Արտիստ Ջեյկոբ Ֆենջերը Կոպենհագենի Superkilen այգում
Հոդվածի առանցքում
- Կոպենհագենում իմ ամենասիրելի տեղերից մեկը Superkilen քաղաքային այգին է, որը գտնվում է Nørrebro մոդայիկ, բազմազան շրջանում:
- Սովորական քաղաքային այգիների և հասարակական վայրերի համար նախատեսված կահույքի օգտագործման փոխարեն Superkilen այգին ծածկված է հարևան տարածքներում բնակվող, ավելի քան 50 տարբեր ազգության մարդկանց կողմից շնորհված օբյեկտներով:
- Տարածքն այժմ կարող է հպարտանալ ավելի քան 50 երկրների կահույքով, վառ գույների խոտից և ռետինե գորգերով՝ փռված 750 մետր: Այգին տարբեր մշակույթների ու ազգությունների մարդկանց է պատկերում, որոնք ամեն օր տեսնում են դա: Այն ճարտարապետության, լանդշաֆտի ու արվեստի հոյակապ համաձուլվածք է՝ ռուսաստանյան նեոնային ցուցանակներով, հայկական պիկնիկային նստարաններով, ճապոնական բալի ծառի տակ մարոկկոյան ցայտաղբյուրով և իսպանական պինգ-պոնգի սեղաններով:
Ուշադրությանն արժանի
Կոպենհագենում իմ ամենասիրելի տեղերից մեկը Superkilen քաղաքային այգին է, որը գտնվում է Nørrebro մոդայիկ, բազմազան շրջանում: Այգին երեք մասի է բաժանված. Կարմիր հրապարակը սրճարան է և տարածք՝ նախատեսված երաժշտության և սպորտի համար, Սև շուկան ցայտաղբյուրներ և նստարաններ ունի և այն ամենը, ինչ կապված է քաղաքային այգիների հետ, Կանաչ այգին այն վայրն է, որտեղ մարդիկ կարող են պիկնիկի գնալ, սպորտով զբաղվել և շներին հանել զբոսանքի:
Սովորական քաղաքային այգիների և հասարակական վայրերի համար նախատեսված կահույքի օգտագործման փոխարեն Superkilen այգին ծածկված է հարևան տարածքներում բնակվող, ավելի քան 50 տարբեր ազգության մարդկանց կողմից շնորհված օբյեկտներով:
Սուպերֆլեքսը կապված է եղել այս նախագծի հետ և խնդրել է տեղի բնակչությանը, որպեսզի իրենց հարազատ երկրների կահույքները ընտրեն, կամ այն վայրերի կահույքները, որտեղ իրենք ճամփորդել են: Ընտրելուց հետո մենք կտեղափոխենք և կրկնօրինակը կսարքենք այգում:
Տարածքն այժմ կարող է հպարտանալ ավելի քան 50 երկրների կահույքով, վառ գույների խոտից և ռետինե գորգերով՝ փռված 750 մետր: Այգին տարբեր մշակույթների ու ազգությունների մարդկանց է պատկերում, որոնք ամեն օր տեսնում են դա:
Այն ճարտարապետության, լանդշաֆտի ու արվեստի հոյակապ համաձուլվածք է՝ ռուսաստանյան նեոնային ցուցանակներով, հայկական պիկնիկային նստարաններով, ճապոնական բալի ծառի տակ մարոկկոյան ցայտաղբյուրով և իսպանական պինգ-պոնգի սեղաններով: Ուրիշ որտե՞ղ դուք կգտնեք այս ամենը մեկ վայրում:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ