Հետահայաց այլախոհների ժառանգությանը` կոմունիզմի անկումից 25 տարի անց

Հետահայաց այլախոհների ժառանգությանը` կոմունիզմի անկումից 25 տարի անց

Հոդվածի առանցքում

  • Կոմունիզմից հետո կար այլընտրանքի ընդամենը երկու հնարավորություն:
  • Այլախոհները գալիս են իշխանության, կամ կոմկուսի 2-րդական շարքերն և գաղտնի ոստիկանության անդամներ: Ալբանիայում, Բելառուսում, Բուլղարիայում, Ռումինիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում և նախկին Հարավսլավիայում չկային կազմակերպված այլախոհական շարժումներ: Լեհաստանը, Չեխիան, Հունգարիան և Մերձբալթյան երկրները կարողացան առաջ շարժվել հետկոմունիստական ուղիով:
  • 1989-1991 թվականները բնութագրվում են ոչ թե սոցիալական, այլ քաղաքական հեղափոխություններով:
  • Այն քաղաքական գործիչները, որոնք հաջորդեցին նախորդ այլախոհների սերնդին, հաճախ միջակություններ էին, երբեմն նաև` կոռումպացված:
  • Կասկածից վեր է, որ հետկոմունիստական երկրները ինստիտուցիոնալ ռեֆորմների և խելացի կառույցների կարիք ունեն:
  • Նույնիսկ լավագույն ինստիտուտները, սահմանադրություններն ու կանոնները չեն կարող ամբողջությամբ փոխարինել անհատական արժանապատվությանն ու անկեղծությանը:
  • Հետևելով ռեցեսիային՝ պարզ է դառնում, որ երբ կանոններն ու ինստիտուտները ձախողվում են, անհատական արժանապատվության, այլախոհության համար հիմքեր չեն մնում:

Ուշադրությանն արժանի

1989 թ.-ը պատմության մեջ դարձել է վերակառուցման առավել ամբողջական և հաջող ծրագրերի իրականացման տարի: Մի քանի շաբաթվա ընթացքում հազարավոր կրկնահանցագործ օրինազանցներ, ովքեր բանտում և դրանից դուրս տասնյակ տարիներ էին անցկացրել, դարձան պետության ղեկավարներ, կառավարության անդամներ, պառլամենտի պատգամավորներ, հայտնի լրագրողներ և գիտնականներ: Քսան տարի առաջ Արևելյան Եվրոպայի կոմունիստական ղեկավարները հրաժարվեցին իշխանությունից, և նրանց փոխարինեցին այլախոհները:

Զարմանալի է այն հանգամանքը, որ այլախոհական առաջնորդները, ինչպիսիք էին օրինակ Լեհաստանի նախկին նախագահ և Համերաշխության առաջնորդ Լեխ Վալե­սան և Չեխիայի հանգուցյալ նախագահ և այլախոհների շարժման Խարտիա-77–ի առաջնորդ Վացլավ Հավելը, Արևմուտքում ավելի մեծ հռչակ ունեին, քան իրենց երկրներում: Մասամբ դա հերոս լինելու նրանց սխալն էր: Այնպիսի հասարակություններում, որտեղ մարդկանց մեծամասնությունը վախի և օպորտունիզմի պատճառով հարմարվողական են լինում, հերոսներին նախանձում են այնքան, որքան նրանցով հիանում են:

Երկու այլընտանք

Երբ կոմունիստական հասարակարգը դադարեց գոյություն ունենալ, կար այլընտրանքի ընդամենը երկու  հնարավորություն. այլախոհները գալիս էին իշխանության, կամ կոմունիստական կուսակցության երկրորդական և երրորդական շարքերի և գաղտնի ոստիկանության անդամներն էին փոխարինելու իրենց ավագներին:

Ալբանիայում, Բելառուսում, Բուլղարիայում, Ռումինիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում և նախկին Հարավսլավիայում չկային կազմակերպված այլախոհական շարժումներ, որոնք կարող էին փոխարինել Կոմունիստական կազմակերպություններին: Դրա արդյունքը եղավ ժողովրդավարությանը և տնտեսական բարեփոխումներին ուղղված քայլերի հետաձգումն այն ժամանակ, երբ քաղաքական գործընթացներում գերակշռում էին կոռուպցիան և ավտորիտար միջամտությունները: Իսկ վատագույն արդյունք նշվում են հակաժողովրդավարական ավտորիտարիզմի վերականգնումը Բելոռուսում և Պուտինը՝ Ռուսաստանում: Լեհաստանը, Չեխիան, Հունգարիան և Մերձբալթյան հանրապետությունները կարողացան խուսափել այս ճակատագրից և առաջ շարժվել հետկոմունիստական ուղիով, քանի որ այս երկրներում կային բավականին զարգացած այլախոհական շարժումներ, որոնք եկան իշխանության:

Բացի այլխոհներից և կոմունիստներից, 1989 թ. չկար այլ կազմակերպված ուժ, որը կկարողանար իշխանությանը տեր կանգնել այն ժամանակ, երբ հայտնի դարձավ կոմունիզմի խորը ճգնաժամի մասին: Այդ պահին նախորդ սերնդի մնացած բոլոր հայտնի մարդիկ սպանվել էին, բանտարկվել կամ աքսորվել, դրանց թվում էին ոչ միայն քաղաքական առաջնորդները, այլ նույնիսկ գյուղի ավագները, քահանաներն ու պարուհիները:

1950-ական թթ. վերջերին Կոմունիստական կուսակցությունը ղեկավարում էր գաղտնի ոստիկանությունը՝ իրեն պաշտպանելու համար: Պատահականորեն այն ստեղծեց այլախոհության համար որոշակի սոցիալական տարածություն: Սակայն միայն փոքրաթիվ քաղաքացիներ իրենց տառապանքների գնով համարձակվեցին հանդես գալ այն պետության դեմ, որը վերահսկում էր կյանքի բոլոր կողմերը՝ սկսած, թե որտեղ պետք է ապրեիր և աշխատեիր, մինչև այն, թե որտեղ էին սովորելու քո երեխաները:

Պետության ղեկավարումը իր վրա վերցնելու ոչ մի ծրագիր չկա:

Շատ այլախոհներ գրողներ և մտավորականներ էին, որոնք դարձել էին մերժվածներ: Նրանք հարկադրված էին ֆիզիկական աշխատանքով վաստակել օրվա ապրուստը կամ էլ հույսը դնել արտասահմանից ուղարկվող գումարների վրա: Ամեն դեպքում այս մարդիկ կառավարման փորձ չունեին, առավելագույնը նրանք կառավարել էին ընդհատակյա տպագրատունը և պետության ղեկավարման ծրագրեր չունեին: Պատկերացրեք, երբ օրինակ համալսարանում ուսանողները հանդես են գալիս ղեկավարության դեմ, իսկ ռեկտորը հանկարծ համալսարանի բանալիները տալիս է նրանց և հեռանում: Ի՞նչ պետք է անեն նրանք. հաստատ, քեֆ կկազմակերպեին: Գրասենյակներում կհաստատվեին, միգուցե կփոխեին իրենց ինքնակենսագրությունը: Սակայն համալսարանի անվտանգության ապահովումը և նրա գույքի պահպանությունը, հազիվ թե, նրանց գերակայությունների մեջ լիներ: Այս նույն ժամանակ նախկին ղեկավարները կարող էին թեթևացնել իրենց բանկային հաշիվները և ծիծաղելի գնով վաճառել համալսարանի սեփականությունը իրենց կամ կողմնակիցներին: Միջին օղակների մնացած աշխատողները հավատարիմ են մնում իրենց նախկին ղեկավարներին և ոչ թե ուսանողներին ու միասին են շարունակում թեթևացնել համալսարանի ակտիվները: Կոմունիզմի ավարտին կատարվում էր նույնը:

1989-1991 թվականները բնութագրվում են ոչ թե սոցիալական, այլ քաղաքական հեղափոխություններով: Հարուստներն ու հզորներն ավելի հզորացան և հարստացան:

Միակ խումբը, որը սկզբում բարձր ակտիվություն էր դրսևորում, այլախոհներն էին, որոնք մտան քաղաքականության, երբեմն էլ ԶԼՄ-ների համակարգ: Այլախոհները Սառը պատերազմի տարիներին հայտնի էին նաև արտասահմանյան օժանդակողների շրջանում: Հետկոմունիստական շրջանի աղքատ քաղաքացիները հետագայում կարող էին մեղադրել այլախոհներին՝ հարստության և հզորության վերաբաշխման գործընթացի արդարացի կազմակերպումը ձախողելու կամ նույնիսկ դավադրության մեջ՝ մեղադրելով, որ վերջիններս թույլ են տվել, որ կոմունիստական էլիտան յուրացնի տնտեսությունը՝ քաղաքական իշխանությունը զիջելով այլախոհներին:

Էությունը կայանում էր անձնական բարոյական մաքրության և պարկեշտության մեջ:

Կոմունիզմի ավարտն անակնկալ էր և հանկարծակի: Այլախոհության էությունը կայանում էր անձնական բարոյական մաքրության և պարկեշտության մեջ՝ ընդդեմ ահաբեկող պետության և հարմարվողական օպորտունիստական հասարակության: Այլախոհության քաղաքական ծրագրի նպատակն էր, որ մարդիկ դառնան արժանապատիվ: Բարոյական պետության կառույցը բռնապետության ավերակների վրա պետք է բարձրանա ուղիղ և քառակուսի աղյուսներով: Եթե ամերիկյան պատմության հետ համեմատենք, նրանք Ջեֆերսոնյան հանրապետականներն էին: Որպես հակադրություն շեշտենք, որ ազատական-ժողովրդավարները հիմնված են կայացած ինստիտուտների վրա:

ԱՄՆ-ի Սահմանադրությունն ստեղծել է այնպիսի ինստիտուտներ, որոնք ուղղված են մարդկային արատներն առաքինության վերածելուն: Հիմնադիրները նշում էին, որ մարդիկ շարունակելու են մնալ իշխանության ծարավ, ժլատ և կաշառակեր: Սակայն այս արատները կարող են վերածվել հասարակական առաքինության, եթե դրանց ուղղորդվեն սահմանադրորեն նախագծված ինստիտուտները:

Մինչդեռ այլախոհության պատասխանը կոռուպցիային անձնական արժանապատվությունն էր և ոչ թե ինստիտուցիոնալ կառույցները: Առանց օրենքի իշխանության ինստի­տուտ­ների հասարակությունները բարոյազրկվում են բռնապետության միջոցով, իսկ բարոյական խրատները ապարդյուն են լինում հետխորհրդային ընտրանու կոռումպացված իշխանության համար:

Ի՞նչ եզրակացության հանգեցինք

Այն քաղաքական գործիչները, որոնք հաջորդեցին նախորդ այլախոհների սերնդին, հաճախ միջակություններ էին, երբեմն նաև` կոռումպացված: Այս քաղաքական դասի դեմ պատասխանը ռեցեսիայի ազդեցության հետ միասին, կայանում է նրանում, որ հանգեցրեց պոպուլիզմի աճին, մասնավորապես` ավտորիտար Հունգարիայում: Այսօր հեշտ է մոռանալ, որ Հավելի և Վալեսայի այլընտրանք հանդիսանում էր «Պուտինը»:

Կասկածից վեր է, որ հետկոմունիստական երկրները ինստիտուցիոնալ ռեֆորմների և խելացի կառույցների կարիք ունեն: Սակայն ավելի հին ժողովրդավարությունները կարող են իրենց քաղաքական ոլորտներում որոշակի «քանակությամբ» այլախոհություն կիրառել: Նույնիսկ լավագույն ինստիտուտները, սահմանադրություններն ու կանոնները չեն կարող ամբողջությամբ փոխարինել անհատական արժանապատվությանն ու անկեղծությանը: Հետևելով ռեցեսիային՝ պարզ է դառնում, որ երբ կանոններն ու ինստիտուտները ձախողվում են, ինչն, ի վերջո, բոլորն են անում, անհատական արժանապատվության, այլախոհության համար հիմքեր չեն մնում:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment