Կոլումբիայի Արմենիա քաղաքի շենքերից մեկի պատին հայտնված որմնանկարը զայրացրել է տեղացիներին

Կոլումբիայի Արմենիա քաղաքի շենքերից մեկի պատին հայտնված որմնանկարը զայրացրել է տեղացիներին

Հոդվածի առանցքում

  • Կոլումբիայի Արմենիա քաղաքում նոր որմնանկար է հայտնվել, որի վրա պատկերված է տղամարդ, որի հագին օսմանյան դարաշրջանին բնորոշ թիկնոց է: Կոլումբիայի մամուլը գրում է, որ որմնանկարն առաջացրել է բնակիչների դժգոհությունն ու համահունչ չէ քաղաքի պատմությանը:   Որմնանկարի հեղինակը Հոլման Հենաո Դիազն է: Տեղի մամուլը գրում է, որ քաղաքացիներին զայրացրել է թանկարժեք որմնանկարը:

Ուշադրությանն արժանի

 

Կոլումբիայի Արմենիա քաղաքում նոր որմնանկար է հայտնվել, որի վրա պատկերված է տղամարդ, որի հագին օսմանյան դարաշրջանին բնորոշ թիկնոց է: Կոլումբիայի մամուլը գրում է, որ որմնանկարն առաջացրել է բնակիչների դժգոհությունն ու համահունչ չէ քաղաքի պատմությանը:

Որմնանկարի հեղինակը Հոլման Հենաո Դիազն է: Տեղի մամուլը գրում է, որ քաղաքացիներին զայրացրել է թանկարժեք որմնանկարը:

«Չեմ հասկանում թե ինչ կապ ունի Թուրքիան Արմենիա քաղաքի հետ: Լոգիկայից դուրս է թե ինչպես կարելի է նման բան նկարել այս գեղեցիկ շենքի վրա»,-ասում է Մետրիսելա Մոնտեզը:

Մեկ այլ բնակիչ ասում է, որ ինքը ոչ թե բարկացած է այլ շփոթված. «Շփոթված եմ, որովհետև չեմ հասկանում դրա կապն Արմենիայի հետ: Ի՞նչ է կատարվում մեզ հետ: Խնդրում եմ, պետական գործիչները պետք է վերահսկողություն սահմանեն: Սա պարզապես սարսափելի է»:

Արմենիայի քաղաքային խորհրդի նախագահ Դիեգո Տորես Վիզկաինոն ասել է, որ որմնանկարը միտված է Թուրքիայի հետ մշակութային փոխանակման ծրագրերին. «Արմենիայի ղեկավարության հետ մենք համաձայնել ենք նման նախագծեր իրականացնել, որոնք ունեն կոմերցիոն բնույթ ու նպաստում են տուրիզմին: Այս մշակութային փոխանակման ծրագրի շրջանակում երկու երկրներում էլ լույս կտեսնեն նամականիշներ՝ երկրների պատմամշակությաին ժառանգությունների թեմատիկայով»:

El Tiempo գրում է, որ Թուրքիային մշակութային աջակցություն ցույց տալուց բացի, խորհուրդը բացահայտ քննարկում է քաղաքի՝ ցեղասպանության ճանաչման հայտարարությունում փոփոխություններ մտցնել:

Մամուլը գրում է, որ փետրվարին Կոլումբիայի պաշտոնյաների այցը Թուրքիա կապ ուներ ցեղասպանության 100-ամյակի հետ, չնայած, որ տարելիցը ապրիլին է: Պաշտոնական այցից հետո պաշտոնյաներից մեկը Թուրքիայի մասին ասել է. «Մենք չգիտեինք, որ նրանք մեր մասին այսքան շատ բան գիտեն»: Իսկ այս ամենն այն բանից հետո, երբ թուրք պաշտոնյաները քաղաքն անվանել են՝ «թաքնված գանձ»:

Սակայն գոնե մեկ խորհրդական պատմել է այցի իրական օգուտների մասին:
«Ես չգիտեմ ցեղասպանություն իրականում եղե՞լ է, թե՞ այդ ամենն ընդամենը պատերազմի արդյունք էր: Սակայն այս ամենը ոչ մի առումով մեզ ձեռնտու չէ»,- ասել է Լուիս Գիլերմո Ագուդելոն:

El Tiempo-ի հետ զրույցում, խոսելով որմնանկարի մասին խորհրդականն այն անվանել է՝ «պարզապես աբսուրդ».«Սա հասարակական կառույց է, որը շատ կարևոր նշանակություն ունի: Այստեղ եղել է մեր պատկերասրահը, իսկ հիմա նրանք փոխում են կառույցի դիմագիծը»:

Մշակութային ճնշումները Կոլումբիայից հասել են Վենեսուելա, որտեղ 2017-ին Էրդողանը հայտարարեց, որ մեծ մզկիթ է կառուցելու մայրաքաղաք Կարակասի կենտրոնում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment