ՀԱՊԿ-ն առանց գլխավոր քարտուղարի կմնա ևս մեկ տարի

ՀԱՊԿ-ն առանց գլխավոր քարտուղարի կմնա ևս մեկ տարի

Հոդվածի առանցքում

  • Տեսականորեն Հայաստանը Մոսկվայում պետք է որոշ միավորներ շահած լիներ, երբ համաձայնեց ՌԴ առաքելության կազմում Սիրիա ուղարկել հումանիտար խումբ: Եվ պաշտոնը մեկ տարի ազատ թողնելը, Ստանիսլավ Զասին նշանակելու փոխարեն, կարող է լինել Երևանի և Մոսկվայի փոխզիջումը: Համենայն դեպս հրապարակայնորեն Մոսկվան նվազեցնում է կոնֆլիկտը:

Ուշադրությանն արժանի

 

Հաշվի առնելով, որ Հայաստանի և ՀԱՊԿ մյուս անդամների միջև առաջնորդության համար պայքարը շարունակվում է, Ռուսաստանը, որը դոմինանտում է կազմակերպությունում, եկել է այն եզրակացության, որ նոր գլխավոր քարտուղար չի ընտրվի մինչև հաջորդ տարի՝ քանի դեռ չի լրացել այդ պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակվելու ընթացիկ ժամկետը:

«Մինչև 2020-ը ՀԱՊԿ-ում կլինի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար», – Կոմերսանտին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ում իր աղբյուրը:

ՀԱՊԿ-ը Ռուսաստանի գլխավոր ռազմաքաղաքկաան բլոկն է, այսպես ասած ՆԱՏՕ-ի անալոգը: Այս կառույցի կարճատև գոյությունն աչքի է ընկել ավելի շուտ ներքին կոնֆլիկտներով, քան որևէ քաղաքական կամ գործնական հաջողությամբ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովն էր: Բայց անցած ամառ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նոր իշխանությունը Խաչատուրովի դեմ քրեական հետապնդում սկսեցին 2008-ի ցույցերը բռնությամբ ցրելու գործով: Խաչատուրն այն ժամանակ Երևանի կայազորի պետն էր: Նոյեմբերին Երևանը նրան պաշտոնապես հետ կանչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, երբ նրա պաշտոնավարման ժամկետը լրանալու էր 2020-ին: Սա խնդրահարույց իրավիճակ ստեղծեց Երևանի և Մինսկի միջև: Հայաստանը ցանկանում է նոր թեկնածու նշանակել, իսկ Բելառուսը, որին Հայաստանից հետո փոխանցվելու էր գլխավոր քարտուղարի պաշտոնը, պնդում է, որ իր հերթը հիմա է: ՀԱՊԿ մյուս անդամները՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանն աջակցում են Բելառուսին:

Ինչպես գրում է Կոմերսանտը, ստեղծված ճգնաժամի պատճառն այն է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ նոր գլխավոր քարտուղարը պետք է լինի իր առաջադրած թեկնածուն:

Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասը Բելառուսի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է: Նա հանդիպումներ է ունեցել ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների առաջնորդների հետ, բացի Հայաստանից, որի պաշտոնյաները Կոմերսանտին ասել են, որ Երևանում Զասի հետ հանդիպումների հստակ պլաններ չկան:

Հայաստանի հետ Բելառուսի կոնֆրոնտացիան ավելի ու ավելի բաց է դառնում: «ՀԱՊԿ-ն արդեն երկար ժամանակ գործում է առանց գլխավոր քարտուղարի: Սա կազմակերպության օգտին չէ և այս իրավիճակը պետք է հնարավորին արագ կարգավորել: Հաշվի առնելով, որ դեկտեմբերին Հայաստանում խորհրդարան են ընտրել, ապա ձևավորվել է նոր կառավարություն, մենք հասկանում ենք, որ վարչապետը հնարավորություն չի ունեցել հանդիպել բելառուս թեկնածուի  հետ: Այս շրջանն ավարտված է և հիմա մենք հուսով ենք, որ հայկական կողմը շուտով կխոսի հանդիպման ժամկետների մասին», – փետրվարի 14-ին ասել է Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը:

Նա հավելել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցի համար չէ, որը կարող ես ամրագրել:

Տեսականորեն Հայաստանը Մոսկվայում պետք է որոշ միավորներ շահած լիներ, երբ համաձայնեց ՌԴ առաքելության կազմում Սիրիա ուղարկել հումանիտար խումբ: Եվ պաշտոնը մեկ տարի ազատ թողնելը, Զասին նշանակելու փոխարեն, կարող է լինել Երևանի և Մոսկվայի փոխզիջումը:

Համենայն դեպս հրապարակայնորեն Մոսկվան նվազեցնում է կոնֆլիկտը: «Կրեմլում և ՀԱՊԿ անդամ մյուս երկրներում հիասթափություն չկա, ինչպես նաև լիդերության վաակում չկա ՀԱՊԿ-ում: Գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարը գործում է, կատարում է իր պարտաանությունները և այդպես կշարունակվի, մինչև հաստատվի նոր գլխավոր քարտուղարը», – փետրվարի 22-ին ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment