Հոլոքոստի թանգարանը լուսաբանում է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը

Հոլոքոստի թանգարանը լուսաբանում է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը

Հոդվածի առանցքում

  • Մոտ 100 տարի անց անմարդկային դրսևորման փաստաթղթերը շարունակում են դժվար ընկալելի լինել նաև այսօր, որոնց թվում են սև ու սպիտակ, հատիկավոր և հնացած, լուսանկարները:Մի կնոջ և երկու երեխաների դիակները անշունչ ընկած են, ովքեր սովամահության են ենթարկվել և 1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերից են:
  • Առավել հիմնականը դա մի խումբ մարդկանց դեհյումանիզացիան է: Ի վերջո, թիրախավորված հետապնդումների համար մարդիկ սկսում են դիտվել այլ մարդկանցից ավելի ցածր: Հայոց Ցեղասպանության մասին ամենահայտնի տարբերությունն էլ այն է, որ թուրքական կառավարությունը մերժում է ճանաչել ցեղասպանությունը որպես իր պատմության սարսափելի էջ:
  • Մինեսոտայի համալսարանի Հոլոքոսթի և ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնը առաջարկել է իր հետազոտությունները, որոնք ցույց են տալիս, որ 1914 թվականին կայսրության մեջ ապրել են 2.1 միլիոն հայեր, իսկ 1922 թվականին՝ 387 հազար 800 մարդ: Ըստ Հայոց Ցեղասպանության մասնագետ դոկտոր Պիտեր Բալաքյանի՝ Թուրքիայում մնացել էին միայն 30,000- 40,000 հայեր:
  • Բալաքյանը ցեղասպանության ժխտումը անվանեց ցեղասպանության վերջին քայլ՝ արտահայտելով հրեական Հոլոքոստը վերապրած և Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիեսելի նմանատիպ կարծիքը: «Շարունակական եւ ագրեսիվ» ցեղասպանության ժխտումը նշանակում է, որ առաջին հերթին նրանք սպանել են զոհերին, ևւ ապա նրանք սպանել են իրենց հիշատակը, ասել է Վիեսելը:
  • Փետրվարի 8-ի սիմպոզիումի ընթացքում ներկայացվեցին այն վայրագությունների փաստերը, որոնք պահպանվել են ականատեսների կողմից: «Ես իմ աչքերով տեսա մեր հարևանին ... Նրանք բռնեցին նրան մազերից և գցեցին նրան այրվող կրակի մեջ», - հիշում է նա: Նրա 4-ամյա քույրը մահացավ գնացքում տեղահանության ընթացքում և թաղվեց երկաթգծերի կողքին:
  • Դոլդը Հայոց Ցեղասպանության բանաձևի ներկայացման առաջատար հովանավորներից է : «Պարզ ասած, - նշեց նա, -այս բանաձևը կանդրադառնա Հայոց Ցեղասպանության ժխտմանը և ցույց կտա, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսը ամուր կանգնած է ճշմարտության կողքին»:

Ուշադրությանն արժանի

Մոտ 100 տարի անց անմարդկային դրսևորման փաստաթղթերը շարունակում են դժվար ընկալելի լինել նաև այսօր, որոնց թվում են սև ու սպիտակ, հատիկավոր և հնացած, լուսանկարները: Մի կնոջ և երկու երեխաների դիակները անշունչ ընկած են, ովքեր սովամահության են ենթարկվել և 1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերից են:

Այլ գլոբալ ցեղասպանությունները, ներառյալ նացիստական Գերմանիայի Հոլոքոստը ընդդեմ հրեաների կամ վերջին շրջանի և ընթացիկ վայրագությունները, ունեն իրենց լուսանկարները, որոնք փաստում են համակարգված, դաժան սպանությունների, մարդկանց ժողովրդագրական կազմի վերացման փորձերի մասին:

Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված  սիմպոզիումի ժամանակ, որը տեղի ունեցավ փետրվարի 8-ին, Սկոկյեի Իլիանոյս Հոլոքոստի թանգարանում, ելույթ ունեցողներից մեկը եզրակացրեց, որ ամեն ցեղասպանություն եզակի է և նույնը չէ: «Նրանց չափերը կարող են լինել տարբեր, պատճառները լինել տարբեր, բայց կան նաև ընդհանուր տարրեր, որոնք երևում են ցեղասպանությունների մեծ մասում», – ասաց Մերձավոր Արևելքի հիմնադրամի նախագահ Շանթ Մարտիրոսյանը:

Առավել հիմնականը դա մի խումբ մարդկանց դեհյումանիզացիան է: Ի վերջո, թիրախավորված հետապնդումների համար մարդիկ սկսում են դիտվել այլ մարդկանցից ավելի ցածր: Հայոց Ցեղասպանության մասին ամենահայտնի տարբերությունն էլ  այն է, որ թուրքական կառավարությունը մերժում է ճանաչել ցեղասպանությունը որպես իր պատմության սարսափելի էջ:

Թուրքիան և իր որոշ գաղափարակիցներ խոստովանում են, որ տեղի են ունեցել բռնություններ, սակայն դրանք չեն եղել նախապես ծրագրված ընդդեմ մեկ խմբի, այլ արդյունք են պատերազմի վայրագությունների:

«Օսմանյան պետությունը, անշուշտ, մեղավոր է, որ թույլ է տվել, որ դա տեղի ունենա», – նշում է Սթենդֆորդի համալսարանի թուրքական ասոցիացիան: «Սակայն, փաստերը վկայում են, որ դա պետության կողմից իր նահանգների վերահսկողությունը իրականացնելու անկարողություն էր, այլ ոչ թե նպատակային ծրագիր, որը հանգեցրել է վայրագությունների: Կառավարության իշխանությունը այդ տարածքներում հարցականի տակ էր և սահմանափակվում էր իրենց հետ դաշինքի մեջ գտնվող թուրքական և քրդական զինված խմբերի ցանցով, որոնց նկատմամբ այն ուներ սահմանափակ վերահսկողություն»:

Սրան հակադարձում են պատմաբանների մեծ մասը և բազմաթիվ հայեր, ովքեր ասում են, որ ճշմարտությունը պետք է ճանաչվի: Հայտնի է, որ է 1,5 միլիոն հայեր բնաջնջվեցին Հայոց Ցեղասպանության ժամանակ: Աղբյուրների մեծ մասը համաձայն են, որ մինչև ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում եղել են ավելի քան երկու միլիոն հայեր: Մինչև 1923 թվականը տևած տեղահանություններն ու կոտորածները նվազեցրել են այդ թիվը:

Մինեսոտայի համալսարանի Հոլոքոսթի և ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնը առաջարկել է իր հետազոտությունները, որոնք ցույց են տալիս, որ 1914 թվականին կայսրության մեջ ապրել են 2.1 միլիոն հայեր, իսկ 1922 թվականին՝ 387  հազար 800 մարդ:

Ըստ Հայոց Ցեղասպանության մասնագետ դոկտոր Պիտեր Բալաքյանի՝ Թուրքիայում մնացել էին միայն 30,000- 40,000 հայեր:

Ռաֆայել Լեմկինը, հրեական ծագումով լեհ իրավաբանը, առաջինն էր, որ օգտագործեց «ցեղասպանություն» բառը 1944 թվականին՝ նկարագրելով հայերի և ասորիների համակարգված ոչնչացումը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և հետո:

«Լեմկինը շատ էր մտածում հայերի բնաջնջման մասին»,- ասաց Բալաքյանը: «Դա կարևոր նախագիծ էր իր ամբողջ կյանքի համար»:

Թանգարանի սիմպոզիումը առաջին անգամ չէր, որ լույս էր սփռում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ հակասությունների վրա: Մոտ երկու տարի առաջ այստեղ տեղի էր ունեցել քննարկում Հայոց Ցեղասպանության մասին, որին հետևել էր ավելի քիչ, քան մեկ ամիս անց, երկօրյա գիտաժողով: Պահպանելով ոչ միայն Երկրորդ աշխարհամարտի ցեղասպանության պատմությունը, այլ ուսումնասիրելով ցեղասպանությունները ամբողջ աշխարհում՝ թանգարանը նկարագրում է իր առաքելությունը այս կերպ: «Հիշիր անցյալը, փոխիր ապագան»:

Հայոց Ցեղասպանությունը անդրադառնում է այդ առաքելության երկու մասերին: Մինչև ճշմարտությունը չճանաչվի, ասում են սոցիալական արդարության ղեկավարները, պատմությունը շարունակում է մնալ ամոթալի և ազդել ապագայի վրա:

Բալաքյանը ցեղասպանության ժխտումը անվանեց ցեղասպանության վերջին քայլ՝ արտահայտելով հրեական Հոլոքոստը վերապրած և Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիեսելի նմանատիպ կարծիքը:

«Շարունակական եւ ագրեսիվ» ցեղասպանության ժխտումը նշանակում է, որ առաջին հերթին նրանք սպանել են զոհերին, ևւ ապա նրանք սպանել են իրենց հիշատակը, ասել է Վիեսելը:

Հայոց Ցեղասպանության սկիզբը համարվում է 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Թուրքիայի կառավարությունը ձերբակալեց և մահապատժի ենթարկեց հարյուրավոր հայ մտավորականների: Դրանով սկսվեց հայերի ագրեսիվ հետապնդումը ամբողջ Թուրքիայում, ասում են պատմաբանները:

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոա հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Սթիվեն Սմիթը նշել է, որ միայն 30 տարի է անջատում Հայոց Ցեղասպանության սկիզբը Հոլոքոստի ավարտից: Ճիշտ այնպես, ինչպես այն արձանագրում է Հոլոքոստի վերապրածների վկայությունները, Շոա հիմնադրամը կարևոր դեր է խաղացել Հայոց Ցեղասպանության ականատեսների վկայությունները պահպանելու հարցում:

Փետրվարի 8-ի սիմպոզիումի ընթացքում ներկայացվեցին այն վայրագությունների փաստերը, որոնք պահպանվել են ականատեսների կողմից: «Ես իմ աչքերով տեսա մեր հարևանին … Նրանք բռնեցին նրան մազերից և գցեցին նրան այրվող կրակի մեջ», – հիշում է նա:

Նրա 4-ամյա քույրը մահացավ գնացքում տեղահանության ընթացքում և թաղվեց երկաթգծերի կողքին:

Թանգարանի սիմպոզիումը անդրադարձավ նաև Հայոց Ցեղասպանության ընթացքում  և 1915 թվականից հետո ամերիկյան պատասխանին:

Մերձավոր Արևելքի Օգնության հիմնադրամը մոբիլիզացրեց հասարակ քաղաքացիներին՝ հավաքելով ավելի քան 117 միլիոն դոլար շտապ օգնության և ծառայությունների համար, որը համարժեք է 1.25 միլիարդ դոլարին: Ավելի քան մեկ միլիոն հայ փախստականներ, այդ թվում 132,000 որբեր, փրկվեցին այս ջանքերի շնորհիվ, որը դարձավ քաղաքացու և սոցիալական արդարության բարեգործության մոդել:

Փետրվարի 8-ի միջոցառման մասնակիցների մեծ մասը հայկական ծագում ունեցող մարդիկ էին Չիկագոյի տարածքից և այլ տեղերից, ովքեր եկել էին լսելու Հայոց Ցեղասպանության մասին և աջակցելու դրա ճանաչմանը:Երկրները, այդ թվում Միացյալ Նահանգները, մեղադրվում են իրենց դիրքորոշման համար՝ կապված քաղաքականության և Թուրքիայի հետ ունեցած հարաբերությունների հետ, ասացին քննարկման մասնակիցները:

«Միացյալ Նահանգների Կոնգրեսը չի մոռացել այս ցեղասպանության մասին», – վստահեցրեց ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Ռոբերտ Դոլդը, ով Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահն է: Դոլդը Հայոց Ցեղասպանության բանաձևի ներկայացման առաջատար հովանավորներից է : «Պարզ ասած, – նշեց նա, -այս բանաձևը կանդրադառնա Հայոց Ցեղասպանության ժխտմանը և ցույց կտա, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսը ամուր կանգնած է ճշմարտության կողքին»:

Փետրվարի 8-ի սիմպոզիումի մեկնաբանություններում, սակայն, համեմատաբար քիչ են նրանք, ովքեր կասկածի տակ են առնում, համահունչ Թուրքիայի դիրքորոշմանը, որ 100 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները ցեղասպանություն չեն:

Մասնակից Օմեր Իսմայիլը, ով ավագ խորհրդական է Enough ծրագրում և ականատես է Դարֆուրում ցեղասպանությանը, պատասխանում է նրանց:

Նա ասել է, որ ժամանակն է թաղել կացինը, ճանաչել ճշմարտությունը և առաջ շարժվել:

«Դուրս եկեք այս վիճակից և եղեք մաքուր այս հարցում ու ասեք ձեր սեփական կառավարությանը առաջ շարժվել »,-ասել է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment