Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ
Հոդվածի առանցքում
- Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովը մարտի 7-ին ժամը 19.00-ին Միչիգան պողոտայի «Ֆորդ» արվեստի կենտրոնում ներկայացնելու է Գրեմմի մրցանակաբաշխությանն առաջադրված հայ-կանադացի սոպրանո Իզաբել Բայրակդարկանի և իր ամուսնու` դաշնակահար Սերոժ Կրադջյանի «Իմ երգերը, իմ ժառանգությունը» խորագիրը կրող համերգը:
- Բայրակդարյանը Գրեմմի մրցանակաբաշխության շրջանակներում հաղթել է «Մատանիների տիրակալը. երկու աշտարակները» ֆիլմի սաունդթրեքի համար: Բայրակդարյանի և կանադական Delerium խմբի պարային Angelicus կատարման ռեմիքս տարբերակը, որը 2007 թվականին առաջադրվել էր միևնույն մրցանակաբաշխության շրջանակներում, մի քանի շաբաթ գլխավորել է Բիլբորդի վերին հորիզոնականները:
- Դեպի Հայաստան կատարած նրա առաջին այցը պատմող «Երկար ճանապարհորդություն դեպի տուն» վավերագրական ֆիլմն առաջադրվել է կանադական հեռուստատեսության Gemini: Մեկ դար առաջ Օսմանյան Կայսրության (ներկայիս Թուրքիա) իշխանությունների կողմից ծրագրված Հայոց Ցեղասպանության արդյուքնում սպանվել է 1.5 միլիոն հայ:
- Միչիգանում հայ-ամերիկյան առաջատար 15 կազմակերպություններից կազմված Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովը 2015 թվականին նախատեսել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ` բոլոր ցեղասպանությունների վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:
Ուշադրությանն արժանի
Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովը մարտի 7-ին ժամը 19.00-ին Միչիգան պողոտայի «Ֆորդ» արվեստի կենտրոնում ներկայացնելու է Գրեմմի մրցանակաբաշխությանն առաջադրված հայ-կանադացի սոպրանո Իզաբել Բայրակդարկանի և իր ամուսնու` դաշնակահար Սերոժ Կրադջյանի «Իմ երգերը, իմ ժառանգությունը» խորագիրը կրող համերգը, որին մասնակացելու է նաև Հենրիկ Կարապետյանի լարային քառյակը:
Տոմսերի գինը՝ 50, 35 և 25 դոլար է. վաճառվելու են թատրոնի տոմսարկղերում, dearborntheater.com կայքում օնլայն գնման համար, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովի անդամներ Լեսլի Բալյանի 248-303-4690 կամ Շաքե Բասմաջյանի` 248-981-6825 միջոցով:
Համերգացանկն ընդգրկում է շարականներ, հայկական ժողովրդական երգեր, կամերային երաժշտություն, ինչպես նաև 20-րդ դարում հայտնի երգեր: Ծագումով հայ Բայրակդարյանը Կանադա է տեղափոխվել դեռահաս տարիքում: 1997 թվականին ավարտել է Տորոնտոյի համալսարանը` ստանալով կենսաբժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան` միևնույն տարում հաղթելով Մետրոպոլիտան Օպերայի ազգային խորհրդի լսումներում:
Երկու տասնյամակ է, ինչ նրա օպերային կարիերան վերելք է ապրում` Բայրակդարյանին սիրված հյուր դարձնելով համաշխարհային համերգասրահներում և օպերաներում: Բայրակդարյանի բազմաժանր ձայնը, գեղեցկությունն ու ոճը նրան օպերայից դուրս ներկայանալու հնարավորություններ է տալիս:
Բայրակդարյանը Գրեմմի մրցանակաբաշխության շրջանակներում հաղթել է «Մատանիների տիրակալը. երկու աշտարակները» ֆիլմի սաունդթրեքի համար: Բայրակդարյանի և կանադական Delerium խմբի պարային Angelicus կատարման ռեմիքս տարբերակը, որը 2007 թվականին առաջադրվել էր միևնույն մրցանակաբաշխության շրջանակներում, մի քանի շաբաթ գլխավորել է Բիլբորդի վերին հորիզոնականները:
Կանադայի արվեստագետների երաժշտական փառատոնին Բայրակդարյանը 2004-2007 թվականներին 4 անգամ անընդմեջ հաղթել է Juno մրցանակը`«Տարվա դասական ալբոմ»-ի համար, որում ներկայացված էր Ազուլաո, Կլեոպատրա, Վիարդո-Գարսիա, Մոցարտ և այլ BBC-ի արտադրության «Հոլոքոստ»` Օսվենցիզմի հիշատակի երաժշտական կարճամետրաժ ֆիլմի համար Բայրակդարյանը առաջադրվել է Գրեմմի մրցանակաբաշխությանը:
Դեպի Հայաստան կատարած նրա առաջին այցը պատմող «Երկար ճանապարհորդություն դեպի տուն» վավերագրական ֆիլմն առաջադրվել է կանադական հեռուստատեսության Gemini: Մեկ դար առաջ Օսմանյան Կայսրության (ներկայիս Թուրքիա) իշխանությունների կողմից ծրագրված Հայոց Ցեղասպանության արդյուքնում սպանվել է 1.5 միլիոն հայ: Ցեղասպանությունն իրականացվել է երկու փուլով` չափահաս և աշխատունակ տղամարդկանց սպանությամբ կամ բանակում հարկադիր աշխատանքներին կցելով, ապա` կանանց, երեխաների և տարեցների արտաքսումով. մահվան երթերով դեպի Սիրիական անապատ:
Զինված միավորումներն ուղեկցում էին տեղահանվածներին` վերջիններիս զրկելով ջրից և սնունդից: Նրանք գողանում էին հայերի ունեցվածքը, բռնաբարում և սպանում էին արտաքսվածներին:
Միչիգանում հայ-ամերիկյան առաջատար 15 կազմակերպություններից կազմված Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովը 2015 թվականին նախատեսել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ` բոլոր ցեղասպանությունների վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև պահանջելով ճանաչել և փոխհատուցել 1915 թվականի Հայոց Ցեղասպանության համար:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ