչքերով են տեսել ջարդերը: Բայց նրանց պատմությունները հնարավորություն են տալիս մեզ վերապրելու այդ պատմությունը` իրական դարձնելով այն: Դրանից հետո մենք կարող ենք մեր ընտանիքների պատմությունը ընկալել այդ համատեսքստում և հասկանալ, թե ինչու  են վիրավորված համայնքները լքել իրենց հայրենիքները և սկսել նոր կյանք:

Այս ամենը թաքնված պատմության մի մասն է, երբ բազմաթիվ վիրավորված ընտանիքներ ստիպված էին լուռ կրել իրենց վիշտը: Լռությունը կարող է անտեսել պատմությունը: Կամ այն կարող է պահանջել, որպեսզի մենք հիշենք:

Մոռացության մատնելով իրողությունը` կարող ենք կրկնել պատմությունը: Ճապոնացիները և հայերը ողբերգական պատմության կրողներն են, և մենք կրում ենք հիշելու պատասխանատվությունը: Հիշելով այդ պատմությունները` մենք կարող ենք դառնալ կենդանի մոնումենտները այն ցավալի անցյալի, որը փոխեց մեր համայնքների կյանքը:

Գիտակցի’ր պատմությունը և այն երբեք չի կրկնվի: Պատվի’ր մեր նախնիների հիշատակը` կրկնելով նրանց կյանքի և մահվան համար պայքարի պատմությունները: Կրելով այս հիշատակը, մենք կարող ենք պատմել մեր ընտանիքների պատմությունները և հասարակության համար լույս սփռել այս իրադարձությունների վրա: Ես հույս ունեմ, որ մենք կարող ենք պահանջել, որ ոչինչ չմոռացվի:

Այս ամիս Ամերիկայի Ճապոնացիների խոշտանգումների և հետապնդումների պատվին կցանեմ անմոռուկների սերմերը: Գարնանը նրանք կաճեն ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Ես երազում եմ, որ մեր երկու համայքները այս նուրբ ծաղիկների հազարավոր շշուկներով միավորվեն մեկ ընդհանուր ճիչով` «Երբեք չմոռանաք»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment