67 տարվա ամուսինները մահացել են միասին՝ ձեռք ձեռքի բռնած

67 տարվա ամուսինները մահացել են միասին՝ ձեռք ձեռքի բռնած

Հոդվածի առանցքում

  • Այս զույգը, որ 67 տարի ամուսնացած էր, իրագործեց իր՝ ընտանիքով շրջապատված, միասին մահանալու ցանկությունը:Համաձայն Fresno Bee-ի, 90-ամյա Ֆլոյդն ու 89-ամյա Վիոլետ Հարթվիգը՝ Կալիֆորնիայի Ֆրեզնոյից, ամուսնացել էին 1947 թվականի օգոստոսի 16-ին և մահացել են տանը փետրվարի 11-ին՝ ձեռք ձեռքի բռնած:
  • Նրանց ընտանիքը նկատել է, որ ինչ-որ բան այն չի եղել, երբ նրանց շնչառությունները սինխրոնիզացված դադարել են: Ֆլոյդն առաջինն է մահացել, իսկ 5 ժամ անց նրան հաջորդել է Վիոլետը: «Նրանք ցանկացան միասին հեռանալ»,- թերթին ասաց զույգի դուստր Դոննա Շարտոնը: «Դա նշանակում է, այդպես պետք է լիներ»:
  • «Նրանք երբեք, երբեք ոչինչ չեն խնդրել: Նրանց միակ ցանկությունը եղել է նրանց ընտանիքը, և դա զարմանալի է, որ նրանք դա ի վերջո ստացել են»,-նշել է Շարտոնը:

Ուշադրությանն արժանի

«Նրանք ցանկացան միասին հեռանալ»,-ասաց զույգի դուստրը: «Դա նշանակում է, այդպես պետք է լիներ»

Ի վերջո այս զույգը, որ 67 տարի ամուսնացած էր, իրագործեց իր՝ ընտանիքով շրջապատված, միասին մահանալու ցանկությունը:

Համաձայն Fresno Bee-ի, 90-ամյա Ֆլոյդն ու 89-ամյա Վիոլետ Հարթվիգը՝ Կալիֆորնիայի Ֆրեզնոյից, ամուսնացել էին 1947 թվականի օգոստոսի 16-ին և մահացել են տանը փետրվարի 11-ին՝ ձեռք ձեռքի բռնած:

Նրանց ընտանիքը նկատել է, որ ինչ-որ բան այն չի եղել, երբ նրանց շնչառությունները սինխրոնիզացված դադարել են: Ֆլոյդն առաջինն է մահացել, իսկ 5 ժամ անց նրան հաջորդել է Վիոլետը: «Նրանք ցանկացան միասին հեռանալ»,- թերթին ասաց զույգի դուստր Դոննա Շարտոնը: «Դա նշանակում է, այդպես պետք է լիներ»: Վիոլետը վերջին մի քանի տարին դեմենցիա ուներ, և ընտանիքը նկատել էր արձակուրդների ընթացքում նրա առողջության վատթարացումը, նշում է ABC News-ը:

Այնուհետև հունվարին Շարտոնը զանգ է ստացել Ֆլոյդի բժշկից, ով ասել է, որ նրա հայրն երիկամային անբավարարություն ունի և նրան մնացել է 2 շաբաթվա կյանք: Այդ ժամանակ ընտանիքը որոշել է նրանց միասին հոսպիս տանել:  «Նրանք երևակայական չէին: Նրանք պարզապես պարկեշտ մարդիկ էին, ովքեր միշտ միմյանց նվիրված էին՝ անկախ իրադրությունից»:

Զույգը 3 երեխա ունի, 4 թոռ և 10 ծոռ:

«Նրանք երբեք, երբեք ոչինչ չեն խնդրել: Նրանց միակ ցանկությունը եղել է նրանց ընտանիքը, և դա զարմանալի է, որ նրանք դա ի վերջո ստացել են»,-նշել է Շարտոնը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment