Դավիթ Պարսամյան. Հակազդելով կորպորատիվ մեդիային

Դավիթ Պարսամյան. Հակազդելով կորպորատիվ մեդիային

Հոդվածի առանցքում

  • Ես կրում եմ վերնաշապիկ, որի վրա գրված է. «Մի վստահեք կորպորատիվ լրատվամիջոցներին: Իրականում, դուք կարող եք վստահել նրանց և դուք պետք է ստեք, կեղծեք, հնարեք, աղավաղեք, ամբողջությամբ մոլորության մեջ գցեք ձեզ», - ասում է Դավիթ Պարսամյանը:
  • Նա հայտնի է որպես լավագույն գրող Նոամ Խոմսկիի, Էդվարդ Սաիդի և Հովարդ Զինի հետ իր հարցազրույցներով, 1970 – ականներին, լրիվ անփորձ, Պարսամյանն առաջին անգամ եկել է ռադիո, որպես KGNU կամավոր: «Սա օգտագործվել է որպես ատամնաբույժի գրասենյակ», ասում է Պարսամյանը:
  • Ըմբոստության պատճառով նրան հեռացնում են քոլեջից և ճանապարհը նրան տանում է նորվեգական բեռնատար նավ, որտեղ աշխառում է որպես խոհարարի օգնական, մինչև Ճապոնիա հասնելը, այնտեղից էլ սկսվում է նրա ասիական ոդիսականը:
  • Ստանալով ռադիո տեխնոլոգիան՝ 1986-ին Պարսամյանը մեկնարկել է այլընտրանքային ռադիոն, որը հարթակ է դարձել, ինչպես նա է ասում «այլախոհների և աններդաշնակության» համար: «Ես աններդաշնակությունն օգտագործում եմ երաժշտական իմաստով», - բացատրում է նա:
  • Բոլորը քարոզչություն է, որը թաքցնում է իշխանությունների իրական մտադրությունները՝ ձեռք բերել ռեսուրսներ, որոնք կտարածեն ԱՄՆ գերիշխանությունն ամբողջ աշխարհում: ԱՄՆ-ն 735 ռազմաբազաներ ունի ամբողջ աշխարհում, հազարավորներն էլ՝ երկրի ներսում, ռազմական ուժերի վրա ծախսում է ավելի շատ փող, քան 10 երկրները միասին վերցրած, մինչդեռ փակվում են շտապ օգնության ծառայությունները, հիվանդանոցներն ու դպրոցները, ուսուցիչները չեն վճարվում կամ կրճատվում են»:
  • «Շատ մարդկանց համար տարօրինակ է լսել նման պատմություններ Հնդկաստանի մասին, որ այնտեղ 70,000 -80,000 քաշմիրցիներ են զոհվել: «Բայց, եթե դուք այստեղ շատերին հարցնեք Հնդկաստանի մասին, ապա կնշեն սննդի, Թաջ Մահալի, սիթարի երաժշտության, յոգայի, մեդիտացիայի, աշրամսի մասին:
  • 2011-ին Պարսամյանը գնացել է Հնդկաստան՝ հետևելու Քաշմիրում հայտնաբերված գերեզմանների պատմությանը: Նրան ձերբակալել են օդանավակայանում և արտաքսել: Անվտանգության աշխատակիցները վկայակոչել են նրա անվավեր անձնագիրը, թեև նա ունեցել է գործող վիզա:

Ուշադրությանն արժանի

Ես կրում եմ վերնաշապիկ, որի վրա գրված է. «Մի վստահեք կորպորատիվ լրատվամիջոցներին: Իրականում,  դուք կարող եք վստահել նրանց և դուք պետք է ստեք, կեղծեք, հնարեք, աղավաղեք, ամբողջությամբ  մոլորության մեջ գցեք ձեզ», – ասում է Դավիթ Պարսամյանը: Նա սիթառ է նվագում, ուրդու  խոսողների այլընտրանքային ռադիոյի հիմնադիրն է: Դա Բաուլդերում հիմնված անկախ ծրագիր է՝ սինդիկացված ավելի քան 175 ռադիոկայաններում ամբողջ աշխարհում: Նա հայտնի է որպես լավագույն գրող Նոամ Չոմսկիի,  Էդվարդ Սաիդի և Հովարդ Զինի հետ իր հարցազրույցներով, 1970 – ականներին, լրիվ անփորձ,  Պարսամյանն առաջին անգամ եկել է ռադիո, որպես KGNU պրակտիկանտ:

«Սա օգտագործվել է որպես ատամնաբույժի գրասենյակ», ասում է Պարսամյանը, երբ շրջում էր Բաուլդերում, Ֆոլսոմ պողոտայի վրայի Այլընտրանքային ռադիոկայանի գրասենյակի տարածքում: Փոքրիկ, խառնաշփոթ գրասենյակը, որտեղ Պարսամյանն ու ևս երկու հոգի  հիմնել են Այլընտրանքային Ռադիոն, այնպիսի տպավորություն է թողնում, որ նրա բնակիչները չափազանց զբաղված են այն ձևավորելու համար և ամենուրեք թափթփվածություն է:

Պարսամյանն ասում է, որ ռադիոյում իր հայտնվելը լրիվ պատահականություն էր: «Երբ 1978-ին ժամանեցի  Դենվերի հին Սթեփլթոն օդանավակայան, մի անծանոթ ասաց ինձ. «Ողջույն, համայնքային նոր ռադիոկայանը կամավորներ է փնտրում: Դա պարզապես պատահականություն էր, ես հայտնվեցի ճիշտ տեղում ճիշտ ժամանակին, և հասկացա, որ գտել եմ իմ մասնագիտությունը»:

Նա ունի հետաքննող լրագրողի որակներ:  Հետաքրքրասիրության շնորհիվ 60-ականներին նա արեց իր առաջին ոչ պաշտոնական հարցազրույցը:  Պարսամյանն ասում է, որ դա իր ամենադժվար հարցազրույցն էր, քանի որ արել էր մոր՝Հայոց Ցեղասպանության վերապրածի հետ: Ըմբոստության պատճառով նրան հեռացնում են քոլեջից և ճանապարհը նրան տանում է նորվեգական բեռնատար նավ, որտեղ աշխատում է որպես խոհարարի օգնական, մինչև Ճապոնիա հասնելը, այնտեղից էլ սկսվում է նրա ասիական ոդիսականը:

Հետաքրքրությունից  դրդված նա  Ասիայում մնում է հինգ տարի, մի երկրից մյուսն անցնում, Հնդկաստանում ուսումնասիրում է սիթառ և ռագա: Հաշվի առնելով, որ նա գործ ունի առավել ինտելեկտուալ զանգվածի հետ, զարմանալի է, որ Պարսամյանը կրթության վկայական չունի: «Ես խոսելու համար որևէ գիտական աստիճան չունեմ», – ասում է նա:

«Ֆորմալ կրթության բացակայությունն այս աշխատանքում, ըստ էության, առավելություն է, քանի որ ես չէի կարողանա հետ դիմադրել քարոզչությանը, որն ապահովում է, իմ բնորոշմամբ, «ցածր կրթությունը»: Այնպես որ, ես այս գործը սկսել եմ բավական անփորձ: Միշտ ապստամբ եմ եղել, նույնիսկ, երեխա  ժամանակ:  Շատ հարցեր էի տալիս՝ ինչո՞ւ, ինչո՞ւ: Մորս խենթացնում էի »:

Սովորելով ռադիոհաղորդման պատրաստման տեխնիկական ու բովանդակային մանրուքները՝ 1986-ին  Պարսամյանը հիմնում է այլընտրանքային ռադիո, որը հարթակ է դառնում, ինչպես նա է ասում «այլախոհների և աններդաշնակության» համար: «Ես աններդաշնակությունն օգտագործում եմ երաժշտական իմաստով», – բացատրում է նա:

«Լրատվամիջոցները տրամադրում են այդ ներդաշնակ կառույցը: Աշխարհը բարի է, Ամերիկան մեծ է: Ես ուզում եմ խառնել այդ ներդաշնակությունը որոշ հակասական նոտաներով: Օբաման բազմիցս հայտարարել է, ճիշտ այնպես, ինչպես նախորդները, որ մենք եզակի ազգ ենք, անփոխարինելի, Ամերիկայի արժեքները եզակի են, մենք պարտավորվել ենք կրել այդ բեռը:

Դուք ստանում եք միստիցիզմ, երբ քաղաքական գործիչները սկսում են խոսել վերացական բաների մասին,  ինչպիսին նախախնամությունն  է ու ճակատագիրը, որպեսզի արդարացնեն իրենց գործողությունները: Մինչդեռ նրանք ստում են: Քաղաքական գործիչները ներկա քաղաքականությունը ներկայացնում են փաթեթավորված ազնիվ մտադրություններով: «Մենք ուզում ենք օգնել աշխարհին», – ասում են նրանք:

«Մենք ուզում ենք ազատագրել կանանց Աֆղանստանում կամ որևէ այլ երկրում: Մենք ցանկանում ենք տարածել ազատություն և ժողովրդավարություն»:

«Սրանք բոլորը քարոզչություն է, որը թաքցնում է իշխանությունների իրական մտադրությունները՝ ձեռք բերել ռեսուրսներ, որոնք կտարածեն ԱՄՆ գերիշխանությունն ամբողջ աշխարհում: ԱՄՆ-ն 735 ռազմաբազաներ ունի ամբողջ աշխարհում, հազարավորներն էլ՝ երկրի ներսում, ռազմական ուժերի վրա ծախսում է ավելի շատ փող, քան 10 երկրները միասին վերցրած, մինչդեռ փակվում են շտապ օգնության ծառայությունները, հիվանդանոցներն ու դպրոցները, ուսուցիչները չեն վճարվում կամ կրճատվում են»:

Ամերիկյան ԶԼՄ-ներին ուղղված Պարսամյանի  հստակ քննադատությունը հետևյալն է. դա անվնաս աղմուկի, «զանգվածային ոչնչացման» փաթեթ է, , որի առաջնային նպատակը քաղաքացիներին դարձնել սպառողներ: Այնպես որ միջին ամերիկացին գործնականում ոչինչ չգիտի սեփական երկրի իշխանական համակարգի մասին:

«Նրանք ստանում են ակնարկ այստեղից և այնտեղից, եթե կա հսկայական ճգնաժամ», -ասում է  Պարսամյանը: «Բայց հետո դա ամբողջովին ծածկվում է Քարդաշյան քույրերի կամ Մադոննայի մասին լուրերով»:

Լրատվամիջոցների ներկայացրած Համաշխարհային իրադարձությունը վերաբերում է  Քաշմիրի շարունակվող հնդկական օկուպացիային, ռեպորտաժ մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին՝ անհայտ զանգվածային գերեզմաններ, հազարավոր քաշմիրցիների անհետացում, մոլորակի ամենառազմականացված գոտում:

«Շատ մարդկանց համար տարօրինակ է լսել նման պատմություններ Հնդկաստանի մասին,  որ այնտեղ 70,000 -80,000 քաշմիրցիներ են զոհվել, որ խոշտանգումները սովորական են այնտեղ», -ասում է Պարսամյանը:

«Բայց, եթե դուք այստեղ շատերին հարցնեք Հնդկաստանի մասին, ապա կնշեն սննդի, Թաջ Մահալի, սիթարի երաժշտության, յոգայի, մեդիտացիայի, աշրամսի մասին: Հնդկաստանը արևմուտքի համար եղել է Եդեմ, որտեղ մարդիկ խորհրդածում են կյանքի իմաստի մասին: Արդյունավետ քարոզչության մի շատ լավ օրինակ կա: Երբ ես նրանց պատմում եմ այդ մասին, նրանք պատասխանում են. «Ես պատկերացում չունեի»:

Պարսամյանի աշխատանքը Քաշմիրի ճգնաժամի մասին, նրա հարցազրույցները հնդիկ այլախոհների, օրինակԱրունդհատի Ռոյի հետ, նրան Հնդկաստանից վտարելու պատճառ դարձան: Մի երկիր, որտեղ նա երկար տարիներ ապրել է և իրեն զգացել է ինչպես «տանը»:

2011-ին Պարսամյանը գնացել է Հնդկաստան՝ հետևելու Քաշմիրում հայտնաբերված գերեզմանների պատմությանը: Նրան ձերբակալել են օդանավակայանում և արտաքսել: Անվտանգության աշխատակիցները վկայակոչել են նրա անվավեր անձնագիրը, թեև նա ունեցել է գործող վիզա:

Ինչպես իր հաղորդումների մտավորականներն ու այլախոհները, Պարսամյանն էլ անխոնջ է, չնայած խոչընդոտներին:«Ես փորձում եմ վերադառնալ Հնդկաստան», – ասում է նա: «Եվ շատ շուտով»:

Դուք կարող եք լսել նրան ամեն չորեքշաբթի ժամը 6-ին KGNU-ով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment