Վլադիմիր Պուտինը կոչ է անում արժութային միություն ստեղծել նախկին խորհրդային դաշնակիցների հետ

Վլադիմիր Պուտինը կոչ է անում արժութային միություն ստեղծել նախկին խորհրդային դաշնակիցների հետ

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ կոչ է արել Կրեմլի մերձավոր նախկին խորհրդային դաշնակիցների հետ ստեղծել միասնական արժույթ, չնայած լարվածությանը տարածաշրջանում, որը պայքարում է Մոսկվայի տնտեսական ճգնաժամի հետևանքների դեմ:
  • Մոսկվան ջանում է սահմանափակել Ուկրաինայի պատճառով հաստատված արևմտյան պատժամիջոցների վնասը և շրջել նավթի գները:
  • Պուտինն ու Լուկաշենկոն սատարել են Ղազախստանի նախագահ Նազարբաևին, որը ցանկանում է երկարացնել իր 23-ամյա իշխանությունը ապրիլին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում:

Ուշադրությանն արժանի

Արևմուտքը քննադատել է Տնտեսական միությունը, այն համարելով  Խորհրդային կայսրության վերակենդանացման փորձ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ կոչ է արել Կրեմլի մերձավոր նախկին խորհրդային դաշնակիցների հետ ստեղծել միասնական արժույթ, չնայած լարվածությանը տարածաշրջանում, որը պայքարում է Մոսկվայի տնտեսական ճգնաժամի հետևանքների դեմ:

Վլադիմիր Պուտինը ձգտում է Եվրասիական տնտեսական միության ավելի սերտ ինտեգրման, որը ներառում է  Բելառուսը, Ղազախստանը և Հայաստանը: Մոսկվան ջանում է սահմանափակել Ուկրաինայի պատճառով հաստատված արևմտյան պատժամիջոցների վնասը և շրջել նավթի գները:

«Մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը քննարկելու հնարավոր արժութային միություն ձևավորելու հնարավորությունները», – ասել է Պուտինը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Ղազախստանի և Բելառուսի իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ:

«Ուս-ուսի աշխատելով ավելի հեշտ է արձագանքել արտաքին ֆինանսական և տնտեսական սպառնալիքներին ու պաշտպանել մեր ընդհանուր շուկան»:

Վերջին շրջանի տնտեսական խնդիրների և Ուկրաինայում Ռուսաստանի հնարավոր ռազմական միջամտության պատճառով լարվել են Մոսկվայի քաղաքական ու տնտեսական հարաբերությունները դաշինքի հիմնադիր մյուս երկու անդամների` Բելառուսի և էներգիայի ռեսուրսներով հարուստ Ղազախստանի հետ:

« Մեր միությունը մեծ փորձությունների է ենթարկվել », – ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը գագաթնաժողովի սկզբում, կոչ անելով ավելի խոր համագործակցության:

Արևմուտքը դատապարտել է Պուտինի ստեղծած տնտեսական միությունը, այն համարելով  խորհրդային կայսրությունը վերակենդանացնելու Կրեմլի փորձ:

Քննարկումների հիմքում Ուկրաինայի դիրքորոշումն է, արդյոք այդ հանրապետությունը Եվրոպայի հետ ավելի սերտ կապերը կնախընտրի Ռուսաստանի գլխավորած դաշինքին: Հանդիպման վերջում Նազարբաևը նշել է, թե եռյակը «շահագրգռված է, որ Ուկրաինան դառնա ուժեղ, կայուն, անկախ պետություն տարածքային ամբողջականությամբ»:

Գագաթաժողովը, որը հետևեց Նազարբաևի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ու Պուտինի միջև երկկողմ հանդիպումներին, նախատեսված էր մարտի 12-ին, սակայն Ռուսաստանն այն հետաձգել էր հանրության տեսադաշտից Պուտինի 10-օրյա անհետացման պատճառով, ինչն էլ նպաստել էր նրա առողջական վիճակի մասին լուրերի տարածմանը:

Պուտինն ու Լուկաշենկոն սատարել են Ղազախստանի նախագահ Նազարբաևին, որը ցանկանում է երկարացնել իր 23-ամյա իշխանությունը ապրիլին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment