Բարաք Օբամայի Կուբայական Անակնկալը

Բարաք Օբամայի Կուբայական Անակնկալը

Հոդվածի առանցքում

  • Խնդիրն այն է, որ Կուբայի հետ մեր հարաբերությունների ընտրած ձեւը չի աշխատում: Ոչ մի ուրիշ ազգ չի միանում մեզ այդ պատժամիջոցները կիրառելու հարցում եւ դա քիչ ազդեցություն է ունեցել Կուբայի կառավարության վրա:: 2008 թ.-ին, Ֆիդելի եղբայրը՝ Ռաուլը, դարձավ Կուբայի նախագահը: Առաջին տպավորությունն այն էր, որ նա նախորդի շարունակությունն է, ոչ թե տեղաշարժ:
  • Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ներգրավված է եղել դրա մեջ եւ անձնական դիմումներ է հղել Օբամային ու Ռաուլ Կաստրոյին:
  • Կուբան կարող է դառնալ այն երկիրը, որի նկատմամբ Օբաման կկիրառի Իրաքից ու արաբական գարունից ստացած դասերը:
  • Տարվա սկզբին Ատլանտյան խորհուրդը հարցում է անցկացրել ֆլորիդացիների շրջանում` պարզելու արդյոք նրանք սատարում են Կուբայի հետ համագործակցությանը: Հարցվածների 63 տոկոսն ասել է այո: Կուբացիների 56 տոկոսն է համաձայն, իսկ ընդհանուր լատինաամերիկացիների՝ 62 տոկոսը:

Ուշադրությանն արժանի

Առաջիկա մի քանի օրերին բոլորի ուշադրության կենտրոնում կլինի Կուբայի անհավատալի մերձեցումը: Կես դար հետո առաջին անգամ, չորեքշաբթի հայտարարվել է դիվանագիտական խոշոր տեղաշարժի մասին և դա արվել է առանց հեգնանքի կամ մտքի մեծ թռիչքների: Կուբան իննսուն մղոն է հեռու Միացյալ Նահանգներից, կղզին ավելի մոտ է Ֆլորիդային, քան Նյու Յորքը Ֆիլադելֆիային կապող մայրուղին: Այն բավական մոտ է, որպեսզի շատ կուբացիներ փախչեն լաստանավով և շատ հեռու, որպեսզի շատերը խեղդվեն օվկիանոսում: Բավական մոտ է, հատկապես Ֆլորիդային, ինչպես քույր ու եղբայր, սակայն նույնքան էլ հեռու է ընտանիքներին բաժանելու համար: Մերձեցման այս փորձը շատերին է ցնցել. «Սա աներեւակայելի վատ գաղափար է», գրել է սենատոր Լինդսի Գրահամը: Բայց շատ շատերը նոր միջոցառումները, որոնք ընդգրկում են դիվանագիտական հարաբերությունների վերականգնում եւ  ճանապարհորդության ու առեւտրի նկատմամբ սահմանափակումների մեղմացում, ցանկացած երկրի, նույնիսկ ամենավատի նկատմամբ խելամիտ են համարում:

«Ես ծնվել եմ 1961 թ., Ֆիդել Կաստրոյի Կուբայի իշխանությունը վերցնելուց ավելի քան երկու տարի անց, իսկ մի քանի ամիս անց էլ Bay of Pigs-ը ներխուժեց Կուբա՝ փորձելով տապալել նրա ռեժիմը»,- ասել է նախագահ Օբաման փոփոխության մասին իր հայտարարության մեջ:

Նա խոստովանել է երկու երկրների թունավոր մտերմության բացասական հետեւանքները` «բացառիկ հարաբերություններ, միաժամանակ ընտանիք ու հակառակորդ», մինչդեռ ասում ենք, որ Միացյալ Նահանգները «հպարտությամբ» աջակցում է մարդու իրավունքներին եւ ժողովրդավարությանը կղզում: Խնդիրն այն է, որ Կուբայի հետ մեր հարաբերությունների ընտրած ձեւը չի աշխատում: Ոչ մի ուրիշ ազգ չի միանում մեզ այդ պատժամիջոցները կիրառելու հարցում եւ դա քիչ ազդեցություն է ունեցել Կուբայի կառավարության վրա:

Հիմնարար դիվանագիտական հարաբերություններում մեր բացակայությունը, էմբարգոն եւ ճանապարհորդության արգելքը, սեփական գաղափարական համառությունը օգնեցին Կուբան տեղափոխել մեկ այլ հարթություն: Ֆիդել Կաստրոն նույնքան քիչ փոփոխություն է արել իր կառավարման ժամանակ, որքան օրինակ Անգլիայի թագուհին եւ Թայլանդի թագավորը: (Նրանք նման են հին պատմությունների կերպարներին, որոնք ուզում են ամեն ինչ թողնել նույնը):

2008 թ.-ին, Ֆիդելի եղբայրը՝ Ռաուլը, դարձավ Կուբայի նախագահը: Առաջին տպավորությունն այն էր, որ նա նախորդի շարունակությունն է, ոչ թե տեղաշարժ: Բայց որոշ դռներ, անշուշտ, բացվելու էին: Չորեքշաբթի արված առաջին հայտարարությունը վերաբերում էր Ալան Գրոսի ազատ արձակմանը: Ամերիկացի մատակարարողին կուբացիները կասկածել էին լրտեսության մեջ եւ դատապարտել հինգ տարվա բանտարկության: Ամերիկացիներն էլ ազատ արձակեցին երեք կուբացու: Բոլորը հասկանում էին, որ սա չէր դիվանագիտական հարաբերությունների սկիզբը, որին շատերը հույսով սպասում էին, որ գաղտնի գործընթացներ են զարգանում: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ներգրավված է եղել դրա մեջ եւ անձնական դիմումներ է հղել Օբամային ու Ռաուլ Կաստրոյին: Ֆրանցիսկոսն արգենտինացի է եւ ներկայացնում է տարածաշրջանի բանականությունը, ամերիկա-կուբայական դրամայի տխուր անհեթեթությունը: Կանադացիներն էլ են օգնել:

Պարզվեց, որ կուբացիներն էլ պետք է ազատ արձակեին հիսուն երեք քաղբանտարկյալների եւ մեկ անանուն մարդու, որին Օբաման ներկայացնում է որպես «կարեւորագույն հետախույզներից մեկը, որ Միացյալ Նահանգները երբեւէ ունեցել է Կուբայում եւ որն ազատազրկվել է գրեթե երկու տասնամյակ»: (Դա մի ամբողջ պատմություն է): Կային նաեւ այլ հիմունքներ, որոնք, կարծես թե, պետք է առաջ մղեին ամբողջ գործընթացը, սակայն անտեսանելի: Օբաման նշեց Կուբայի անհերքելիորեն տպավորիչ աշխատանքը Էբոլայի դեմ պայքարում: Փոփոխությունն ամբողջովին ներկայացվեց երկու ղեկավարների միաժամանակյա ելույթներում: Ավելի վաղ Օբաման եւ Ռաուլ Կաստրոն հեռախոսով հաստատել էին իրենց ծրագիրը:

Մենք պետք է դեսպան ունենանք Կուբայում՝ առաջին անգամ վերջին հիսուն տարվա ընթացքում: Սա լուրջ փոփոխության նշան է, կրկին զարմանալի է, որ նոր քաղաքականությունը ձգտում է ուղղել սխալը: (Մենք դեսպան ունենք Ռուսաստանում): Սպիտակ տունը նախագահի հայտարարության հետ տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ երկու միլիոն մարդ կա ԱՄՆ-ում, ովքեր ծնվել են Կուբայում կամ այստեղ ծնվածների ժառանգներն են: Ձեր զարմիկների երկրի հետ դիվանագիտական հարաբերւթյուններ չունենալը ծանր է ազդում ընտանիքների վրա: Մարդիկ ցանկանում են գումար ուղարկել իրենց ընտանիքներին, այցելեն նրանց, ում սիրում են: Դեռեւս կպահպանվի տեխնիկական արգելքը սովորական զբոսաշրջության վրա, նաեւ էմբարգոն, բայց երկու հարցում էլ շատ բացառություններ կլինեն: Կվերացվեն սահմանափակումներն այն տեխնոլոգիաների նկատմամբ, որոնք պետք է վաճառվեն Կուբայում: Եվ ընդլայնվելու դեպքում շատ կուբացիներ կկապվեն միմյանց ու աշխարհի հետ: Այն կօգնի ժողովրդավարացմանը, ինչը էմբարգոյին չհաջողվեց պարտադրել:

Կուբան կարող է դառնալ այն երկիրը, որի նկատմամբ Օբաման կկիրառի Իրաքից ու արաբական գարունից ստացած դասերը: «Կուբայի փլուզումը չի ծառայում Ամերիկայի կամ Կուբայի ժողովրդի շահերին», – ասել է նա: «Նույնիսկ եթե դա աշխատի, ապա փորձը ցույց է տալիս, որ երկրները գերադասում են տեւական վերափոխումը քաոսային վիճակից»:

Օբաման իր ելույթն ավարտել է Մայամիին ուղղված ձոնով եւ Todos somos Americanos (մենք բոլորս ամերիկացիներ ենք) արտահայտությամբ: Դա կարող է ամերիկացիների համար տարաձայնությունների պատճառ դառնալ: Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Մարկո Ռուբիոն անմիջապես զայրացած մեկնաբանություններ են արել: Ջեբ Բուշը՝ Ֆլորիդայի նախկին նահանգապետը, մի օր առաջ հայտարարել էր, որ ակտիվորեն ուսումնասիրում է նախագահական քարոզարշավը: Օբամայի քայլն էլ ուղղություն կտա այդ ուսումնասիրությանը: Բուշը եւ մյուս թեկնածուները պետք է որոշեն ցանկանում են արդյոք «կորցնել էմբարգոն», ինչը միավորման գործոն կդառնա: Հիլարի Քլինթոնն էլ պետք է շատ նուրբ ընտրություն կատարի, քանի որ նախագահ դառնալով նա ստանձնում է արդեն սկսված գործընթացը: Նրանք բոլորը պետք է զգույշ լինեն, որպեսզի հարցը չավարտվի Կուբա-ամերիկյան անզիջողականության մասին ծաղրանկարներով: Այս համայնքի անհատների եւ սերունդների միջեւ, ինչպես նաեւ ընտանիքների ներսում, տեսակետներն ավելի բարդ են ու բազմազան:

Տարվա սկզբին Ատլանտյան խորհուրդը հարցում է անցկացրել ֆլորիդացիների շրջանում` պարզելու արդյոք նրանք սատարում են Կուբայի հետ համագործակցությանը: Հարցվածների 63 տոկոսն ասել է այո: Կուբացիների 56 տոկոսն է համաձայն, իսկ ընդհանուր լատինաամերիկացիների՝ 62 տոկոսը: (Հանրապետականների 52 տոկոսը նույնպես համաձայն է):

Ամերիկացիները, որոնց ընտանիքները այս տարածաշրջան են եկել տարբեր երկրներից, ներգաղթային բարեփոխումների նկատմամբ տարբեր դիրքորոշումներ ունեն: Ֆլորիդան հավանաբար այն վայրն է, որտեղ այս փոփոխությունները միավորում են քաղաքական ուժերին: Բայց դա միակ տեղը չի, որտեղ լատինամերիկացիների ձայնը լսելի է: Իսկ այն, ինչ նրանք պետք է ասեն, կարող է նույնքան զարմանալի լինել, որքան չորեքշաբթի առավոտյան արված հայտարարությունը:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment