Պահպանողական պատգամավորների արշավը, որը կոչված է Թոնի Բլեերին ստիպելու՝ հայտնել իր պատվիրատուներին

Պահպանողական պատգամավորների արշավը, որը կոչված է Թոնի Բլեերին ստիպելու՝ հայտնել իր պատվիրատուներին

Հոդվածի առանցքում

  • Պահպանողական պատգամավոր Էնդրյու Բրիջենը, ով վերահսկում է «Commons» շարժումը, պնդում է, որ պատգամավորների եկամուտները բացելու օրենքը պետք է կիրառվի նաև նախկին վարչապետների դեպքում:
  • Հյուսիս-արևմտյան Լեստերշիրի պատգամավոր պարոն Բրիջենը ասել է «Sunday Times»-ին. «Թոնի Բլեերը սկսել է ինքնահարստացման իր կարիերան և խախտել հանրային ու անձնական շահերի միջնագիծը: Ոչ մի այլ վարչապետ չի գնացել այլ սուվերեն պետությունների համար աշխատելու:
  • Նրա ընկերությունը՝ Tony Blair Associates-ը նույնպես, ինչպես հայտնում en, 1 տարում 7 միլիոն ֆունտ ստերլինգ է ստացել՝ Ղազախստանի բռնատիրական նախագահ Նուրսուլթան Նազարբաևին խորհրդատվության համար:

Ուշադրությանն արժանի

Պահպանողական պատգամավորները այսօր կսկսեն արշավը, որն ուղղված է Թոնի Բլեերին հարկադրելու ցույց տալ,  թե որքան է նա վաստակում:

Պահպանողական պատգամավոր Էնդրյու Բրիջենը, ով վերահսկում է «Commons»  շարժումը, պնդում է, որ պատգամավորների եկամուտները բացելու օրենքը  պետք է կիրառվի նաև նախկին վարչապետների դեպքում:

Հյուսիս-արևմտյան Լեստերշիրի պատգամավոր պարոն Բրիջենը ասել է «Sunday Times»-ին. «Թոնի Բլեերը սկսել է ինքնահարստացման իր կարիերան և խախտել հանրային ու անձնական շահերի միջնագիծը: Ոչ մի այլ վարչապետ չի գնացել այլ սուվերեն պետությունների համար աշխատելու: Պարոն Բլեերը դեռևս գտնվում է հանրային կյանքում, սակայն կապված չէ իր սկզբունքի հետ, և դա պետք է փոփոխվի»:

2007-ին պարոն Բլեերի պաշտոնավարման ավարտից հետո նա շատ ավելի վարձատրություններ է ստացել, քան վարչապետի աշխատավարձն էր: Դա նրան մուլտիմիլիոներ է դարձրել: Որպես նախկին վարչապետ, նա հարկատուների կողմից ֆինանսավորվող նպաստի իրավունք ունի, որը հաստատվել է Մարգարեթ Թետչերի կողմից: 2012-2013 նա ստացել է 115,000 ֆունտ ստերլինգ:

Նրա հարստության ամենավիճելի աղբյուրը մարդու իրավունքների կասկածելի գրառումներով երկրներն են:

Անցած հուլիսին նա վարձվել էր մի կոնսորցիումի կողմից, որը ղեկավարում էր Բրիթիշ Փեթրոլիումը, որը ձգտում է Ադրբեջանից Իտալիա՝ Թուրքիայի տարածքով, գազամուղ կառուցել՝ դրանով իսկ կրճատելով Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից: Պարոն Բլեերին վարձել էին նրա՝ ԵՄ քաղաքականության իմացության համար, սակայն նա քննադատության ենթարկվեց Ադրբեջանի ոչ ժողովրդավարական իշխանությանը աջակցելու համար:

Նրա ընկերությունը՝ Tony Blair Associates-ը նույնպես, ինչպես հայտնում en, 1 տարում 7 միլիոն ֆունտ ստերլինգ է ստացել՝ Ղազախստանի բռնատիրական նախագահ Նուրսուլթան Նազարբաևին խորհրդատվության համար:

Օգոստոսին մի նամակ հայտնի դարձավ, որտեղ պարոն Բլեերը խորհուրդներ էր տալիս ղազախ առաջնորդին, թե ինչպես նա հաղթահարի իր հեղինակության վնասները, որոնք հասցվել էին, երբ նրա ոստիկանությունը կրակ էր բացել խաղաղ ցուցարարների վրա՝ սպանելով 15 հոգու:

Վերջերս պարոն Բլեերը փորձել է ճնշել այն լուրերը, թե նա 100 միլիոն ֆունտ ստերլինգ է վաստակել՝ ներկայացնելով, թե թիվը մոտ 20 մլն է եղել:

Չնայած պարոն Բլեերի հսկայական եկամուտները պարոն Բրիջենի շարժման մոտակա նպատակն է, եթե նրա առաջարկը օրենք դառնա, ինչը սակայն քիչ հավանական է, այն նաև կվերաբերի Ջոն Մեյջորի, Գորդոն Բրաունին, իսկ հետո՝ նաև Դեյվիդ Քեմերոնին:

Պաշտոնավարման ավարտից հետո Թոնի Բլեերը խուսափել է մասնակցել բրիտանական քաղաքականությանը և ձգտել է խուսափել պառլամենտից՝ չնայած անցած շաբաթ նա հայտնվեց Հյուսիսային Իռլանդիայի հատուկ կոմիտեի ֆոնդի առաջ, որպեսզի պատասխանի նամակների մասին հարցերին, որոնք 1999-ին ուղարկվել էին Իռլանդիայի հանրապետական բանակի կասկածվող անդամներին՝ հայտնելով նրանց, որ նրանք Մեծ Բրիտանիայի ոստիկանության կողմից չեն որոնվում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment