Չեխ պատգամավորների գնահատականը թուրք-հայկական պատմությանը. «Ցեղասպանություն»

Չեխ պատգամավորների գնահատականը թուրք-հայկական պատմությանը. «Ցեղասպանություն»

Հոդվածի առանցքում

  • Ոչ պաշտոնապես, բայց 20-րդ դարի սկզբում տեղի ունեցած սպանությունները անվանելու շուրջ արդեն ձևավորվում է կոնսենսուս: Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համերաշխություն է հայտնել հայերին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զանգվածային սպանությունների 100-րդ տարելիցի առիթով: Հանձնաժողովն ընդունել է Ռոբին Բյոհնիչի (Սոցիալ-դեմոկրատ) առաջարկած բանաձևը, որը տեղի ունեցած դեպքերը շարունակաբար անվանում է Ցեղասպանություն:
  • Հանձնաժողովը նաև դատապարտել է Ցեղասպանությունների ժխտումն ու դրանց ծանրության նվազեցումը և կոչ է արել արդյունավետ քայլեր ձեռնարկել մարդկության դեմ հանցագործությունները կանխելու ուղղությամբ: 1915-1917 թվականներին հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 23 պետություն, այդ թվում Գերմանիան և Ֆրանսիան, որոնք, ինչպես և Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ են:
  • Ըստ նրա, անհրաժեշտ է հավասարակշություն պահպանել պատմական իրադարձությունների և թուրքական հայացքների միջև: Բացի 1.5 միլիոն հայերի սպանությունից, Օսմանյան կայսրությունը տեղահանել է մնացած կես միլիոն հայերին` նրանց ուղարկելով Միջագետքի անմարդաբնակ տարածքներ: Մոտ 100 հազար հայ հեռացել է Ռուսաստան:
  • Նույն կարծիքն այսօր հայտնել է Շվարցենբերգը` Չեխիայի արտաքին գործերի նախկին նախարարը և Զեմանի մրցակիցը 2013 թվականի նախագահի ընտրություններում: Նա ասել է, որ մեկ դար առաջ հայերի զանգվածային կոտորածը ընդհանրապես պատմության մեջ առաջին իրական Ցեղասպանությունն էր:

Ուշադրությանն արժանի

Ոչ պաշտոնապես, բայց 20-րդ դարի սկզբում տեղի ունեցած սպանությունները անվանելու շուրջ արդեն ձևավորվում է կոնսենսուս

Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համերաշխություն է հայտնել հայերին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զանգվածային սպանությունների 100-րդ տարելիցի առիթով: Հանձնաժողովն ընդունել է Ռոբին Բյոհնիչի (Սոցիալ-դեմոկրատ) առաջարկած բանաձևը, որը տեղի ունեցած դեպքերը շարունակաբար անվանում է Ցեղասպանություն:

Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիան սկզբունքորեն հերքում է, որ հայերի նկատմամբ Ցեղասպանություն է իրականացվել:

Հանձնաժողովի բանաձևն ընդգծում է այդ տարիներին տեղի ունեցող դեպքերի նկատմամբ միջազգային հանրության ոչ բավարար արձագանքը, երբ ազգային ու կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնությունները հասել էին  «նախկինում չտեսնված չափերի»:

Հանձնաժողովը նաև դատապարտել է Ցեղասպանությունների ժխտումն ու դրանց ծանրության նվազեցումը և կոչ է արել արդյունավետ քայլեր ձեռնարկել մարդկության դեմ հանցագործությունները կանխելու ուղղությամբ: 1915-1917 թվականներին հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 23 պետություն, այդ թվում Գերմանիան և Ֆրանսիան, որոնք, ինչպես և Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ  են: Պատմության արյունոտ այս էջն առ այսօր բաժանում է Երևանին և Անկարային:

Չեխիան զանգվածային սպանությունները Ցեղասպանություն չի ճանաչել: Թարմ բանաձևը միայն հայտնում է հանձնաժողովի կարծիքը: Այս մասին ասել է հանձնաժողովի նախագահ Կարել Շվարցենբերգը:

Բյոհնիչի խոսքով, բանաձևը կշռադատված է: Ըստ նրա, անհրաժեշտ է հավասարակշություն պահպանել պատմական իրադարձությունների և թուրքական հայացքների միջև: Բացի 1.5 միլիոն հայերի սպանությունից, Օսմանյան կայսրությունը տեղահանել է մնացած կես միլիոն հայերին` նրանց ուղարկելով Միջագետքի անմարդաբնակ տարածքներ: Մոտ 100 հազար հայ հեռացել է Ռուսաստան:

Թուրքիան  խոսում է առավելագույնը կես միլիոն զոհերի մասին: Անկարան պնդում է, որ տեղի ունեցածը Ցեղասպանություն չէր, ընդամենը բռնարարք էր, որն ուղղված էր նաև հայերի դեմ, որոնք Առաջին աշխարհամարտի ժամանակ թշնամու` Ռուսաստանի դաշնակիցներն էին:

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը անցած տարի Հայաստան կատարած այցի ժամանակ հայերի սպանությունները անվանել է Ցեղասպանություն: Նա հայտնել է իր անձնական կարծիքը:

Նույն կարծիքն այսօր հայտնել է Շվարցենբերգը` Չեխիայի արտաքին գործերի նախկին նախարարը և Զեմանի մրցակիցը 2013 թվականի նախագահի ընտրություններում: Նա ասել է, որ մեկ դար առաջ հայերի զանգվածային կոտորածը ընդհանրապես պատմության մեջ առաջին իրական Ցեղասպանությունն էր:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment