Այժմ չեխերն էլ օլիգարխիայի խնդիր ունեն

Այժմ չեխերն էլ օլիգարխիայի խնդիր ունեն

Հոդվածի առանցքում

  • Չեխ օլիգարխ Անդրեյ Բաբիսը՝ իր երկրի երկրորդ ամենահարուստ մարդն ու աշխարհի քաղաքական ամենահզոր միլիարդատերերից մեկը, ընդլայնում է իր բիզնեսը դեպի Պրահայի ուժային միջանցքներ: Բաբիսը այժմ որպես ֆինանսների նախարար է աշխատում, սակայն նրա հավակնությունները շատ ավելի մեծ են: Բաբիսկոնի մականվամբ Բաբիսի վեր բարձրանալը բեկումնային կետ է համարվում իր երկրի հետկոմունիստական պատմության մեջ:
  • Չորս տարի առաջ Բաբիսը հիմնադրել է Action of Dissatisfied Citizens (ANO) կուսակցությունը: Սկանդալների սերիայից հետո, որոնց ընթացքում քաղաքական գործիչները հարստացել են, Բաբիսի կուսակցությունը նպատակադրվել էր կապիտալիզացիա անել չեխերի աճող նողկանքը հարուստ բիզնեսմենների հանդեպ: ANO-ն իշխանության է եկել հակակոռուպցիոն գործունեության ընթացքում, նույնիսկ երբեմն Չեխիայի Հանրապետությունը «չստացված պետություն» անվանելով:
  • Սլովակիայի՝ նացիստների ու կոմունիստների կառավարման տարիների ֆայլերը պահպանած National Memory Institute-ի պատմաբանները, փաստաթուղթ են հրապակարել, որը վկայում է, որ ոչ միայն Բաբիսն է համագործակցել Չեխոսլովակիայի գաղտնի ոստիկանության՝ StB-ի հետ, այլ նաև այն, որ հնարավոր է , նա աշխատել է ԽՄ-ն KGB-ի հետ:
  • Բաբիսը ժխտել է այն զեկույցները, թե իր ընտանիքը ևս համագործակցել են StB-ի հետ՝ պնդելով, որ նրանք, շատ ընտանիքների նման, եղել են կոմունիստական վարչակարգի զոհերը: Սակայն արխիվները հակառակն են վկայում: Փաստաթղթերը ասում են, որ Բաբիսի դիվանագետ հայրը՝ Ստեֆանը, և նրա եղբայրը՝ Ալեքսանդրը, կամավորական սկզբունքով համագործակցել են գործակալության հետ:
  • 1993 թվականին Բաբիսը, Petrimex-ի իր նախկին տնօրենի օգնությամբ, հիմնել է հսկա Agrofert-ը, որն այժմ Չեխիայի Հանրապետության ամենամեծ ընկերությունն է և տնտեսության որոշ սեկտորներում գրեթե մենաշնորհ ունի: Agrofert-ը ձեռք է բերել պետության սեփականաշնորհված ընկերություններ՝ օգտագործելով պետության թանկարժեք կրեդիտները, որոնց վրա Բաբիսը վերջին հաշվով դեֆոլտի հասավ:
  • Արդյունքում, լեհ բարձրաստիճան պաշտոնյաները զեկուցեցին, որ 42 միլիոն եվրո է վճարվել երկու կողմերին որպես կաշառք: Վարշավայում սկանդալը ցնցեց լեհական քաղաքական բեմը: Սակայն Պրահայում Չեխական պառլամենտը ձախողեց հետաքննության բացումը, իբրև թե վարչապետ Ստանիսլավ Գրոսսի հետ Բաբիսի սերտ կապերի պատճառով: (Հեղինակներին գրված էլեկտրոնային նամակի մեջ Բաբիսի գրասենյակը պնդել է, որ «ոչ մի կաշառք» չի վճարվել):
  • Ֆինանսների նախարար դառնալուց ի վեր Բաբիսը վարձել է բարձրաստիճան ոստիկանների, պետության անվտանգության գործակալների և նախկին կոմունիստական կուսակցության տեղեկատուներին, որպեսզի օգնեն իրեն ուժի կոնսոլիդացիայի հարցում: Անվտանգության ուժերի և մեդիայի այս դաշինքը կաշկանդվում է անկախ դատավորների կողմից, չնայած նմանատիպ ստուգումները բավականին փխրուն են թվում:
  • Բաբիսի բազմաթիվ թերթերը սկսել են փնտրել կաշառակերության դեպքեր վարչապետ Բահոսլավ Սոբոտկայի մասնակցությամբ, ում պաշտոնը Բաբիսը տենչում է: ԶԼՄ-ների իրապես անկախության մի քանի տարիներից հետո բազմաթիվ չեխեր խոսում են 1970-ականներ վերադարձի մասին, երբ լրագրողները ոստիկանական կարգով էին միավորվում: Բաբիսը ցանկանում է ղեկավարել և ոչ թե միայն փոխել չեխական քաղաքականությունը:

Ուշադրությանն արժանի

Թե ինչպես է հզոր գործարարը սպառնում պայթեցնել դեմոկրատական ինստիտուտները հենց Եվրոպայի սրտում

Չեխ օլիգարխ Անդրեյ Բաբիսը՝ իր երկրի երկրորդ ամենահարուստ մարդն ու աշխարհի քաղաքական ամենահզոր միլիարդատերերից մեկը, ընդլայնում է իր բիզնեսը դեպի Պրահայի ուժային միջանցքներ:

Բաբիսը այժմ որպես ֆինանսների նախարար է աշխատում, սակայն նրա հավակնությունները շատ ավելի մեծ են: Բաբիսկոնի մականվամբ Բաբիսի վեր բարձրանալը բեկումնային կետ է համարվում իր երկրի հետկոմունիստական պատմության մեջ:

1993 թվականին Սլովակիայի հետ «Թավշե բաժանումից» ի վեր Չեխիայի Հանրապետությունը հասել է դեմոկրատիայի և շուկայական տնտեսության արագ անցման ՝ վայելելով Եվրոպայի ամենաբարձր աճի վարկանիշ ունեցող պետության անվանումը ու դառնալով ԵՄ-ի ակտիվ անդամ: Իր՝ Կենտրոնական Եվրոպայի այլ անդամների նման, նոր երկիրը զարգացավ ու սկզբնական փուլում հաջողության հոյակապ պատմություն կերտեց: Սակայն վերջին տարիներին դրա լիբերալ դեմոկրատիան թուլացել է:

Սկսած համաշխարհային  ֆինանսական ճգնաժամից՝ բազմաթիվ չեխեր սկսեցին հիասթափվել Բրյուսելից: Չեխական ԶԼՄ-ները այժմ առավել ու առավել շատ են սկսում կառավարվել ազդեցիկ մագնատների կողմից: Նախագահ Միլոս Զեմանը նպաստել է դրան և նրա ղեկավարության տակ հակահաստատման ուժերը ծաղկել են: Չնայած Պրահայում իրադրությունը այնքան սուր չէ, որքան որ Բուդապեշտում, որտեղ Վիկտոր Օրբանը, կարծես թե, կորցնում է դեմոկրատիայի՝ որպես համակարգի հանդեպ հավատը, դեմոկրատական հաստատությունների նահանջով Չեխիայի Հանրապետությունը ահազանգ է տալիս Եվրոպայի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար խոցելի այս անկյունում: Անդրեյ Բաբիսի վերելքը օրինակ է:

Չորս տարի առաջ Բաբիսը հիմնադրել է Action of Dissatisfied Citizens (ANO) կուսակցությունը: Սկանդալների սերիայից հետո, որոնց ընթացքում քաղաքական գործիչները հարստացել են, Բաբիսի կուսակցությունը նպատակադրվել էր կապիտալիզացիա անել չեխերի աճող նողկանքը հարուստ բիզնեսմենների հանդեպ:

ANO-ն իշխանության է եկել հակակոռուպցիոն գործունեության ընթացքում, նույնիսկ երբեմն Չեխիայի Հանրապետությունը «չստացված պետություն» անվանելով: 2013 թվականի պառլամենտական ընտրությունների ժամանակ այն երկրորդ տեղը զբաղեցրեց և միացավ կառավարող կոալիցիային: Մեկ տարի անց, 2014 թվականի Եվրոպական Պառլամենտի ընտրությունների ժամանակ ANO-ն ավելի առաջ անցավ. Այն չեխական կուսակցությունների մեջ ամենաշատ ձայները ստացավ:

Ինչպես և ամբողջ Եվրոպայում, ANO-ի հակաքաղաքական բրենդը ռեզոնանս է ստանում հասարակության մեջ: Ներկայանալով որպես հակաքաղաքական ու աութսայդեր՝ Բաբիսը խոստանում է արմատականորեն փոխել Չեխիայի կառավարությունը: ANO-ի ձայները առաջացել են նաև իր սեփական կոչից. Բութ կերպով խոսող ձեռնարկատեր, ում դեմքը փայլատակում էր չեխական գովազդային տախտակներից ու ամսագրերի էջերից: Սակայն Բաբիսն ու, ըստ Forbes-ի, 2,4 միլիարդ դոլար գնահատվող նրա կարողությունը հայտնվել են հակասությունների մեջ:

Սլովակիայի՝ նացիստների ու կոմունիստների կառավարման տարիների ֆայլերը պահպանած National Memory Institute-ի  պատմաբանները, փաստաթուղթ են հրապակարել, որը վկայում է, որ ոչ միայն Բաբիսն է համագործակցել Չեխոսլովակիայի գաղտնի ոստիկանության՝ StB-ի հետ, այլ նաև այն, որ հնարավոր է , նա աշխատել է ԽՄ-ն KGB-ի հետ: 2014 թվականին Բաբիսը հաջողությամբ դատի տվեց National Memory Institute-ին Բրատիսլավայի դատարանում՝ պնդելով, որ ինքը սխալմամբ գրանցվել է StB-ի ֆայլերում որպես լրտես:

Սակայն ինստիտուտը վճռաբեկ դատարան դիմեց՝ պնդելով, որ դատարանը անարդար որոշում է կայացրել և որ նախկին StB պաշտոնյաները երդվել են պաշտպանել նրան: 1991 թվականի չեխական գաղտնազերծման մասին օրենքով անօրինական է նախկին StB համագործակցողներին բարձր քաղաքական ու տնտեսական պաշտոններ զբաղեցնելը: Այնուամենայնիվ, երբ վարչապետ Բահուսլավ Սոբոտկան (երկրի ամենամեծ կուսակցության՝ Չեխիայի Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության անդամը) Բաբիսին նշանակեց ֆինանսների նախարար 2014 թվականին առանց գաղտնազերծման վկայական պահանջելու, ինչպես որ պետք է աներ, Պրահայի դատարանը հայտարարեց նրան տուգանելու մտադրության մասին և տուգանքը զրոյացվեց Սոբոտկայի բողոքից հետո:

Բաբիսը ժխտել է այն զեկույցները, թե իր ընտանիքը ևս համագործակցել են StB-ի հետ՝ պնդելով, որ նրանք, շատ ընտանիքների նման, եղել են կոմունիստական վարչակարգի զոհերը: Սակայն արխիվները հակառակն են վկայում: Փաստաթղթերը ասում են, որ Բաբիսի դիվանագետ հայրը՝ Ստեֆանը, և նրա եղբայրը՝ Ալեքսանդրը, կամավորական սկզբունքով համագործակցել են գործակալության հետ: Երբ կապվեցինք մեկնաբանության համար, Բաբիսի գրասենյակը ասաց, որ նա մաքրել է իր անունը, երբ Բաբիսը անձամբ նմանատիպ բոլոր հայտարարությունները որակել է «ապուշություն»:

Բաբիսի բիզնեսի հաջողությունը  հաճախ կապում են ուշ շրջանի կոմունիստների ընթացքում ձեռք բերված կոնտակտների հետ: 1989 թվականի նոյեմբերի Թավշյա հեղափոխության ընթացքում Բաբիսը Մարոկկոյում էր որպես Petrimex-ի ներկայացուցիչ, որն Չեխոսլովակիայի պետության կողմից կառավարվող ընկերություն էր: Նա եկավ տուն՝ տեսնելով իր երկիրը երկու մասի բաժանված: 1993 թվականին Բաբիսը, Petrimex-ի իր նախկին տնօրենի օգնությամբ, հիմնել է հսկա Agrofert-ը, որն այժմ Չեխիայի Հանրապետության ամենամեծ ընկերությունն է և տնտեսության որոշ սեկտորներում գրեթե մենաշնորհ ունի:

Agrofert-ը ձեռք է բերել պետության սեփականաշնորհված ընկերություններ՝ օգտագործելով պետության թանկարժեք կրեդիտները, որոնց վրա Բաբիսը վերջին հաշվով դեֆոլտի հասավ: Բացի այդ ընկերությունը իբրև թե ձեռք է բերել կոմերցիոն առումով զգայուն տեղեկություններ մրցակից ընկերություններից՝ հեռախոսային լսումների ճանապարհով: 2006 թվականին, Բաբիսի հիմնական բիզնեսի հակառակորդ Ֆրանտիսեկ Մրազեկը մահացած գտնվեց տարօրինակ հանգամանքներում, ոմանք ենթադրեցին, որ Բաբիսը մեղավոր էր: Մրազեկը, հաստատվեց, որ Բաբիսի դեմ կոմպրոմատային նյութեր է ունեցել, որոնք մտադիր է եղել հանրայնացնել: Սակայն Բաբիսի դեմ որևէ մեղադրանք առաջ չքաշվեց:

Բաբիսի բիզնեսը շարունակում է օգտվել Չեխիայի քաղաքական էլիտայի հետ կապերից, մասնավորապես նախագահ Միլոս Զեմանի հետ: 2001 թվականին վարչապետ եղած ժամանակ Զեմանը ղեկավարել է պետության սեփականություն հանդիսացած քիմիական ընկերություն Unipetrol-ի վաճառքը Բաբիսին: Այս գործարքը վկայում է երկու մարդկանց միջև ռազմավարական համագործակցության մասին, որն առ այսօր շարունակվում է:  Չնայած Բաբիսը մեկ տարի հետո դուրս քաշվեց այս վաճառքից, նա 2005 թվականին ղեկավարեց Unipetrol-ի վաճառքը լեհական ընկերությանը:

Արդյունքում, լեհ բարձրաստիճան պաշտոնյաները զեկուցեցին, որ 42 միլիոն եվրո է վճարվել երկու կողմերին որպես կաշառք: Վարշավայում սկանդալը ցնցեց լեհական քաղաքական բեմը: Սակայն Պրահայում Չեխական պառլամենտը ձախողեց հետաքննության բացումը, իբրև թե վարչապետ Ստանիսլավ Գրոսսի հետ Բաբիսի սերտ կապերի պատճառով: (Հեղինակներին գրված էլեկտրոնային նամակի մեջ Բաբիսի գրասենյակը պնդել է, որ «ոչ մի կաշառք» չի վճարվել):

Ահազանգող է այն, որ Բաբիսի մոտեցումը երկրի կառավարման հարցում մինչև վերջերս հիմնված է եղել այն պատկերացման վրա, ըստ որի «պետությունը կկառավարի բիզնեսի նման»:

Ինչպես և հարևան Սլովակիայում ու մոտ Հունգարիայում, հարստությունն ու ուժը կոնսոլիլդացնում է իր վերահսկողությունը չեխական մեդիայի վրա: Պրահայում Բաբիսը արդեն իսկ մեդիայի «օլիգարխացում» հորջորջված երևույթի առաջնորդն է: Երբ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հարվածեց, երկարաժամկետ միջազգային ներդրողները սկսեցին նահանջել:

Բաբիսը, ով արդեն իսկ ձեռք էր բերել որոշ ազդեցիկ թերթեր, ընդլայնեց իր մեդիա հոլդինգները. Նա ձեռք բերեց MAFRA Media Group-ը, որն ղեկավարում է չեխական բեսթսելլեր Mlada fronta DNES թերթը, և գնեց Radio Impuls-ը, որն Չեխիայի Հանրապետությունում ամենամեծ լսարանն ունի: Այս թերթերը պարբերաբար Բաբիսի դրական կերպարն են մշակում և քննադատում են նրա հակառակորդներին: Ֆինանսների նախարար դառնալուց ի վեր Բաբիսը վարձել է բարձրաստիճան ոստիկանների, պետության անվտանգության գործակալների և նախկին կոմունիստական կուսակցության տեղեկատուներին, որպեսզի օգնեն իրեն ուժի կոնսոլիդացիայի հարցում:

Անվտանգության ուժերի և մեդիայի այս դաշինքը կաշկանդվում է անկախ դատավորների կողմից, չնայած նմանատիպ ստուգումները բավականին փխրուն են թվում:

Բաբիսի բազմաթիվ թերթերը սկսել են փնտրել կաշառակերության դեպքեր վարչապետ Բահոսլավ Սոբոտկայի մասնակցությամբ, ում պաշտոնը Բաբիսը տենչում է: ԶԼՄ-ների իրապես անկախության մի քանի տարիներից հետո բազմաթիվ չեխեր խոսում են 1970-ականներ վերադարձի մասին, երբ լրագրողները ոստիկանական կարգով էին միավորվում: Բաբիսը ցանկանում է ղեկավարել և ոչ թե միայն փոխել չեխական քաղաքականությունը:

Անդրեյ Բաբիսի վերելքը չեխական քաղաքականության նոր դարաշրջանն է ներկայացնում. Մի մարդ, ով ավելի շատ տարված է բիզնես հետաքրքրություններով, քան դեմոկրատիայի պահպանմամբ: Պրահան երբևէ եղել է Կենտրոնական Եվրոպայի փոփոխման կենտրոնը, նախկին Արևելյան Բլոկի ամուր այլախոս ավանդույթների տունը: Բայց 2015 թվականին Չեխիայի մայրաքաղաքը չափազանց տարբեր է այն քաղաքից, որ այն տեսել են Վացլավյան հրապարակում 1989 թվականի նոյեմբերին կանգնածները:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment