Արևելյան գործընկերության երկրները ավելի մոտ են զգում ռուսական մշակույթին, քան եվրոպականին

Արևելյան գործընկերության երկրները  ավելի մոտ են զգում ռուսական մշակույթին, քան եվրոպականին

Հոդվածի առանցքում

  • Արևելյան գործընկերությունը մշակութային առումով տարբեր հինգ պետությունների խումբ է, որ գտնվում է Եվրոպայի ու Ռուսաստանի ազդեցությունների փակուղում: Հաշվի առնելով ԱրլԳ-ի նախաձեռնության քաղաքական բնույթը՝ այս երկրների միջև տարաձայնությունները հաճախ բնութագրվում են պարզապես որպես ռուսամետ կամ եվրոպամետ, որոնք հաճախ դիտվում են որպես մշակութային ձև ու տարբերվում են միմյանցից:
  • Տվյալները հավաքվել են կոնսորցիումով, որն կազմակերպել է TNS Opinion SA-ն 2014 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Որպես մաս ԵՄ հովանավորված ENPI բարոմետր հետազոտության GORBI-ին պատասխանատու է ԱրլԳ երկրներում (Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա և Բելառուս) տվյալների հավաքման համար:
  • Ռուսաստանի ազդեցությունը մնում է ամուր այս տարածաշրջանում՝ 60 տոկոսը ասում է, որ իրենց ավելի մոտ է զգում ռուսական մշակույթին: Եվրոպական մշակույթը հարցվողների 40 տոկոսի համար է առավել մոտ և միայն 10 հարցվողից 1-ին է հարազատ ամերիկյան մշակույթը՝ 11 տոկոս:
  • Ռուսական մշակույթը առավել ճանաչելի է Բելառուսում՝ 87 տոկոս, նրան հաջորդում են Մոլդովան՝ 68 տոկոս և Հայաստանը 65 տոկոս:
  • Հարցման մասնակիցների մեծ մասը նախընտրում է նայել ազգային ֆիլմեր: Ինչպես ցույց է տալիս վերլուծությունը՝ Արևելյան գործընկերության երկրներում տարբեր հեռուստալիքներով ֆիլմեր դիտելը ամենատարածված մշակութային ակտիվությունն է: Որպես լրացուցիչ հարց հարցվողներին տրվել է, թե ինչ տեսակի ֆիլմեր են նրանք նախընտրում նայել:
  • Հինգ երկրների հարցվողները նախընտրում են նայել ազգային ֆիլմեր: Սա հատկապես վերաբերում է ՌԴ-ին՝ 89 տոկոս, ու Վրաստանին՝ 84 տոկոս:
  • Երիտասարդ ու բարձրագույն կրթություն ստացած հարցվողները հիմնականում ավելի շատ նախընտրում են նայել ամերիկյան ու եվրոպական ֆիլմեր, քան տարիքով հարցվողներն ու լիարժեք կրթության վրա առավել քիչ ժամանակ ծախսած մարդիկ:

Ուշադրությանն արժանի

Արևելյան գործընկերությունը մշակութային առումով տարբեր հինգ պետությունների խումբ է, որ գտնվում է Եվրոպայի ու Ռուսաստանի ազդեցությունների փակուղում: Հաշվի առնելով ԱրլԳ-ի նախաձեռնության քաղաքական բնույթը՝  այս երկրների միջև տարաձայնությունները հաճախ բնութագրվում են պարզապես որպես ռուսամետ կամ եվրոպամետ, որոնք հաճախ դիտվում են որպես մշակութային ձև ու տարբերվում են միմյանցից:

Այնուամենայնիվ, պարբերական տվյալների հավաքումը Ռուսաստանի ու Եվրոպայի միջև այս նոր բուֆերային գոտում, թույլ է տալիս մեզ տեսնել առավել մանրամասն պատկերը: Այս սյունակում ես նախ քննարկում եմ յուրաքանչյուր երկրի կողմից մյուս մշակույթների ընկալումը, և հետո ներկայացնում եմ տվյալներ, թե ինչ տեսակի ֆիլմեր են դրանց քաղաքացիները նախընտրում նայել:

Տվյալները հավաքվել են կոնսորցիումով, որն կազմակերպել է TNS Opinion SA-ն 2014 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Որպես մաս ԵՄ հովանավորված ENPI բարոմետր հետազոտության GORBI-ին պատասխանատու է ԱրլԳ երկրներում (Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա և Բելառուս) տվյալների հավաքման համար:

Եվրոպական մշակույթն հինգ երկրներից երկուսում իրեն առավել մոտ է զգում:

Զարմանալի չէ, որ ԱրլԳ երկրները իրենց ամենամոտը զգում են իրենց ազգային մշակույթին (95 տոկոս): Ռուսաստանի ազդեցությունը մնում է ամուր այս տարածաշրջանում՝ 60 տոկոսը ասում է, որ իրենց ավելի մոտ է զգում ռուսական մշակույթին: Եվրոպական մշակույթը հարցվողների 40 տոկոսի համար է առավել մոտ և միայն 10 հարցվողից 1-ին է հարազատ ամերիկյան մշակույթը՝ 11 տոկոս:

Այս հարցի տարաբաշխումը Արևելյան գործընկերության երկրներում հարաբերականորեն միատեսակ է՝

  • Բոլոր երկրներում էլ հարցվողներին ճնշող մասը ասաց, որ իրենց ամենամոտը իրենց սեփական մշակույթն է:
  • Ռուսական մշակույթը առավել ճանաչելի է Բելառուսում՝ 87 տոկոս, նրան հաջորդում են Մոլդովան՝ 68 տոկոս և Հայաստանը 65 տոկոս:
  • Ուկրաինայի 5 հարցվողից 3-ը պատասխանեց, որ առավել մոտ է զգում ռուսական մշակույթին:
  • Ռուսաստանի Դաշնությունում հարցվողների գրեթե կեսը՝ 48 տոկոսը, ասաց, որ առավել մոտ է զգում եվրոպական մշակույթին, Ուկրաինայում այս թիվը 46 տոկոս է:
  • Ադրբեջանն ու Վրաստանը այն երկրներն են, որոնք «ամենաքիչն են կապված» ռուսական մշակույթի հետ՝ համապատասխանաբար՝ 26 և 38 տոկոս:

Հիմնվելով համաշխարհային այլ հարցումների վրա՝ ԱՄՆ-ը բավականին չսիրված է ռուս հասարակության կողմից, բայց 19 տոկոսը դեռ իրենց մոտ է զգում դրան:

Աղյուսակ 1. Անձամբ ինչ աստիճանի մոտ եք զգում…

1

Ֆիլմերի նախընտրելի տեսակները

Հարցման մասնակիցների մեծ մասը նախընտրում է նայել ազգային ֆիլմեր: Ինչպես ցույց է տալիս վերլուծությունը՝ Արևելյան գործընկերության երկրներում տարբեր հեռուստալիքներով ֆիլմեր դիտելը ամենատարածված մշակութային ակտիվությունն է: Որպես լրացուցիչ հարց հարցվողներին տրվել է, թե ինչ տեսակի ֆիլմեր են նրանք նախընտրում նայել:

Հարցվողների մոտավորապես 2/3-ը նախընտրում են նայել ազգային ֆիլմեր՝ 64 տոկոս: Երկրորդ տեղում են ամերիկյան՝ 47 տոկոս, և եվրոպական՝ 45 տոկոս, ֆիլմերը: Աֆրիկյան ու ասիական ֆիլմերը այս երկրների հարցվողների համար այդքան էլ հետաքրքիր չեն:

Հինգ երկրների հարցվողները նախընտրում են նայել ազգային ֆիլմեր: Սա հատկապես վերաբերում է ՌԴ-ին՝ 89 տոկոս, ու Վրաստանին՝ 84 տոկոս: Սա անակնկալ չէ: Սովետական շրջանում այս երկու երկրները եղել են ամենազարգացած ֆիլմարդյունաբերության կենտրոնները և նկարել են համաշխարհային մակարդակի տասնյակ ֆիլմեր:

Մոլդովայում հարցվողները նախընտրում են ամերիկյան ֆիլմերը՝ 53 տոկոս, իսկ Բելառուսում՝ ամերիկյան ֆիլմերը՝ 60 տոկոս: Բացի այդ ադրբեջանցի հարցվողները հետաքրքրության բարձր աստիճան են ցուցաբերել հնդկական ֆիլմերի նկատմամբ՝ 34 տոկոս, իսկ Մոլդովայի հարցվողները՝ աֆրիկականի ու չինականի՝ 42 տոկոս:

Աղյուսակ 2. Ի՞նչ տիպի ֆիլմեր եք նախընտրում նայել:

2

 

Երիտասարդ ու բարձրագույն կրթություն ստացած հարցվողները հիմնականում ավելի շատ նախընտրում են նայել ամերիկյան ու եվրոպական ֆիլմեր, քան տարիքով հարցվողներն ու լիարժեք կրթության վրա առավել քիչ ժամանակ ծախսած մարդիկ:

Ամերիկյան ֆիլմեր. Երիտասարդ հարցվողներ 67 տոկոսը՝ ի տարբերություն մեծահասակների՝ 25 տոկոսի, բարձրագույն կրթություն ունեցողների՝ 48 տոկոսը, ի տարբերությունը ցածր կրթություն ունեցողների՝ 32 տոկոսի:

Եվրոպական ֆիլմեր. Երիտասարդ հարցվողներ 51 տոկոս՝ ի տարբերություն մեծահասակների՝ 38 տոկոսի, բարձրագույն կրթություն ունեցողների՝ 50 տոկոսը ի տարբերությունը ցածր կրթություն ունեցողների՝ 34 տոկոսի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment