Մրցույթ. Ժամանակակից փորձարարական արվեստի հայկական կենտրոն
Հոդվածի առանցքում
- Ժամանակակից փորձարարական արվեստի հայկական կենտրոնի վերակառուցման համար հայտարարվել է միջազգային բաց մրցույթ: Մրցույթն ազատ է և առանց մասնակցության վճարի, այն կազմակերպել է UrbanLab հայկական վերլուծական կենտրոնը, որը մասնակիցներին առաջարկում է «համարձակ» լուծում տալ մշակութային կենտրոնի հիմնանորոգմանը:
Ուշադրությանն արժանի
Ժամանակակից փորձարարական արվեստի հայկական կենտրոնի վերակառուցման համար հայտարարվել է միջազգային բաց մրցույթ:
Մրցույթն ազատ է և առանց մասնակցության վճարի, այն կազմակերպել է UrbanLab հայկական վերլուծական կենտրոնը, որը մասնակիցներին առաջարկում է «համարձակ» լուծում տալ մշակութային կենտրոնի հիմնանորոգմանը: Կենտրոնը գտնվում է Երևանի կենտրոնում, Բուզանդ 1/3 հասցեում՝ Հանրապետության Հրապարակի և ազգային պատկերասրահի տեսարանով:
Պողոսյան Հիմնադրամի աջակցությամբ իրականացվող փուլային նախագծի նպատակը 90-ական թվականներից ի վեր փորձարարական արվեստի համար նախատեսված կենտրոնի պատկերասրահի մասշտաբնը եռապատկելն է:
Նախատեսված է ստեղծել 200 տեղանոց նոր լսարան, մեդիա կենտրոն, սրճարան, գրախանութ, արվեստի գործերի վաճառասրահ, վարձույթի սրահ, կտրամադրվի նաև տարածք երեք հիմնական նկարիչների համար:
Համաձայն հակիրճ հաղորդագրության. «Վերակառուցման այս նախագիծը բազմափուլ ծրագիր է, որի նպատակը կենտրոնի զարգացումն է, ապագա աճի ապահովումն ու դրա վերակենդանացումը, ինչպես նաև անհրաժեշտ է ընդլայնման բազմաշերտ ծրագրով նպաստել գիտելիքների և գաղափարների ստեղծման նոր մշակույթի կայացմանն ու տեղական ստեղծարար արդյունաբերության զարգացմանը՝ հայկական սփյուռքի ներուժի ներգրավմամբ>:
Հանդիսանալով արվեստի հանրության, երիտասարդների, հասարակության, ստեղծարար և գործարար սեկտորի հանդիպման կենտրոն՝ վերբեռնված ՆՓԱԿ-ը պետք է կամուրջ դառնա նորարարական արվեստի, զանգվածային մշակույթի և ստեղծարար արդյունաբերության միջև:
Հիմնվելով կառավարման նոր մոդելի վրա՝ ՆՓԱԿ-ի գործունեության աշխուժացումը հնարավորություն կընձեռի ստեղծել Հայաստանում ամենամեծ ժամանակակից ցուցահանդեսային տարածքը, որը միևնույն ժամանակ կծառայի որպես մշակութային, ժամանցային և կրթական կարևոր հանգույց Երևանում: Վերակառուցման արդյունքում ՆՓԱԿ-ը կեռապատկի տարածքը՝ ստեղծելով նոր հարթակներ, ներգրավելով այցելուների ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով։
Հրազդան գետի ափին տեղակայված Երևանը Հայաստանի խոշորագույն քաղաքն է և համարվում է հնագույն բնակավայրերից մեկն աշխարհում: Այն եղել է Ռուսական Կայսրության ու Խորհրդային Միության մասը մինչև 1991թ.-ի անկախացումը:
ՆՓԱԿ-ի ներկայիս շինությունը նախագծվել և մասամբ կառուցվել է 1980-ականներին՝ որպես նույն հասցեում գտնվող «Երևաննախագիծ» ինստիտուտի դահլիճային տարածք: Խորհրդային միության փլուզումից հետո T-աձև անավարտ շենքը հատկացվեց ՆՓԱԿ-ին:
Ինստիտուտը կազմակերպում է սեմինարներ, ցուցահանդեսներ, կոնֆերանսներ, երկիրը ներկայացնում է Վենետիկի արվեստի բիենալեյում: Այս նախագծի նպատակն է վերականգնել և ընդլայնել տարածքը `պահպանելով ճարտարապետական ժառանգությունը:
Անանուն դիմումները պետք է ներառեն ճարտարապետական առաջարկի ամփոփ նկարագիր, առավելագույնը 500 բառ: Յուրաքանչյուր դիմորդ պետք է կցի A4 չափի տեղեկատվական թերթիկ:
Մրցույթի ժյուրիի կազմում ինը մասնագետներ են, հիմնականում ճարտարապետներ Հայաստանից և արտերկրից: Ժյուրիի նախագահն է լոնդոնաբնակ ճարտարապետ Ֆիլիպ Գումուչջյանը, անդամներն են՝ճարտարապետ, արվեստաբան Միսակ Խոստիկյանը, Ալբերտ Պողոսյան, Պողոսյան հիմնադրամի համանախագահն ինչպես նաև Երևանի գլխավոր ճարտարապետ՝ Արթուր Մեսչյանը:
Մրցույթի հաղթողը հայտնի կդառնա հուլիսի 3-ին, առաջին տեղը զբաղեցրած նախագիծը կստանա 2.5 միլիոն ՀՀ դրամ (մոտ 5.000 ԱՄՆ դոլար) 2 տեղ՝ 1.5 միլիոն ՀՀ դրամ (մոտ 3.000 ԱՄՆ դոլար) 3 տեղ՝ 1 միլիոն ՀՀ դրամ (մոտ 2.000 ԱՄՆ դոլար):
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ