Բացառիկ. Դալայ Լաման և Բարաք Օբաման առաջին անգամ հանրության առջև դուրս կգան միասին

Բացառիկ. Դալայ Լաման և Բարաք Օբաման առաջին անգամ հանրության առջև դուրս կգան միասին

Հոդվածի առանցքում

  • Տիբեթյան առաջնորդը փետրվարի 5-ին կմասնակցի Ազգային Աղոթքի Նախաճաշին, որտեղ ակնկալվում է նաև նախագահ Օբամայի ներկայությունը: ԱՄՆ նախագահը հանրության առջև երբևէ չի ներկայացել տիբեթյան առաջնորդի հետ միասին:
  • Ազգային Աղոթքի Նախաճաշն ամենամյա, պատմական Քրիստոնեական միջոցառում է, որը տեղի է ունենում Վաշինգտոնի Հիլթոն հյուրանոցում հիմնականում ավետարանական և այլ կրոնական առաջնորդների ներկայությամբ: ԱՄՆ նախագահը և առաջին տիկինը ևս հրավիրված են լինում, որտեղ նախագահը սովորաբար ելույթ է ունենում:
  • Նախագահ Օբամայի և Դալայ Լամայի վերջին մասնավոր հանդիպումից հետո Չինաստանի արտաքին գործերի փոխնախարար Ժանգ Յեսուին իր մոտ հրավիրեց ամերիկացի դիվանագետին` իր պետության դիրքորոշումները մեկնաբանելու նպատակով:Տիբեթյան խնդիրը Չինաստանի ներքին գործն է և ԱՄՆ ոչ մի իրավունք չունի միջամտելու,-նշել էր արտգործնախարարը:

Ուշադրությանն արժանի

Տիբեթյան առաջնորդը փետրվարի 5-ին կմասնակցի Ազգային Աղոթքի Նախաճաշին, որտեղ ակնկալվում է նաև նախագահ Օբամայի ներկայությունը: ԱՄՆ նախագահը հանրության առջև երբևէ չի ներկայացել տիբեթյան առաջնորդի հետ միասին, ում հայացքները Չինաստանի կառավարության կողմից ընկալվում են որպես այլախոհական:

Ինչպես նշվեց, փետրվարի 5-ին կայանալիք Ազգային Աղոթքի Նախաճաշին ներկա է լինելու նաև Դալայ Լաման, որին հավանաբար կմասնակցի նաև Բարաք Օբաման, այս մասին հաղորդել է Փենսիլվանիայի նահանգապետ և միջոցառման համանախագահ Բոբ Քասեյի խոսնակը:

Նահանգապետի օգնականը Time-ին տրված հարցազրույցում նշել է. «Դալայ Լաման ներկա է գտնվելու նախաճաշին, սակայն նա ելույթ չի ունենալու»: Սպիտակ Տունը դեռևս չի հաստատել նախագահի ներկայությունը:

Նախկինում Բարաք Օբաման չնայած տիբեթյան առաջնորդի նկատմամբ Չինաստանի կառավարության սուր քննադատությունների և այլախոհության մեջ մեղադրանքների երեք հանդիպում է ունեցել Դալայ Լամայի հետ: Նախկինում Սպիտակ Տունը լրագրողներին չէր թույլատրում ներկա գտնվել հանդիպումներին, որոնք տեղի էին ունենում Օվալաձև գրասենյակից դուրս` ի նշան Չինաստանի կառավարության նկատմամբ ունեցած հարգանքի:

Ազգային Աղոթքի Նախաճաշն ամենամյա, պատմական Քրիստոնեական միջոցառում է, որը տեղի է ունենում Վաշինգտոնի Հիլթոն հյուրանոցում հիմնականում ավետարանական և այլ կրոնական առաջնորդների ներկայությամբ: ԱՄՆ նախագահը և առաջին տիկինը ևս հրավիրված են լինում, որտեղ նախագահը սովորաբար ելույթ է ունենում:

Նախագահ Օբամայի և Դալայ Լամայի վերջին մասնավոր հանդիպումից հետո Չինաստանի արտաքին գործերի փոխնախարար Ժանգ Յեսուին իր մոտ հրավիրեց ամերիկացի դիվանագետին` իր պետության դիրքորոշումները մեկնաբանելու նպատակով:

«Տիբեթյան խնդիրը Չինաստանի ներքին գործն է և ԱՄՆ ոչ մի իրավունք չունի միջամտելու: Նմանատիպ քայլը լրջորեն վնասում է Չինաստան-ԱՄՆ համագործակցությանն ու հարաբերությունների կարգավորմանը և կարող է քայքայել փոխադարձ շահերը»,- նշել է փոխնախարարը Xinhua լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:

Սենատորներ Քասեյն ու Ռոջեր Ուիքերը այս տարի տեղի ունեցող միջոցառման համանախագահներն են: Նախաճաշը ֆինանսավորվում է պահպանողական ավետարանչական խմբի ընկերակցության կողմից, որի ղեկավարը Դուգլաս Քոենն է: Քրիստոնյաներին սովորաբար տրվում է ելույթի իրավունք, սակայն անցյալ տարի խոսել է Միջազգային Զարգացման ԱՄՆ Գործակալության ադմինիստրատոր, ազգությամբ հնդիկ Ռաջիվ Շահը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment