Դանիացի միսիոներուհին, որը փրկեց հայ երեխաներին
Հոդվածի առանցքում
- Յակոբսենն առաջին կինն է, որն արժանացել է Դանիայի թագավորության ոսկե մեդալի: 1954 թ. Լիբանանի կառավարության կողմից նա պարգևատրվել էր Պատվո ոսկե շքանշանով: Նա մահացավ 1960 թվականի Ապրիլի 6-ին և իր ցանկության համաձայն թաղվեց «Թռչնոց բույն» որբանոցի բակում: Միջոցառման մասնակիցների թվում են մարդիկ, որոնք Յակոբսենի փրկած երեխաների սերունդներն են:
Ուշադրությանն արժանի
Ջոն Սերորյանը պատմում է իր հոր մասին, որին հաջողվել էր ողջ մնալ հայերի ցեղասպանության ժամանակ:
«Ջարդերի ժամանակ նա շատ երիտասարդ էր ու հաճախ էր պատմում իր ընտանիքի մասին: Նրան հաջողվել էր ապաստան գտնել Լիբանանում ապրող քրդական մի ընտանիքում»:
Մայիսի 5-ի առավոտյան Սերորյանն ու իր կինը՝ Ջեքին շտապում են Սոլվանգ՝ դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենին նվիրված տոնախմբությանը մասնակցելու: Յակոբսենը 1915-ին փրկել էր ավելի քան 3600 հայ երեխաների:
«Մարիային ասես Աստված էր ուղարկել, նա եկավ և կյանքի գնով փրկեց հայ որբերին: Նրան կարող էին բռնաբարել, տանջել, սպանել, սակայն նա հիմնեց «Թռչնոց բույն» որբանոցը»,-ասել է միջոցառման կազմակերպիչ Վահե Մխիթարյանը:
Յակոբսենն առաջին կինն է, որն արժանացել է Դանիայի թագավորության ոսկե մեդալի: 1954 թ. Լիբանանի կառավարության կողմից նա պարգևատրվել էր Պատվո ոսկե շքանշանով: Նա մահացավ 1960 թվականի Ապրիլի 6-ին և իր ցանկության համաձայն թաղվեց «Թռչնոց բույն» որբանոցի բակում:
Միջոցառման մասնակիցների թվում են մարդիկ, որոնք Յակոբսենի փրկած երեխաների սերունդներն են:
«Հորս մայրը ցեղասպանության ժամանակ կորցրել էր իր ծնողներին ու որբ մնացել: Նա հիշում էր թե ինչպես էին լիմոններ ուտում, որ չհիվանդանան: Ես մեծացել եմ լսելով նրա պատմությունները ու նրանից խոհարարություն սովորել»,- ասում է Նիկոլ Բարնեթը:
Յակոբսոնի կիսանդրու դիմաց հավաքվել էին հարյուրավոր մարդիկ: Անժելա Ամիրյանը հավաքվածների համար ջութակ էր նվագում: Նա ելույթ ունեցավ Վարդան Մելքոնյանի հետ, որը Անգլիայի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորն է: Մելքոնյանը մեծացել է «Թռչնոց բույն» որբանոցում և ճանաչել է Յակոբսենին:
Միջոցառման ավարտին կար հատուկ հյուրասիրություն, որտեղ ներկայացված էին հայկական ուտեստներ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ