Զգուշացե՛ք նոր Սառը պատերազմի համաձայնությունից

Հոդվածի առանցքում

  • Ըստ Քիսսինջերի՝ Սառը պատերազմի վերականգնումը կլինի պատմական ողբերգություն:
  • Նախորդ Սառը պատերազմից մերօրյա մրցավազքը տարբերվում է նրանով, որ Ռուսաստանը չի ղեկավարում Արևելյան Եվրոպան։
  • Նախկին Սառը պատերազմի շատ լիբերալների վերափոխումը հակառուս գիշատիչների 1989-ից հետո մնացած ժառանգության ամենախնդրահարույց մասն է:
  • Նախկին Սառը պատերազմի լիբերալները գնացին պահպանողական ճանապարհով ոչ թե ամբողջ աշխարհում «ժողավրդավարություն» տարածելու համար, այլ ընդվզումների հանդեպ իրենց դժկամությունից:

Ուշադրությանն արժանի

Անցած ամիս, երբ Գերմանիայում նշում էին Բեռլինի պատի փլուզման 25-րդ տարեդարձը, Հենրի Քիսսինջերը հարցազրույց տվեց Der Spiegel –ին: Ի թիվս այլ հարցերի, Քիսսինջերը դատապարտեց նոր հնարավոր Սառը պատերազմը.

«Ես կարծում եմ, որ Սառը պատերազմի վերականգնումը կլինի պատմական ողբերգություն: Եթե հակամարտությունն այնպիսին է, որից հնարավոր է խուսափել բարոյականության և անվտանգության հիմքի վրա, կողմերից մեկը պետք է փորձի խուսափել դրանից»:

Բեռլինի պատի փլուզման տարեդարձին ներկա էր նաև Միխայիլ Գորբաչովը, որը զգուշացրեց, որ աշխարհը նոր Սառը պատերազմի շեմին է: Որոշ մարդիկ կարծում են, որ այն արդեն սկսվել է:

Այն, որ ԱՄՆ-ն այժմ ներգրավված է նոր Սառը պատերազմի մեջ, կասկած չպետք է հարուցի: Այդ որոշման մասին հայտարարվել էր ոչ թե նախագահական ուղերձով, ինչպես դա պետք է լիներ, այլ շատ անուղղակի կերպով` Փիթեր Բեյքերի նյութի միջոցով` հրապարակված New York Times-ում այս տարվա ապրիլին: Այդ ժամանակ առաջին անգամ ի ցույց դրվեց Ռուսաստանը մեկուսացնելու ամերիկյան վարչակարգի մտադրությունը:

Իհարկե, կան որոշ ակնհայտ տարբերություններ առաջին Սառը պատերազմի և ներկայում տեղի ունեցողի միջև: Ամենաակնհայտ տարբերությունն այն է, որ Պուտինի Ռուսաստանը չի ղեկավարում Արևելյան Եվրոպան: Դրա փոխարեն, այդ տարածաշրջանի երկրների մեծ մասը ՆԱՏՕ-ի անդամ է:

Դա, որոշակի իմաստով, լավ լուր է: Պուտինի Ռուսաստանը Խորհրդային Միությունը չէ, և մտահոգությունը, որ վերականգնված Կարմիր բանակը երբևէ կկարողանա հայտնվել Գերմանիայի կենտրոնում, այդքան էլ մոտ չէ իրականությանը: Բայց մտահոգիչ է զգայական քննարկումը այն հարցի շուրջ, թե ինչպես պետք է վերաբերել պուտինյան Կրեմլին: Սա անոմալ երևույթ է, կամ, առնվազն, շատ տարբեր նրանից, ինչ կար նախորդ Սառը պատերազմի ժամանակ:

Բեռլինի պատի փլուզմանը նախորդող չորս տասնամյակների ընթացքում ձևավորվել էր հայացքների լայն շրջանակ, թե ինչպիսին պետք է լինեն ամերիկա-խորհրդային հարաբերությունները:

Կարճ ասած, առաջին Սառը պատերազմի ժամանակ ցանկացած պահի դու կարող էիր ամերիկյան քաղաքական ներկապնակի աջ կողմում գտնել խելացի մարդկանց, փորձագետների և քաղաքականություն իրականացնողների, որոնց ես «կոշտ գիշատիչներ» եմ անվանում` ինչպես Ջոն Ֆոստեր Դալլասին և Փոլ Նիթցեին: Հնարավոր էր գտնել նաև «մեղմ գիշատիչներին»` Հանրապետականների կոշտությունը մեղմողներին, ինչպես Քիսսինջերը և Նելսոն Ռոքֆելլերն էին: Ձախ կողմում նույնպես մենք ունեինք «գիշատիչ աղավնիներ», ինչպես Դեն Էչեսոնը և ՄըքՋորջ Բանդին, և «մեղմ աղավնիներ»` Թեդ Քենեդին և Ուոլտեր Մոնդեյլը: Այս ձևակերպումները կատարյալ չեն, բայց դրանք ցույց են տալիս, որ ժամանակին եղել են բազմատեսակ հայացքներ, թե ինչպես է պետք մոտենալ ռուսական խնդրին:

Բացի այդ, կային նաև կազմակերպված լոբբիստներ` ինչպես իրավիճակը հանգուցալուծող Արևելք-Արևմուտք Համաձայնության ամերիկյան կոմիտեն, որոնք աշխատում էին Առկա Վտանգի Կոմիտեի պես խմբերի դեմ: Վերջինս ստեղծվել էր 1970- ականներին, որպեսզի հավասարակշռի ԽՍՀՄ-ի հետ լարվածությունը թուլացնելու Նիքսոն-Քիսսինջեր զույգի քաղաքականությունը: Նիթցեն և մյուսները ասում էին, որ նման կառույցները քաղաքական դաշտում հանդարտություն ձևավորեցին: Անհրաժեշտ էր ուժի միջոցով խաղաղություն, զգացում, որը Ռոնալդ Ռեյգանին հաղթանակ բերեց 1976-ին, երբ նա դիմակայեց Ջերալդ Ֆորդին և դարձավ Հանրապետականների թեկնածուն: Դա նրան հաղթանակ բերեց նաև 1980-ին, երբ նա պաշտոնից հեռացրեց Ջիմմի Քարտերին: Այդ տարիներին նման քննարկումների հաճախակիությունը արտահայտում էր ԱՄՆ-ի առջև ծագած մարտահրավերների լրջությունը:

Ցավոք, այսօր Վաշինգտոնում այս ամենից ոչինչ չի մնացել:Գիշատիչները  արտաքին քաղաքականությունում գործում են միայն մեկ պատճառով, այն կարելի է անվանել Սառը պատերազմի լիբերալիզմ:Ամերիկացի մտավորականները, ինչպես Սիդնի Հուքը, Եվրոպայում,  ինչպես Ռահմոնդ Էրոնը, հարում են այն պնդմանը, որ Արևմտյան ինստիտուտները պետք է պաշտպանվեն հետընթաց ապրող ստալինիզմից:

Սառը պատերազմի լիբերալիզմը իր բնույթով պաշտպանողական էր: Դժվար է այսօր հավատալ, որ սա նեոպահպանողականության արտահայտում է: Նախկին Սառը պատերազմի լիբերալները գնացին պահպանողական ճանապարհով ոչ թե ամբողջ աշխարհում «ժողավրդավարություն» տարածելու համար, այլ ընդվզումների հանդեպ իրենց դժկամությունից:

Թե որքան վիրավորական է այդ քաղաքականությունը նրանց համար, դժվար է արտահայտել: Այն հնարավոր է հասկանալ Սոլ Բելոուի 1970 թվականի Սամլերի Մոլորակը նովելի հետևյալ հատվածի օրինակով.

Այս աղքատ երեխաները կարող են որոշել միասին փտել`  պաշտպանելով նյարդերի և ստի վրա կառուցված կոռուպցիոն ավանդույթը, բայց Սամլերը կարծում էր, որ դրա անկանխատեսելի արդյունքը ինքնահարգանքի կորուստն էր:  Իշխանության նկատմամբ իրենց զզվանքի հետևանքով նրանք ոչ ոքի չեն հարգի, անգամ իրենք իրենց:

Նեոպահպանողական քննարկումները, որոնք գովերգում էին ամերիկյան կայսրությունը, սկսվեցին ավելի ուշ: Նախկին Սառը պատերազմի շատ լիբերալների վերափոխումը հակառուս գիշատիչների, ամենայն հավանականությամբ, 1989-ից հետո մնացած ժառանգության ամենախնդրահարույց մասն է:

Ինչպե՞ս է սա պատահել: Պատասխանի մի մասը կապված է Դեմոկրատական Առաջնորդության հանձնաժողովի 1990-ականների սկզբների հաղթանակի հետ: Չնայած, առ այսօր այն լայնորեն չի ընդգծվել, Քլինթոն-Գոր-Լիբերման «ցենտրիստների» խարդախությունը փաստացի դուրս է մղել Դեմոկրատական կուսակցության մեղմ թևին` ճանապարհ բացելով այսօրվա Սառը պատերազմի հարցում երկկուսակցական համաձայնության համար:

Կասկած չկա, որ Քլինթոնը սպառեց իր կուսակցության ՄըքԳովերնի թևը` ելնելով քաղաքական չոր հաշվարկներից: Դա այն ժամանակ լավ գաղափար էր թվում: Քլինթոնը դեռ պատասխան պետք է տա, բայց դժվար է ակնկալել, որ նա կասի այն, ինչ մենք ենք ցանկանում լսել: Եվ, ընդհանրապես, ինչո՞ւ պետք է նա անի դա:

Այս ընթացքում Ամերիկայի կառավարող իստիտուտները շարունակում են քարանալ: Փոխանակ տեսնեն իրենց երկրի վիճակը, որը քայքայվում է քանդվող ենթակառուցվածքներից, քաղաքներում անհավանական բռնություններից և Ֆեյսբուքի հզոր ուժով խթանվող ավտոմատացվածությունից, մեր կառավարող շրջանակները կենտրոնանում են արտաքին աշխարհում ձգվող մկանների վրա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment