Ինչպես և ինչու Դալայ Լաման հեռացավ Տիբեթից
Հոդվածի առանցքում
- Այդ օրը, 1959-ի մարտի 17-ին, Տիբեթի հոգևոր և քաղաքական առաջնորդը, որը 23 տարեկան էր, որպես զինվոր բազմության միջով դուրս է գալիս պալատից և այլևս չի վերադառնում: Նա վտանգավոր ճամփորդություն է սկսում զինվորների ու իր կառավարության անդամների շքախմբի ուղեկցությամբ, ոտքով անցնելով Հիմալայները:
- Տիբեթի ապստամբների և չինացի զինվորների միջև տարիներ շարունակ պարտիզանական պատերազմ էր մղվում մի տարածքում, որը Չինաստանը համարում է իրենը: Հետևաբար բարեկամական առաջարկը բավական կասկածելի է թվացել:
- Տիբեթցիների շրջանում ավելի ուշ լուրեր էին պտտվում, որ, «բուդդայական սրբերի աղոթքների շնորհիվ ցածր ամպերը ծածկել են Դալայ Լամային ու դարձրել անտեսանելի», - ըստ TIME –ի 1959-ի փախուստի մասին ծանոթությունների: BBC- ի համաձայն էլ, մինչև նրա Հնդկաստանում հայտնվելը, թռիչքից երկու շաբաթ անց, մարդիկ ամբողջ աշխարհում վախենում էին, որ Դալայ Լաման սպանվել է:
- Տարաձայնությունն այսօր էլ պահպանվում է: Տիբեթցիներին դարձյալ ձերբակալում են, եթե նրանց մոտ հայտնաբերում են բուդդայական առաջնորդի ու 1989 թվականին Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի գրվածքներն ու նկարը: Չինաստանի ղեկավարները վրդովվել էին, երբ անցյալ ամիս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանրությանը երևաց Դալայ Լամայի հետ, ում անվանեց «լավ ընկեր»:
Ուշադրությանն արժանի
Հրավերն անվնաս էր թվացել, երբ չինացի գեներալը հարցրել էր, թե արդյոք 14-րդ Դալայ Լաման ցանկանում է տեսնել չինական պարային խմբի կատարումը: Բայց երբ նրան ասել էին, որ չինական ռազմական շտաբ-կայան պետք է գա առանց զինվորների կամ զինված թիկնապահների, ըստ նրա պաշտոնական կենսագրության, տիբեթցիները ծուղակի վտանգ էին զգացել:
Տիբեթի ապստամբների և չինացի զինվորների միջև տարիներ շարունակ պարտիզանական պատերազմ էր մղվում մի տարածքում, որը Չինաստանը համարում է իրենը: Հետևաբար բարեկամական առաջարկը բավական կասկածելի է թվացել:
Ներկայացման օրը հազարավոր ցուցարարներ շրջապատել են Դալայ Լամայի պալատը Լհասայում, որպեսզի պաշտպանեն նրան առևանգումից, ձերբակալությունից կամ սպանությունից: Հաջորդ մի քանի օրերին բողոքի ակցիաների ժամանակ հնչել են հայտարարություններ Տիբեթի անկախության և չինական ուժերի դեմ ապստամբական շարժում ստեղծելու մասին: Դալայ Լամայի խորհրդականը նրան կոչ է արել փախչել:
Այդ օրը, 1959-ի մարտի 17-ին, Տիբեթի հոգևոր և քաղաքական առաջնորդը, որը 23 տարեկան էր, որպես զինվոր բազմության միջով դուրս է գալիս պալատից և այլևս չի վերադառնում: Նա վտանգավոր ճամփորդություն է սկսում զինվորների ու իր կառավարության անդամների շքախմբի ուղեկցությամբ, ոտքով անցնելով Հիմալայները: Նրանք տեղափոխվում էին միայն գիշերը, որպեսզի խուսափեն չինացի ժամապահներից:
Տիբեթցիների շրջանում ավելի ուշ լուրեր էին պտտվում, որ, «բուդդայական սրբերի աղոթքների շնորհիվ ցածր ամպերը ծածկել են Դալայ Լամային ու դարձրել անտեսանելի», – ըստ TIME –ի 1959-ի փախուստի մասին ծանոթությունների: BBC- ի համաձայն էլ, մինչև նրա Հնդկաստանում հայտնվելը, թռիչքից երկու շաբաթ անց, մարդիկ ամբողջ աշխարհում վախենում էին, որ Դալայ Լաման սպանվել է:
Իսկ Տիբեթում հազարավոր մարդիկ մահացան չինական ուժերի դեմ պայքարում: Ըստ BBC- ի, «Կռվելու տարիքի բոլոր տղամարդիկ, ովքեր ողջ էին մնացել ապստամբության ժամանակ, տեղահանվեցին, դեպքի վայրից փախուստի դիմածներն էլ պատմում էին, որ չինական զորքերը 12 ժամվա ընթացքում վառել են դիակները»: TIME-ն ամփոփում է, որ դա Տիբեթի և Չինաստանի միջև վաղեմի անհամաձայնության վերջին բռնկումն էր:
Դարերի ընթացքում լեռներով շրջափակված Տիբեթը հաճախ են ասպատակել զավթիչները`մոնղոլները, մանջուրները, գուրխաները, բայց առավել հաճախ չինացիները: Ամեն անգամ, երբ Չինաստանը հզորանում էր, զորք էր ուղարկում Լհազան գրավելու համար: Իսկ երբ թուլանում էր, տիբեթցիները զորքը դուրս էին քշում:
Տարաձայնությունն այսօր էլ պահպանվում է: Տիբեթցիներին դարձյալ ձերբակալում են, եթե նրանց մոտ հայտնաբերում են բուդդայական առաջնորդի ու 1989 թվականին Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի գրվածքներն ու նկարը:
Չինաստանի ղեկավարները վրդովվել էին, երբ անցյալ ամիս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանրությանը երևաց Դալայ Լամայի հետ, ում անվանեց «լավ ընկեր»: Անցյալ շաբաթ New York Times-ը հայտնեց, որ նրանք վրդովված էին նաև 79-ամյա Դալայ Լամայի վերջին հայտարարությունից, ըստ որի, ինքն այս անգամ չի կարող վերամարմնավորվել:
Այդ կերպ նա խափանում էր Չինաստանի մտադրությունը 15-րդ Դալայ Լամային ընտրելու հարցում, որը պետք է հետևեր կոմունիստական կուսակցության ուղղությանը: Ըստ Times-ի, «Չինացի պաշտոնյաները բազմիցս նախազգուշացրել են, որ նա պետք է վերամարմնավորվի և իրենց պայմաններով»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ