4 պատճառ, թե ինչո՞ւ էր հասունացել Կուբայի հետ հարաբերությունների բարելավումը

4 պատճառ, թե ինչո՞ւ էր հասունացել Կուբայի հետ հարաբերությունների բարելավումը

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ-Կուբա խզված հարաբերություններրը սառը պատերազմի մնացուկ է:
  • Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի շարունակվող էմբարգոն միակողմանի է և աննպատակ:
  • րքան Կուբան ազատականացվի, այնքան մարդկանց ելքը կավելանա դեպի համացանց և արտաքին տեղեկատվության ալիքներ: Հուսով են, որ դրա արդյունքում կարագանա Կուբայի քաղաքական ռեֆորմը:
  • Անկախ նրանից, թե ի՞նչ կարող են ասել որոշ քաղաքական գործիչներ, ամերիկացիների մեծամասնությունը պատրաստ է այս տեսակի փոխհարաբերություններին:

Ուշադրությանն արժանի

«Փոփոխությունները միշտ էլ բարդ են, սակայն այսօր Ամերիկան ընտրում է անցյալի կապանքներից ազատվելու ուղին»,-չորեքշաբթի ասել է նախագահ Օբաման՝ հայտարարելով Կուբայի հետ կապերը բարելավելու համար իր վարչակարգի պատմական ջանքերի մասին: ԱՄՆ-Կուբա հարաբերությունները խզվել էին 1961 թ., որին նախորդել էր Ֆիդել Կաստրոյի կոմունիստական ռեժիմի հաստատումն ու կղզում եղած ԱՄՆ սեփականության բռնագրավումը:

Սակայն այսօր աշխարհը այն չէ, ինչ հիսուն տարի առաջ էր: Ահա թե ինչո՞ւ է ձնհալը հարկավոր ԱՄՆ-Կուբա փոխհարաբերություններում:

Դա Սառը պատերազմի մնացուկ է

Վաղուց վերացել են Խորհրդային հրթիռների սպառնալիքն ու Մարքսիզմ-լենինիզմի հետագա ազդեցության թափանցման վտանգը Ամերիկայի տարածք: Կապիտալիզմի սերմերը սպասում են իրենց ծլելուն: Մեր օրերում հեղափոխական Չէ Գևարայի կրտսեր որդին զբոսաշրջիկներին հազարավոր դոլարներ է տրամադրում՝ հոր մոտոցիկլային ճամփորդությունները վերականգնելու համար: Ընդ որում, Խորհրդային միության փլուզումից ի վեր ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը կաթվածահար են արել բազմաթիվ նոր սպառնալիքներ և մտավախություններ: Դրանց թվում առաջինը իսլամական ծայրահեղական զինյալների աճն ու Մերձավոր Արևելքի տարբեր մասերի և Հարավային Ասիայի վրա նրանց ազդեցության ուժեղացումն է:

Ամերիկացիների մոտ ընդունված է այն կարծիքը, որ Կուբայում դեռ տիրում են 1950-ական թթ. տեխնոլոգիաներն ու հեղափոխական ոգին, ինչը, սակայն, տասնամյակներ շարունակ տևող սառը հարաբերությունների արդյունք են: Կուբան թեև ընդհատումներով, սակայն ընթացել է առաջ: Կղզու տնտեսությունը զարգացել է, և այստեղ միջին կենսապայմանները ավելի բարձր են, քան ԱՄՆ-ում, ինչը առհավատչյան է օրինակԿուբայի՝ բարձր գնահատված ունիվերսալ առողջապահական համակարգը:

Արևմտյան Աֆրիկայում էբոլայի համաճարակի դեմ Կուբայի տպավորիչ պատասխանը եղավ Հավանայի՝ համաշխարհային ասպարեզում բարեգործության կարողությունը: Կուբայի կառավարությունը կարող է լինել հակաժողովրդավարական և ռեպերսիվ, սակայն խնդիրն այն է, որ Կուբան այն բազմաթիվ երկրներից չէ, որոնց նկատմամբ ԱՄՆ-ը ավելի քիչ խղճի խայթ ունի:

ԱՄՆ-ը կարող են վերջ դնել իրենց սեփական մեկուսացմանը

Ի տարբերություն ՄԱԿ-ի կողմից հաստատված պատժամիջոցների կիրառմանը այնպիսի երկրների նկատմամբ, ինչպիսիք են, օրինակ, Իրանն ու Հյուսիսային Կորեան, Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի շարունակվող էմբարգոն միակողմանի է և աննպատակ: Այն պահպանվում է ոչ թե որպես կոնկրետ կուբացի գործիչների նկատմամբ պատիժ, այլ որպես ակումբ, որը փորձում է վերացնել Հավանայի ռեժիմը: Սակայն դա չի գործում: Եվրոպական Միությանը բաժին է հասնում Կուբայի ընդհանուր միջազգային առևտրի 20 տոկոսը, մեծաքանակ արտասահմանյան զբոսաշրջիկները վայելում են Կուբայի կուրորտները, նույնն են անում մայրաքաղաքում արտասահմանյան առաքելությունները, ուստի հազիվ թե Կուբան միջազգային հալածյալ է:

Մինչդեռ, ինչպես «Monkey Cage»-ում տեղադրվածն է վկայում, իրականում ԱՄՆ են, որոնք շարունակում են մենակ մնալ իրենց դիրքորոշման մեջ: 1992 թ. սկսած ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ամեն տարի քվեարկում է Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի շարունակվող էմբարգոյին «վերջ տալու անհրաժեշտության» մասին: Վերջին քվերա­կության ժամանակ, ինչպես նշվում է բլոգում, ԱՄՆ-ի կողքին մնացել է միայն Իսրա­յելը: Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Պալաուն գերադասել են ձեռնպահ մնալ:

Նման միջոցառումները կարող են խորհրդանշական լինել, սակայն այս անհեռատեսությունը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության համար սև բիծ է:

Ջերմ հարաբերությունները կարող են արագացնել ազատականացումը

Տարօրինակ է, սակայն Վաշինգթոնի՝ազատ առևտրի խոշորագույն կողմնակիցները չեն ուզում ԱՄՆ-ին տեսնել Կուբայում նման ազատական փոփոխություններ կատարելիս: Կումայի հետ սերտ կապերը, ներառյալ առևտրական կապերը, կարող են հանգեցնել Կուբայում քաղաքացիական հասարակության զարգացման աճի դանդաղեցմանը:

Դա Օբամայի վարչակարգի ընթացիկ հաղորդագրությունն է: Որքան Կուբան ազատականացվի, այնքան մարդկանց ելքը կավելանա դեպի համացանց և արտաքին տեղեկատվության ալիքներ: Հուսով են, որ դրա արդյունքում կարագանա Կուբայի քաղաքական ռեֆորմը:

Քննադատները կարող են մատնանշել Չինաստանի կամ Վիետնամի պես պետություններ, որտեղ տասնամյակների տնտեսական զարգացումն ու ազատ ձեռնարկատիրությունը դեռ չեն հանգեցրել ոչ մի իրական, լիբերալ դեմոկրատական շահաբաժինների: Սակայն Կուբան սկզբունքորեն տարբեր է: Այն գոյություն ունի որպես ԱՄՆ-ի ստվեր և բազում կապեր ունի ամերիկյան մայրցամաքի հետ, ներառյալ 1.5 միլիոն կուբացի ամերիկացիները, ինչը նշանակում է, որ նույնիսկ ամենաավտորիտար ղեկավարը պետք է մեծ ջանքեր գործադրի, որպեսզի ռեժիմը խուսափի ամերիկյան ազդեցությունից, այսինքն Վաշինգթոնը ի վերջո կընտրի Կուբայի հետ փոխգործակցելու ուղին:

Ամերիկացիները ուզում են փոխհարաբերությունների ջերմացումը

Անկախ նրանից, թե ի՞նչ կարող են ասել որոշ քաղաքական գործիչներ, ամերիկացիների մեծամասնությունը պատրաստ է այս տեսակի փոխհարաբերություններին: Ընթացիկ տարվա սկզբին Ատլանտյան խորհրդի կողմից անցկացված հարցումները ցույց են տվել, որ մինչ Վաշինգթոնը Կուբայի հետ փոխհարաբերություններում կառչել է անցյալից, ամերիկացիների հարաբերությունները արդեն ներկայի են անցել: Դրանց թվին են պատկանում կուբայական ծագման, մի ժամանակ բարդ հարաբերություններ ունեցող ամերիկացիները: Չորեքշաբթի Մայամիում շատ կուբայական ծագման ամերիկացիներ հրճվանքով են ընդունել հարաբերությունների բարելավման մասին լուրը: «Եթե այնտեղ սկսեն այնպիսի իրադարձություններ կատարվել, ինչպիսին կատարվում է օրինակ այս սրճարանում, – «Reuters» գործակալությանն ասել է մի ռեստորանատեր կուբայական ամերիկացի,- եթե մարդիկ ավելի լավ են ապրելու, ես ամեն ինչ կանեմ փոփոխությունների համար»:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment