«Գիրք կարդալ» սիրելու պատմությունը

«Գիրք կարդալ» սիրելու պատմությունը

Հոդվածի առանցքում

  • Առաջին դասախոսության ընթացքում պրոֆեսորը ներկայացավ որպես Ջանեթ, ըստ BBC- ի, Ջեյն Օսթինի ամերիկյան պաշտամունքի անդամ, և երբ նա հարցրեց, թե արդյոք մենք էլ ենք Ջանեթներ, բազմաթիվ մարդիկ բարձրացրեցին իրենց ձեռքերը: Դասը, ինչպես նա վստահեցրեց, նվիրված չէր լինելու Օսթինի ֆանատիզմին:
  • Զգացմունքները այնքան հիմնարար են գրական կյանքում, որ դժվար է պատկերացնել մի ճանապարհ, որը վերաբերում է գրականությանը ու չի ներառում սերը դրա նկատմամբ: Առանց այդ բոլոր զգացմունքների ինչի՞ նման կլիներ ընթերցանությունը:
  • Ընթերցանության «ռացիոնալ» մոտեցումը հասկանալու համար Լինչը առաջարկում է տեղափոխվել այն ժամանակ, երբ այժմյա գրական մշակույթի փոխարեն իշխում էր գիտնականների լեզվով ասած «հռետորական» մշակույթը: 1700-ականների կեսերին տիպիկ պոեզիայի անտոլոգիայի համար, օրինակ, «Բրիտանական մուսան», որը հրատարակվել է 1738-ին ավելի շատ նման էր Բարլետի «Ծանոթ ցիտատների», քան Նորտոնի անթոլոգիայի: Բանաստեղծությունները կառուցված էին ըստ թեմայի: Իմաստը այն չէր, որ գնահատել և փայփայել դրանք, այլ լինել պերճախոս ՝ մարդկանց վրա տպավորություն գործելու համար:
  • Նորամուծությունը, որը խաթարել է այս հռետորական աշխարհը դա կանոնն է: «Կանոնի ձևավորումը», ինչպես գրական պատմաբանները այն անվանում են, սկսվել է 18-րդ դարի կեսերին մի շարք պատճառներով, այդ թվում աճող հետաքրքրության ճաշակի ու ընկալման հետ կապված, իսկ Բրիտանիայում՝ հեղինակային իրավունքի զարգացմամբ:
  • 1750 թվականին Սամուել Ջոհնսոնը գրում է, որ լավ կենսագրությունը կարող է «կապել սիրտը անդիմադրելի շահով»: Գրքերը սկսեցին ձեռք բերել բարեպաշտ աուրա: Նրանք կապվում էին գաղտնիության, զգացմունքի, քնքշության հետ: Նրանք մուտք գործեցին տների առավել մասնավոր տարածքներ՝ երեխայի սենյակ, չափահասի անկողնու մոտի սեղան: Այն ժամանակ, երբ ամուսնությունը ինքը դառնում է ավելի ռոմանտիկ, երկարաժամկետ հանձնառությունը վեպին և դրա հեղինակին, վերածվում է մի տեսակ առաքինի հավատարմությանը: («Բոլոր վեցը, ամեն տարի»):
  • Անցյալ շաբաթ ես ճանաչեցի Լինչի գրական սիրուն՝ խնամքով դնելով իմ գրքերը նոր գրասենյակի գրադարակում: Կարելի է պատկերացնել, որ էլեկտրոնային գրքերը և համացանցը կարող են դեռոմանտիզացնել ընթերցանությունը: Սակայն, հեռու լինելով դրանից, ասեմ, որ չի բացառվում, որ մեր ռոմանտիկ հարաբերությունները գրականության հետ ներթափանցում են դեպի այլ մշակութային կյանք: Հեռուստատեսության և կինոյի աճը թվում է, որ ընդլայնում է մեր սերը դեպի գրքեր: Դա սիրո մի դրսևորում է՝ կանոն ներկա հանգամանքներում:

Ուշադրությանն արժանի

Քոլեջիս ավագ տարիներին ես ընտրեցի մի դասընթաց՝ կապված Ջեյն Օսթինի հետ:  Ծավալուն  մի դասընթաց էր, սակայն պետք է ասել՝ մի փոքր տարօրինակ: Գրեթե բոլոր ուսանողները կանայք էին (հարյուր մասնակիցներից ընդամենը հինգ կամ տասն էին տղամարդիք), և այն արտացոլում էր Ջեյն Օսթինի մոլուցքը: Առաջին դասախոսության ընթացքում պրոֆեսորը ներկայացավ որպես Ջանեթ, ըստ BBC- ի, Ջեյն Օսթինի ամերիկյան պաշտամունքի անդամ, և երբ նա հարցրեց, թե արդյոք մենք էլ ենք Ջանեթներ, բազմաթիվ մարդիկ բարձրացրեցին իրենց ձեռքերը: Դասը, ինչպես նա վստահեցրեց, նվիրված չէր լինելու Օսթինի ֆանատիզմին: Նույնիսկ եթե դուք կարդացել եք «Հպարտություն և նախապաշարմունք»-ը մի քանի տասնյակ անգամ (սկսած, հավանաբար, տասը տարեկան հասակից), վերանայելու դեռ շատ բան կա, եթե ոչ նվիրվածության, ապա ընկալման առումով: Գիտելիքը կարող է լրացնել կիրքը, զգացմունքը՝ հարստացնել զգայունությունը: Նույնիսկ «Clueless» կարող է բացահայտել բարդության շերտեր:

Այդ ժամանակ, ես  դա ավելորդ համարեցի: Բայց, ինչպես որ Օսթինը կասեր, առաջին տպավորությունները հաճախ մակերեսային են: Շուտով իմացա, որ շատ տարբեր  տեսակի մարդիկ տարված են Օսթինով: (Փիլիսոփա Գիլբերտ Ռայլին պատասխանելով հարցին, թե արդյոք նա կարդում է նրա վեպերը, ասաց. «Այո, բոլոր վեցն էլ, ամեն տարի»): Ես նաև բացահայտեցի, որ գրեթե յուրաքանչյուր իսկապես հայտնի գրող ունի իր սեփական անձի պաշտամունքը:

Ի թիվս այլոց,  Օսթինի պաշտամունքներից էին Դիկկենսը, Տոլստոյը, Էլիոթը, Ջոյսը, Հեմինգուեյը, Լորենսը և Ֆիդժերալդը:  Այսօր, ընթերցողները երկրպագում են Կարլ Օվե Նաուսգարդին կամ Ելենա Ֆերանտեին: Ջանեթները գրական աշխարհում սովորական գրքաբանության պարզապես ավելի ակտիվ տարբերակն են:

Ակնհայտ է՝ գրքերի աշխարհը ռոմանտիկ աշխարհ է: Ռոմանտիկան կառուցված է կյանքի վրա, և ընթերցողը հաճախ պետք է հետևի դրա խորեոգրաֆիային՝ դրա զգացողության և բացահայտման մակարդակից («Ես տեսա այն գրախանութից»), մինչև սիրահարվածություն, հարաբերություններ, նույնականացում և մոլուցք: Մենք կապ ենք հաստատում գրքերի հետ մտքի միջոցով, սակայն մենք նրանց հետ առավել արժեքավոր հարաբերությունները ունենք զգացմունքային դաշտում, ասել է, թե դուք պարզապես կարող եք հիանալ, հարգել և վիրավորել գիրքը: Զգացմունքները այնքան հիմնարար են գրական կյանքում, որ դժվար է պատկերացնել մի ճանապարհ, որը վերաբերում է գրականությանը ու չի ներառում սերը դրա նկատմամբ: Առանց այդ բոլոր զգացմունքների ինչի՞ նման կլիներ ընթերցանությունը:

«Սիրել Գրականությունը: Մշակույթի պատմություն» գործում Հարվարդի անգլերենի պրոֆեսոր Դեդրե Շաունա Լինչը ցույց է տալիս, որ դա միշտ չէր այդպես:

Երկար ժամանակ մարդիկ չէին սիրում գրականություն: Նրանք կարդում էին մտքով, այլ ոչ թե սրտով (կամ գոնե նրանք կարծում էին, որ կարդում էին), և նրանք կապված չէին այն մտքի հետ, որ ընթերցողը էմոցիոնալ  մակարդակով կարող է կցվել գրքին և գրողին: Դա եկավ ավելի ուշ, ասում է Լինչը, մոտավորապես 1750 -1850 թվականների միջև, երբ ընթերցանությունը դարձավ «մասնավոր և հուզական» գործունեություն  հակառակ «ռացիոնալ» մոտեցմանը:

Ընթերցանության «ռացիոնալ» մոտեցումը հասկանալու համար Լինչը առաջարկում է տեղափոխվել այն ժամանակ, երբ այժմյա գրական մշակույթի փոխարեն իշխում էր գիտնականների լեզվով ասած «հռետորական» մշակույթը: 1700-ականների կեսերին տիպիկ պոեզիայի անտոլոգիայի համար, օրինակ, «Բրիտանական մուսան», որը հրատարակվել է 1738-ին ավելի շատ նման էր Բարլետի «Ծանոթ ցիտատների», քան Նորտոնի անթոլոգիայի: Բանաստեղծությունները կառուցված էին ըստ թեմայի: Իմաստը այն չէր, որ գնահատել և փայփայել դրանք, այլ լինել պերճախոս ՝ մարդկանց վրա տպավորություն գործելու համար: Այժմ, եթե փնտրեք BrainyQuote.com, դուք չեք ընկալի այն որպես թանկագին գրական իմաստության մի հավաքածու, այլ պարզապես կփնտրեք մի բան, որ լավ է հնչում և արտահայտում է ճիշտ գաղափարներ: Հռետորական մշակույթում, գրում է Լինչը, «պոեզիան առաջարկվում էր ընթերցողին ոչ թե որպես սիրո օբյեկտ, այլ որպես հանձնարարությունների մի շարք, թե ինչպես պետք է լինել արդար … և ինչպես պետք է հետամուտ լինել սիրո օբյեկտներին և զարգացնել աշխարհը»: Այսինքն, այդ ամենը BrainyQuote է:

Նորամուծությունը, որը խաթարել է այս հռետորական աշխարհը դա կանոնն է: «Կանոնի ձևավորումը», ինչպես գրական պատմաբանները այն անվանում են, սկսվել է 18-րդ դարի կեսերին մի շարք պատճառներով, այդ թվում աճող հետաքրքրության ճաշակի ու ընկալման հետ կապված, իսկ Բրիտանիայում՝ հեղինակային իրավունքի զարգացմամբ: (1774-ին, Դոնալդսոնը ընդդեմ Բեկետի գործում, բրիտանացի դատավորները մերժել են հավերժական հեղինակային իրավունքի համակարգը ի օգուտ «հասարակական շահի», որի հետևանքներից էր նոր մոտեցումը, որ գրքերը պատկանում են բոլոր բրիտանացիներին):

Կանոնների զարգացումը փոխեց մարդկանց վերաբերմունքը գրականության նկատմամբ: Գրական կյանքում այն տեղափոխեց ուշադրությունը ներկայից դեպի անցյալ և ընթերցանությունը դարձրեց նոստալգիկ:

Որոշ ընթերցողներ կարդում են, քանի որ նրանք ցանկանում են իմանալ, թե ինչ է տեղի ունենում այստեղ և այժմ: Սակայն, երբ մի երիտասարդ մարդու սիրած գիրքը «Մեծն Գեթսբին» կամ «Ջեյն Էյր» է, տեղի է ունենում մեկ ուրիշ բան: Այդ տեսակ ընթերցողները,  ինչպես ասում է Լինչը, «ձգտում են մոտեցնել իրենց և ուրիշներին, թե հիմա և թե հետո»: Եվ, այդ իմաստով տեղի է ունենում արժեքների մի ամբողջ շարքի հոսք: Հռետորական մշակույթի գրականությունում առավել կարևոր էր ոճը, իսկ «լավագույն» ընթերցողները օգտագործում էին այն իրենց պերճախոսությունը ուժեղացնելու համար:

Սակայն երախտապարտ գրական շրջանում առավել կարևոր գրքերը նրանք էին, որոնք վերապրել էին իրենց ժամանակը, իսկ «լավագույն» ընթերցողները այն մարդիկ էին, ովքեր քաղում էին տեղեկություն այլ ժամանակների և վայրերի մասին: Ընթերցող լինելը դարձել է հոգեվիճակ: Ընթերցողը դժգոհ է ներկայից և փորձում է իմանալ ավելին: Նա գտնում է, որ պետք է ճանաչել այլ ժամանակներ ևս:

Ինչպե՞ս հասկանալ այս նոր ընթերցանության մշակույթը, որը ներխուժել է մեր կյանք: 18-րդ դարի վերջում և 19-րդ դարի սկզբում մետաֆորները, գայթակղությունը և սերը պատրաստ էին զիջել: Արագորեն սիրավեպն ու ընթերցանությունը սկսեցին միաձուլվել: 1750 թվականին Սամուել Ջոհնսոնը գրում է, որ լավ կենսագրությունը կարող է «կապել սիրտը անդիմադրելի շահով»: Գրքերը սկսեցին ձեռք բերել բարեպաշտ աուրա: Նրանք կապվում էին գաղտնիության, զգացմունքի, քնքշության հետ: Նրանք մուտք գործեցին տների առավել մասնավոր տարածքներ՝ երեխայի սենյակ, չափահասի անկողնու մոտի սեղան: Այն ժամանակ, երբ ամուսնությունը ինքը դառնում է ավելի ռոմանտիկ, երկարաժամկետ հանձնառությունը վեպին և դրա հեղինակին, վերածվում է մի տեսակ առաքինի հավատարմությանը: («Բոլոր վեցը, ամեն տարի»)

Ընթերցողներն ու քննադատները չընդունեցին գրականության այս նոր հայեցակարգը: Քանի որ այն կազմակերպվում էր անձերի շուրջ, դրանք ավելի պակաս զգայուն են որակի առումով: (Որոշ ընթերցողներ, գրում է Ջոհնսոնը, չեն կարողանում դատել գրքերը, ըստ էության, և «հավանում են նրանք միայն այն ժամանակ, երբ հավանում են հեղինակին»): Եվ դա դեռ ամենը չէ: Գրական սերը կրկին դատապարտված է: Կանոնը, ինչպես նշում է Լինչը, դա «հետմահու մշակութային տարածք է»:

Վիկտորիանական ընթերցողները այցելում են  մահացած գրողների «տներն ու վայրերը», ում իրենք սիրում էին: Լինչը գրում է, որ «գրականությունը երբեք ավելի սիրելի չէ, քան մահից հետո», որը նրանց հռչակ է բերում:

Մենք, իհարկե, այս ժառանգության ժառանգորդներն ենք: Ընթերցելով  «Սիրո գրականություն»-ը, ես շտապեցի ձեռք բերել այն սիրավեպը, որը Լինչը նկարագրում է ամենուր, իմ տեղական գրախանութից, որտեղ կարելի էր գնել Վիրջինիա Վուլֆ կամ Ջորջ Օրվել: («Դուք չպետք է շատ սիրահարվեք այն բանին, ինչ կարդում եք, այլապես կարող եք հիասթափվել, ինչպես միշտ», – ասում է փիլիսոփա Պետրոս Թրոնին): Անցյալ շաբաթ ես ճանաչեցի Լինչի գրական սիրուն՝ խնամքով դնելով իմ գրքերը նոր գրասենյակի գրադարակում: Կարելի է պատկերացնել, որ էլեկտրոնային գրքերը և համացանցը կարող են դեռոմանտիզացնել ընթերցանությունը: Սակայն, հեռու լինելով դրանից, ասեմ, որ չի բացառվում, որ մեր ռոմանտիկ հարաբերությունները գրականության հետ ներթափանցում են դեպի այլ մշակութային կյանք: Հեռուստատեսության և կինոյի աճը թվում է, որ ընդլայնում է մեր սերը դեպի գրքեր: Դա սիրո մի դրսևորում է՝ կանոն ներկա հանգամանքներում:

Հայտնի է նաև անգլիական պրոֆեսորի գործը: Դատելով Լինչի պատմությունից՝  պրոֆեսորներները թակարդում են: Նրանց խոր սերը գրքերի հանդեպ չի նահանջել և անբացատրելի է: Սակայն երբ իրենք խոսում են նույնիսկ այն գրողների մասին, ում սիրում են, պետք է մնան պրոֆեսիանալներ, որը ևս ընդգծում է բաժանումը գրականության հանդեպ սիրո և դրա մասին մտածելու միջև: Լինչի գիրքը ցույց է տալիս, որ սերը դեպի գրականություն դա մի ներկայացում է: Եթե դա ճիշտ է, ապա դրա հակառակը սառնասիրտ, կտրված, ակադեմիական ոճը ևս կատարում է: Դա դժվար ընտրություն է: Հայտնվելով երկու քարի միջև՝ պրոֆեսորները հայտնվեցին իրենց սեփական ճամբարում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment