Միջոցառումը հարգանքի տուրք է մատուցում Հայոց Ցեղասպանության, Հոլոքոստի զոհերին

Միջոցառումը հարգանքի տուրք է մատուցում Հայոց Ցեղասպանության, Հոլոքոստի զոհերին

Հոդվածի առանցքում

  • Ապրիլի 14-ին ժամը 19:00-ին Հոլոքոստի և Հայոց Ցեղասպանության միջոցառումը նշելու է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը և Հոլոքոստի ավարտի 70-ամյակը: Գիտնականներ Խաչիկ Մուրադյանը և Պիտեր Հայեսը կքննարկեն ճամբարների և տարանցիկ համակարգերի դերակատարությունը Հայոց Ցեղասպանության և Հոլոքոստի ժամանակ:
  • 1915 թվականի Հայոց Ցեղասպանության և Հոլոքոստի հիշատակումը առաջին քայլերից է հարգանքի տուրք մատուցելու նրանց, ովքեր զոհվել են երկու այդ վայրագությունների ընթացքում, ասում է Հոլոքոստի զոհերի հիշատակի կենտրոնի գործադիր տնօրեն Սթիվեն Գոլդմանը: Կարևոր է ճանաչել, քանի որ մենք ձգտում ենք քննարկել Հոլոքոստը այլ ցեղասպանությունների թվում, որոնք դեռևս շարունակվում են:
  • Քանի որ բազմաթիվ էթնիկ հայեր և էթնիկ հրեաներ ապրում են Ֆարմինգտոն Հիլսի տարածքում, նման միջոցառումը միշտ ունեցել է հսկայական մասնակցություն: Այս տարի նույնիսկ ավելի շատ մարդիկ են մասնակցելու՝ կապված 100-րդ տարելիցի հետ:

Ուշադրությանն արժանի

1915 թվականի Հայոց Ցեղասպանության և Հոլոքոստի հիշատակումը առաջին քայլերից է հարգանքի տուրք մատուցելու նրանց, ովքեր զոհվել են երկու այդ վայրագությունների ընթացքում, ասում է Հոլոքոստի զոհերի հիշատակի կենտրոնի գործադիր տնօրեն Սթիվեն Գոլդմանը:

«Կարևոր է ճանաչել, քանի որ մենք ձգտում ենք քննարկել Հոլոքոստը այլ ցեղասպանությունների թվում, որոնք դեռևս շարունակվում են», – ասաց Գոլդմանը:

«20-րդ դարի առաջին և խոշորագույն ցեղասպանությունները, իհարկե, հայերի Ցեղասպանությունն է և Հոլոքոստը: Միայն վերջերս է, որ հայկական համայնքը սկսել է լոբբինգ իրականացնել իրենց ժողովրդի ոչնչացումը ճանաչելու համար: Թուրքիան չի ճանաչում այն որպես ցեղասպանություն»:

Ապրիլի 14-ին ժամը 19:00-ին Հոլոքոստի և Հայոց Ցեղասպանության միջոցառումը նշելու է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը և Հոլոքոստի ավարտի 70-ամյակը: Գիտնականներ Խաչիկ Մուրադյանը և Պիտեր Հայեսը կքննարկեն ճամբարների և տարանցիկ համակարգերի դերակատարությունը Հայոց Ցեղասպանության և Հոլոքոստի ժամանակ: Նրանք կքննարկեն նաև յուրաքանչյուր ցեղասպանության շրջանակը և գործառույթները, որոնք նպաստել են դրա իրականացմանը, հաղորդում է HMC կայքի:

Հայերը բնակվում էին անատոլիական լեռնաշխարհում, որտեղ ոմանք կարծում են իջել էր Նոյան տապանը դեռևս 7000 թվականին մ.թ.ա.:

1915 թվականին Թուրքիայի կառավարության ղեկավարները մշակեցին մի ծրագիր՝ Օսմանյան կայսրությունում ապրող հայերին տեղահանելու և սպանելու մասին: Օսմանյան կայսրությունում ենթադրաբար ապրում էին մոտ 2 միլիոն հայեր կոտորածից առաջ, և 1920-ականների սկզբին, երբ ջարդերն ու տեղահանումները ավարտված էին, մոտ 1,5 միլիոն թուրքահայեր սպանված էին, շատ ուրիշներ բռնի տեղահանված երկրից:

«Այսինքն, եթե մի մեծ հանցագործություն է տեղի ունեցել, պարզապես այդ մասին լռելը խրախուսում է այլ մարդկանց, որ կարող են մեծ հանցագործություն իրականացնելուց հետո մնալ անպատիժ», – ասել է Միչիգանի համալսարանի պատմաբան Արա Սանջյանը:

Սանջյանը հավելել է՝ քանի որ բազմաթիվ էթնիկ հայեր և էթնիկ հրեաներ ապրում են Ֆարմինգտոն Հիլսի տարածքում, նման միջոցառումը միշտ ունեցել է հսկայական մասնակցություն: Այս տարի նույնիսկ ավելի շատ մարդիկ են մասնակցելու՝ կապված 100-րդ տարելիցի հետ:

Սանջյանը հավելել է, որ նրա նախնիները եղել են Հայոց Ցեղասպանության զոհեր:

«Այսօր ավելի շատ հայեր ապրում են Հայաստանից դուրս, քան Հայաստանի Առաջին Հանրապետության տարածքում», – ասաց Սանջյանը: Գոլդմանը ասել է, որ «մեծ ըմբռնում» կա հայերի և Դեթրոյտի տարածքի խալդյան բնակչության միջև: «Երիտասարդ թուրքերը հաճախ գնացել են Իրաք, և ովքե՞ր են ասոցացվում այնտեղի հետ: Իհարկե, տեղի քրիստոնյաները», – ասել է նա: «Դա մեծ համայնք չէ, սակայն (կան) շատ նշանավոր անուններ համայնքում»:

Հոլոքոստի և Հայոց Ցեղասպանության միջոցառումը հովանավորում է Միչիգանի համալսարանի Հայկական ռեսուրս կենտրոնը, Cohn-Haddow հրեական հետազոտությունների կենտրոնը՝ Ուեյն պետական ​​համալսարանում և Voice/Vision Holocaust’ Survivor Oral History Archive կազմակերպությունը:

Լրացուցիչ տեղեկությունների համար նայել www.holocaustcenter.org

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment