2015-ի ծագող աստղերը. Շեֆ խոհարար Օլյա Հերկուլես

2015-ի ծագող աստղերը. Շեֆ խոհարար Օլյա Հերկուլես

Հոդվածի առանցքում

  • Երբ Օլյա Հերկուլեսը սկսեց աշխատել «Մամուշկա» կոչվող արևելյան Եվրոպայի խորհարարությանը նվիրված իր առաջին խոհարարական գրքի վրա, նա ստիպված չեղավ ճամփորդել` ուսումնասիրությունների համար:
  • Հյուսիսային Լոնդոնում, որտեղ նա ապրում է որդու` Սաշայի հետ, համտեսեցինք նրա պատրաստած մանանեխով ճուտը, որը Օլյան մատուցեց կորեական թթու գազարով և սալորից պատրաստված վրացական կիսաքաղցր օշարակով: Գուցե դուք ակնկալում եք գրքում գտնել բորշչի, պելմենիների բաղադրատոմսեր, սակայն այնտեղ կան նաև ոչ այնքան տարածում գտած ճաշատեսակներ:
  • «Բոլորը կարծում են, որ Ուկրաինան ցուրտ և մռայլ երկիր է: Գուցե դա այդպես է ձմռանը, բայց ապրիլից ամեն ինչ փոխվում է: Արևածաղկի և կակաչների դաշտեր, թութ և թթու կեռաս: Ես ցանկանում եմ ցույց տալ, որ իրականությունը չի սահմանափակվում այն տխուր պատմություններով, որոնք դուք լսում եք»:

Ուշադրությանն արժանի

Երբ Օլյա Հերկուլեսը սկսեց աշխատել «Մամուշկա» կոչվող արևելյան Եվրոպայի խորհարարությանը նվիրված իր առաջին խոհարարական գրքի վրա, նա ստիպված չեղավ ճամփորդել` ուսումնասիրությունների համար: «Ես գնացի տուն և մեկ ամբողջ ամիս անցկացրեցի մայրիկիս և մորաքրոջս ետևից վազվզելով` չափելով գդալների տարողությունն ու ծավալը: Ես գրի առա այն բոլոր բաղադրատոմսերը, որոնք դուք օգտագործում եք ձեր ամբողջ կյանքի ընթացքում»,-ծիծաղելով պատմում է Օլյան:

Հերկուլեսը ծնվել է 1984 թվականին հարավային Ուկրաինայում: Մեծանալով արդեն իսկ անկում ապրող Սովետական Միությունում` նա բավականին լավ է սնվել: Նրա մայրը բանջարեղեններ էր աճեցնում հայրենի Կախովկայում` Դնեպրի ափին: Օլյան լավ է հիշում առատ բերքը` ոլոռն ու վայրի թրթնջուկը, ընկույզը, որը քաղում էր անմիջապես ծառից: Նրան օգնեց այն, որ իր ընտանիքը շատ էր սիրում համեղ սնունդ և հատկապես ընտանիքի իգական ներկայացուցիչները` մամուշկաները, ճարպիկ և կրքոտ խոհարարներ էին:

Նրանք տարբեր ծագում ունեին` մորաքույրներից մեկը Հայաստանից էր, մյուսը ծնվել էր Սիբիրում, և նրանցից յուրաքանչյուրը իր ազդեցությունն ու հմտությունն էր ունենում խոհանոցում: Հերկուլեսը, սակայն, սեփական ազդեցությունն ունեցավ. 12 տարեկանում տեղափոխվելով Անգլիա` իր ճաշացանկում սկսեց ընդգրկել ինչպես բրիտանական, այնպես էլ միջազգային տարրեր:

Հյուսիսային Լոնդոնում, որտեղ նա ապրում է որդու` Սաշայի հետ, համտեսեցինք նրա պատրաստած մանանեխով ճուտը, որը Օլյան մատուցեց կորեական թթու գազարով և սալորից պատրաստված վրացական կիսաքաղցր օշարակով: Գուցե դուք ակնկալում եք գրքում գտնել բորշչի, պելմենիների բաղադրատոմսեր, սակայն այնտեղ կան նաև ոչ այնքան տարածում գտած ճաշատեսակներ, ինչպես օրինակ ոչխարի միսը գինձով, քաղցր արիշտան բեզեով:

Հերկուլեսը հույս ունի, որ իր խոհարարական գիրքը` «Մամուշկան», որը լույս է տեսնելու հունիսին, մարդկանց ուշադրությունը կսևեռի իր ծննդավայրի վրա: «Բոլորը կարծում են, որ Ուկրաինան ցուրտ և մռայլ երկիր է: Գուցե դա այդպես է ձմռանը, բայց ապրիլից ամեն ինչ փոխվում է: Արևածաղկի և կակաչների դաշտեր, թութ և թթու կեռաս: Ես ցանկանում եմ ցույց տալ, որ իրականությունը չի սահմանափակվում այն տխուր պատմություններով, որոնք դուք լսում եք»:

Նա նաև ցանկանում է զարմացնել մեզ չգնահատված խոհարարական ավանդույթով: Ըստ նրա` մի գրքով անհնար է ցույց տալ ամբողջ արդարությունը: «Այնքան բան կա սովորելու: Բազմաթիվ բաղադրատոմսեր կան, որոնք կիրառվում են իմ ընտանիքում: Ես ցանկանում եմ գնալ Հայստան, Վրաստան, Ադրբեջան` հավաքելով ավելի շատ բաղադրատոմսեր: Արդեն 25 տարի է, ինչ Սովետական Միությունը փլուզվել է, և այս ավանդույթներն իրոք դեռևս չեն հետազոտվել: Ինչու՞: Դա խենթություն է: Այնուամենայնիվ, ես երջանիկ եմ, որ դա դեռևս չի արվել»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment