Անհավանական սխալ. Ո՞րն է Դարվինի սխալը էվոլյուցիայի հարցում

Անհավանական սխալ. Ո՞րն է Դարվինի սխալը էվոլյուցիայի հարցում

Հոդվածի առանցքում

  • Գիտնականները էվոլյուցիայի գաղափարի շուրջ վիճել են Դարվինից առաջ: Նույնիսկ Չարլզի պապը՝ Էրասմուսն այդ մասին ակնարկել է իր չափածո գործերում:
  • Դարվինի ընկերը` փայլուն բնագետ Ալֆրեդ Ռասել Վալասը ինքնուրույն նույն գաղափարին էր հանգել միեւնույն ժամանակահատվածում:
  • Երկուսն էլ իրենց նախնական արդյունքները ներկայացրել են Լոնդոնի Լինեան համայնքին:
  • Գեմուլեները բջիջների սերմեր են, որոնք ստանում եք բեղմնավորման ժամանակ: Նրանք պետք է ճիշտ ձեւավորվեն, որպեսզի կառուցեն առողջ օրգանիզմ:
  • Փորձերի ժամանակ չհաջողվեց հաստատել Դարվինի տեսակետը: Ձեռքբերովի հատկությունների ժառանգականության գաղափարը վարկաբեկվեց:
  • Գենետիկայի իրական տրամաբանությունն առաջին անգամ հայտնաբերել է մի միաբան իր սիսեռի բույսերով 1850թվականին, ճիշտ այնպես, ինչպես Դարվինը պատրաստում էր իր Ծագման տեսակները:
  • Ավելի ուշ գիտնականները պարզեցին, որ դա ԴՆԹ-էր, որ պարունակում է տեղեկություններ մարդու բազմաթիվ հատկությունների մասին:
  • 1953 թ. Վաթսոն Քրիքը եւ նրա գործընկերները վերջապես դրան տվեցին հայտնի կրկնակի պարույր ձեւակերպումը:
  • Դարվինը մոտեցել է ժառանգականության խնդրին, բայց այն բաց է թողել:

Ուշադրությանն արժանի

Դժվար է չգնահատել, թե որքան փայլուն եւ մեծ գաղափար է եղել եւ շարունակում է լինել Չարլզ Դարվինի էվոլյուցիայի տեսությունը բնական ընտրության մասին: Այն բացարձակապես ցնցեց Վիկտորյան ժամանակաշրջանի Անգլիան,որտեղ մարդիկ բողոքն արտահայտում էին ձայնը թեթեւակի բարձրացնելով: Շատ մարդիկ, հատկապես խիստ կրոնական հայացքներ ունեցողները, ուրախ չէին այն գաղափարից, որ բնությունը կարող է հոյակապ ինքնակառավարվել, առանց բարձրագույն իշխանության առաջնորդող ձեռքի:

Սակայն, հակառակ տարածված համոզմունքի, գիտնականները էվոլյուցիայի գաղափարի շուրջ վիճել են Դարվինից առաջ: Նույնիսկ Չարլզի պապը՝ Էրասմուսն այդ մասին ակնարկել է իր չափածո գործերում: Չարլզի ներդրումը բնական ընտրության մի մասն էր, օրգանիզմները տարբեր են եւ այդ փոփոխությունները անհատներին հարմարացնում են իրենց միջավայրին՝ խթանելով նրանց հատկանիշները ապագա սերունդներին փոխանցելու հնարավորությունները:

(Տարօրինակ է, բայց Դարվինի ընկերը` փայլուն բնագետ Ալֆրեդ Ռասել Վալասը ինքնուրույն նույն գաղափարին էր հանգել միեւնույն ժամանակահատվածում: Երկուսն էլ իրենց նախնական արդյունքները ներկայացրել են Լոնդոնի Լինեան համայնքին, նախքան Դարվինը կցնցեր իր Ծագման տեսակների մասին տեսությամբ):

Խնդիրներ կային նյութերի բնական ընտրության հարցում եւ հայտնի չէ, թե Դարվինն ինչպես է աշխատել: Անշուշտ ժառանգաբար ստանում ես ծնողներիդ հատկությունները, բայց ինչպես: Ինչ էր կատարվում բեղմնավորման ժամանակ: Դա մի մեծ բաց է Դարվինի էվոլյուցիայի տեսության մեջ: Այնպես որ, 1868, Ծագման տեսակների մասին տեսության հրապարակումից գրեթե մեկ տասնամյակ անց, Դարվինը փորձել է այդ բացը միացնել Պանգենեսիսի տեսությանը, որը շատ սխալ գաղափար էր և հնչում էր մոտավորապես այսպես.

Մեր օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ սփռում է փոքր մասնիկներ,որոնք կոչվում են գեմուլեսներ (gemmules) եւ սփռված են ամբողջ համակարգում, գրել է Դարվինը, երբ դրանք պատշաճ սնվում են, ինքնաբաժանման միջոցով բազմապատկվում են եւ, ի վերջո, վերաճում միավորների, որոնցից նրանք ի սկզբանե ստացվել են: Գեմուլեները, ըստ էության, բջիջների սերմերն են: «Նրանք հավաքվել են համակարգի բոլոր մասերից` կազմելու սեռական տարրեր, որոնց զարգացումը հաջորդ սերունդում ձեւավորում է նոր էակ»:

Քանի որ երկու ծնողները նպաստել են այդ սերմերի տեղադրմանը բջիջներում, ժառանգը ստանում է հոր եւ մոր հատկանիշները: Բայց ինչպես բացատրել այն երեւույթը, երբ երեխայի մոտ ծնողներից մեկի հատկանիշներն ավելի շատ են: Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ գեմուլեները բեղմնավորված սաղմում չափազանց շատ են լինում, այնտեղ էլ մի ծնողի գեմուլեները մյուսի համեմատ ավելի շատ են: Տվյալ ծնողն ունի որոշակի առավելություն, մյուս ծնողից ժառանգը կարող է ստանալ նմանությունը կամ առույգությունը:»:

Գեմուլեները պետք է ճիշտ զարգանան, որպեսզի առողջ օրգանիզմ ստացվի: Երբ այդ ընթացքում շեղում է կատարվում, երեխան թերություններով է ծնվում: «Ըստ Պանգենեսիսի ուսմունքի», գրել է Դարվինը, «տեղափոխված օրգանների գեմուլեները սկսում են սխալ տեղում զարգանալ, սխալ միավորված բջիջներից կամ ձեւավորման ընթացքում բջիջների կուտակումներից»:

Բայց ամենակարեւորն այն է, որ Դարվինի Պանգենեսիսի տեսությունն, ի վերջո, կարող է բացատրել շեղումներն օրգանիզմներում:Դա ունի երկու պատճառ. առաջինը «տատանվող փոփոխականությունն» է, որը ստացվում է «գեմուլեների դեֆիցիտի, ավելցուկի եւ տեղափոխման եւ վաղուց քնածների վերականգնման արդյունքում»: Այլ կերպ ասած, դրանք կարող են արտահայտվել թոռնիկի մոտ`շրջանցելով մի սերունդ, չնայած գեմուլեները «որեւէ փոփոխության չեն ենթարկվել»:

Երկրորդը շոշափում էր լամարկիզմի վարկաբեկված տեսությունը, որը պնդում էր, որ օրգանիզմի հատկանիշները ձեռք են բերվում ողջ կյանքի ընթացքում, ինչը թերեւս կրում է շրջակա միջավայրի ազդեցությունը: Դարվինը հավատում էր, որ գեմուլեները կարող են փոփոխվել կյանքի ընթացքում, եւ այդ նորովի ձեւափոխված գեմուլեները կարող են բազմանալ եւ դուրս մղել հներին:

Այսպիսով ամփոփենք: Գեմուլեները բջիջների սերմեր են, որոնք ստանում եք բեղմնավորման ժամանակ: Նրանք պետք է ճիշտ ձեւավորվեն, որպեսզի կառուցեն առողջ օրգանիզմ: Որոշ գեմուլեներ կարող են կեղծ քուն մտնել, ինչի հետեւնքով շատ հատկանիշներ, որոնք սերունդները բաց են թողնում, կամ փոխում օրգանիզմը ողջ կյանքի ընթացքում: Այդ ժամանակ սերունդը ժառանգում է այն հատկություններ, որ ծնողները մշակել են շրջակա միջավայրի գործոնների ազդեցության շնորհիվ:

Ցանկացած տեսություն ծանրակշիռ փորձի կարիք ունի եւ դա ընկել է Դարվինի զարմիկի` Ֆրանսիս Գալթոնի ուսերին: Ապացուցելու համար, որ գեմուլեները դրդում են շեղումները, նա մի նապաստակի արյունը ներարկեց մեկ ուրիշին, ակնկալելով, որ վերջինը կստանա նախորդի ժառանգական հատկությունները: Իր ` Դարվինը եւ ժառանգականությունը: Նրա Պանգենեսիսի վարկածի էվոլյուցիան ակնարկում Ջերալդ Ջեյսոնը գրում է. «Այս եւ դրանց նման հաջորդ փորձարկումների ժամանակ չհաջողվեց հաստատել Դարվինի տեսակետը: Եվ երբ ձեռքբերովի հատկությունների ժառանգականության գաղափարը վարկաբեկվեց, պանգենեսիսի գործը դատարանում բավարար բացատրություններից հետո արագ փակվեց»:

Արդյունքում,- ավելացնում է Գեյսոնը, «Պանգենեսիսը հաճախ ընդունում են որպես հանճարի խորհրդավոր ու անբացատրելի խափանումներից մեկը: Գուցե այն պատճառով, որ ցանկացել են ներկայացնել միայն Դարվինի հանճարը, նրա մի քանի կենսագիրներ չեն նշել Պանգենեսիսի մասին:

Գենետիկայի իրական տրամաբանությունն առաջին անգամ, տարօրինակ կերպով, հայտնաբերել է մի միաբան իր սիսեռի բույսերով 1850թվականին, ճիշտ այնպես, ինչպես Դարվինը պատրաստում էր իր Ծագման տեսակները: Արձանագրելով այդ բույսերի բազմացումը եւ սերնդե սերունդ նրանց հատկությունների անցումը, Գրեգոր Մենդելը նկատել է, որ ժառանգը պարզապես երկու ծնողների խառնուրդը չէ, ինչպես այդ ժամանակ կենսաբաններն էին կարծում: Հարթ ոլոռից եւ կնճռոտ ոլոռից չի ստեղծվում, օրինակ, կիսահարթ սիսեռ, այն կամ լրիվ հարթ է կամ կճռոտ: Սա այն է, ինչի վրա մենք այսօր հիմնվում ենք` գերիշխող եւ հեռացվող ալլելիներ կամ կոնկրետ գենի տարբերակներ: Եթե դուք ունեք , օրինակ կապույտ աչքեր, դուք արտահայտում եք հեռացվող ալլելին, եթե ունեք շագանակագույն աչքեր, ապա դա գերիշխող գիծն է: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ դուք ստանում եք յուրաքանչյուր գենի երկու օրինակները, մեկը ձեր մոր, մյուսը` ձեր հոր:

Մինչեւ 1900 թ, նրա ուսումնասիրությունները վերանայել են բուսաբանները եւ այդ պահից մեկնարկել է գենետիկան: Ավելի ուշ գիտնականները պարզեցին, որ դա ԴՆԹ-էր, որ պարունակում է տեղեկություններ քո բազմաթիվ հատկությունների մասին: 1953 թ. Վաթսոն Քրիքը եւ նրա գործընկերները վերջապես դրան տվեցին. հայտնի կրկնակի պարույր ձեւակերպումը:

Մենք այժմ գիտենք, որ ժառանգած հատկությունները ոչ մի կապ չունեն գեմուլեների խառնուրդի հետ: Մենք, իհարկե, ստանում ենք մեր ԴՆԹ, որը պարունակում է մեր մոր եւ հոր գեները: Բայց սրանք յուրահատուկ ձեւերով համակցված են յուրաքանչյուր բեղմնավորման հետ, որը կարող է շեղումներ առաջացնել նույնիսկ եղբայրների ու քույրերի մոտ: Շեղումներ կարող են առաջանալ նաեւ մուտացիաներից: Երբ մեր բջիջները բաժանվում են, նրանք հաճախ ստեղծում են իրենց ԴՆԹ-ի պատճենները, որոնք միշտ չէ, որ կատարյալ են լինում: (Դուք հավանաբար ունեք շատ մուտացիաներ, որոնք չեք էլ նկատում): Այնպես որ, այդ մուտացիաները զուգորդվում են գենետիկական վերադասավորման հետ ծնունդի ժամանակ, հեռացնում են շեղումները, հետեւաբար, էվոլյուցիան: Որոշ անհատներ ծնվում են հատկություններով, որոնք հարմարեցվում են միջավայրին, դա էլ խթանում է նրանց գոյատեւմանն ու բազմացման հնարավորությունները եւ այդ գեներն անցնում են հաջորդ սերունդներին:

Դարվինը մոտեցել է ժառանգականության խնդրին, բայց այն բաց է թողել: Սակայն, եկեք հիշեք, որ նա եղել է թերեւս մեծագույն տեսության` բնական ընտրության էվոլյուցիայի պատասխանատուն: Նա պարզապես երկար չապրեց`տեսնելու վերջնական արդյունքը` գենետիկան: Պետք է ասեմ, որ դեռ շատ բան ունենք սովորելու էվոլյուցիայի մասին:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment