2015-ի գլխավոր 10 հակամարտությունները, որոնք ԱՄՆ պետք է կանխի

2015-ի գլխավոր 10 հակամարտությունները, որոնք ԱՄՆ պետք է կանխի

Հոդվածի առանցքում

  • Կանխարգելիչ Գործողությունների Կենտրոնը հարցումներ է կազմակերպել հնարավոր այն հակամարտությունների վերաբերյալ, որոնք կարող են պայթել կամ ուժգնանալ 2015-ին:
  • Կանխարգելիչ Գործողությունների Կենտրոնը հավաքել է մոտ 1000 առաջարկ:
  • Ամենաանկանխատեսելին Իսլամական պետության ստեղծված իրավիճակն է Իրաքում, որը, ըստ փորձագետների, եկող տարի ԱՄՆ համար կլինի շատ ավելի կարևոր:
  • Առաջնահերթ և անկանխատեսելի հակամարտություն է որակվել Հարավչինական ծովում զինված բախման վտանգը:
  • Եվս երկու հակամարտություն դարձել է առաջնահերթ՝ Ուկրաինա-ռուսական ճգնաժամը և իսրայելա-պաղեստինյան լարվածության աճը:

Ուշադրությանն արժանի

ԱՄՆ Արտաքին Քաղաքականության Հանձնաժողովը փորձագետների օգնությամբ պատրաստել է տարեկան արդեն յոթերորդ տեղեկանքը, ըստ որի Իրաքի և Սիրիայի Իսլամական պետության պատճառով Իրաքում հակամարտության թեժացման կանխումը ԱՄՆ համար 2015-ին կլինի ամենագլխավորը:

Այս աշնանը Կանխարգելիչ Գործողությունների Կենտրոնը հարցումներ է կազմակերպել հնարավոր այն հակամարտությունների վերաբերյալ, որոնք կարող են պայթել կամ ուժգնանալ 2015-ին: Կանխարգելիչ Գործողությունների Կենտրոնը հավաքել է մոտ 1000 առաջարկ, որից առանձնացրել է 30 ամենակարևորները, որից հետո դրանք` ըստ ԱՄՆ շահերի կարևորության և մյուս տարի շարունակվելու հավանակության դասակարգելու համար ներգրավել է պետական ավելի քան 2200 պաշտոնյա, գիտնական և արտաքին քաղաքականության փորձագետ: Այնուհետև, ըստ ԱՄՆ իշխանության առաջնահերթության, Կենտրոնը այդ հակամարտությունները բաժանել է երեք մակարդակի:

Ամենաանկանխատեսելին և ամենակարևորը ըստ հարցվածների՝ Իսլամական պետության ստեղծած իրավիճակն է Իրաքում, որը, ըստ փորձագետների, եկող տարի ԱՄՆ համար կլինի շատ ավելի կարևոր, քան անցնող տարում էր: Հակամարտությունը նախկինում համարվել էր չափավոր ազդեցիկ, այս անգամ ԱՄՆ շահերի տեսանկյունից այն բնորոշվել է առաջնահերթ:

Առաջնահերթ և անկանխատեսելի հակամարտություն է որակվել Հարավչինական ծովում զինված բախման վտանգը, որը, մինչև այս, առաջնահերթ չէր: Այն ԱՄՆ համար սպառնալիքի ցածր մակարդակից հասել է ամենաբարձրի:

Անցած տարվա համեմատ, ևս երկու հակամարտություն դարձել է առաջնահերթ՝ Ուկրաինա-ռուսական ճգնաժամը և իսրայելա-պաղեստինյան լարվածության աճը: Չնայած, երկուսն էլ համարվել են վտանգավոր, բայց ԱՄՆ շահերի վրա ազդեցության իմաստով` չափավոր:

Աշխարհում տեղի ունեցող ևս երկու հակամարտության կարևորությունն էլ անցած տարվա համեմատ նվազել է: Պակիստանում և Հորդանանում տեղի ունեցող բռնություններն ու անկայունությունը որակվել են միջին կարևորության խնդիրներ: Հարցվածները ենթադրել են, որ դրանք մյուս տարի ավելի փոքր ազդեցություն կունենան ԱՄՆ քաղաքականության վրա:

2015-ի գործող գլխավոր 10 հակամարտությունները, որոնք ԱՄՆ պետք է կանխի՝

  1. Իրաքում ԻՊ-ի հետ հակամարտության թեժացում

  2. ԱՄՆ կամ իր դաշնակիցների վրա խոշոր հարձակում

  3. ԱՄՆ առաջնահերթ ենթակառուցվածքների վրա կիբերհարձակում

  4. Հյուսիսային Կորեայի ծանր ճգնաժամ

  5. Իրանի դեմ Իսրայելի ռազմական հարվածների նոր սպառնալիքներ

  6. Զինված հակամարտություն Հարավչինական ծովում

  7. Սիրիական քաղաքացիական պատերազմի ուժգնացում

  8. Աֆղանստանում բռնության և անկայունության աճ

  9. Բախումների աճ արևելյան Ուկրաինայում

  10. Իսրայելա-պաղեստինյան լարվածության զարգացում:

 

Կանխարգելիչ Գործողությունների Կենտրոնը հետազոտության արդյունքները տեղադրել է հրապարակած տեղեկանքում, որտեղ տեղ են գտել նաև աշխարհում ընթացող այլ հակամարտությունները: Դրանք կարելի է տեսնել ինտերակտիվ քարտեզի վրա: Այստեղ կան նաև հակամարտությունների մասին տեղեկություններ, Արտաքին Քաղաքականության Հանձնաժողովի վերլուծություններն ու ամենաթարմ նորությունները:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment