Դատարանը տուգանել է Թուրքիայի նախագահ Էրդողանին հայկական խաղաղության հուշարձանը «հրեշավոր» անվանելու համար

Դատարանը տուգանել է Թուրքիայի նախագահ Էրդողանին հայկական խաղաղության հուշարձանը «հրեշավոր» անվանելու համար

Հոդվածի առանցքում

  • դատարանը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տուգանել է 10,000 թուրքական լիրայով (4000 դոլար) որպես փոխհատուցում` արվեստագետներից մեկի՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների վերականգնումը խորհրդանշող քանդակը «հրեշավոր» անվանելու համար:
  • Այս դեպքից հետո Աքսոյը դատական հայց էր ներկայացրել Էրդողանի դեմ «վիրավորանքի» համար: «Անադոլու» գործակալության փոխանցմամբ` դատարանը հրամայել էր Էրդողանին փոխհատուցել Աքսոյին` հոգեկան սթրեսի և պատճառած վիրավորանքի համար:

Ուշադրությանն արժանի

Թուրքական պետական լրատվական գործակալությունից հայտնում են, որ դատարանը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տուգանել է 10,000 թուրքական լիրայով (4000 դոլար) որպես փոխհատուցում` արվեստագետներից մեկի՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների վերականգնումը խորհրդանշող քանդակը «հրեշավոր» անվանելու համար:

2011 թվականին Էրդողանն իր հակակրանքն էր հայտնել արևելյան Կարս քաղաքում տեղադրված Մեհմեդ Աքսոյի հսկայական «Հումանիզմի հուշարձան» քանդակի վերաբերյալ` տեղական իշխանություններին հրամայելով ապամոնտաժել այն: Այս դեպքից հետո Աքսոյը դատական հայց էր ներկայացրել Էրդողանի դեմ «վիրավորանքի» համար: «Անադոլու» գործակալության փոխանցմամբ` դատարանը հրամայել էր Էրդողանին փոխհատուցել Աքսոյին` հոգեկան սթրեսի և պատճառած վիրավորանքի համար:

Թուրքիան և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն միմյանց հետ և տարաձայնում են` Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի զանգվածային սպանությունների վերաբերյալ:

Հաջորդ ամիս հայերը նշելու են փորձագետների որակմամբ  Ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment