Թուրքերը պետք է ըմբռնեն, որ ցեղասպանությունն իրենց պատմության մի մասն է
Հոդվածի առանցքում
- Ինչո՞ւ է խորհրդարանը գնացել այդ քայլին: Ո՞րն է պատճառը
- Թուրքերը պետք է առերեսվեն իրենց անցյալին
- Գերմանիան կարող է օրինակ ծառայել, սակայն յուրաքանչյուր երկիր ինքնուրույն պետք է գա այդ ըմբռնմանը
Ուշադրությանն արժանի
«Որևէ սխալ բան չկա նրանում, որ խորհրդականները խորհրդանշական բանաձևով հայ ժողովրդի ցեղասպանությունը «Ցեղասպանություն» են անվանել: Հարցն այն է, թե ինչու է խորհրդարանը գնացել այդ քայլին: Ո՞րն է պատճառը», – Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ իր մտորումներն է ներկայացրել Deutsche Welle գերմանական պարբերականի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Կուդաշեֆը (Alexander Kudascheff):
«Ըմբռնել, որ զանգվածային կոտորածները ցեղասպանություն է եղել, և որ այդ ցեղասպանությունն իրենց պատմության մի մասն է, մի բան է, որի հետ թուրքերը պետք է հաշտվեն:
Նրանք պետք է առերեսվեն իրենց անցյալին: Եվ դա Գերմանիայի խորհրդարանը չէ, որ դա պետք է անի թուրքերի կամ Թուրքիայի խորհրդարանի համար, ինչը կնշանակի միջամտել մեկ այլ երկրի ներքին գործերին», – նշում է հոդվածագիրը:
«Գերմանիան կարող է օրինակ ծառայել` իր անցյալին առերեսվելու առումով, սակայն յուրաքանչյուր երկիր ինքնուրույն պետք է գա այդ ըմբռնմանը», – ընդգծում է գերմանացին` հավելելով, որ Բունդեսթագի բանաձևը բարոյապես պատվարժան քայլ է, ինչպես Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշումն էր տարիներ առաջ:
Աղբյուրն` այստեղ: