Հայաստանը ՌԴ դաշնակիցն է և ԵԱՏՄ անդամ. Այս իրավիճակում ինչպե՞ս տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը

Հայաստանը ՌԴ դաշնակիցն է և ԵԱՏՄ անդամ. Այս իրավիճակում ինչպե՞ս տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը

Հոդվածի առանցքում

  • Թեև բողոքի ակցիաները գլխավորած և հիմա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ տեղի ունեցածը միայն ներքին զարգացում է, աշխարհաքաղաքական հարց չէ և հակառուսական քայլ չէ, շատերը վախենում էին, որ Ռուսաստանը Հայաստանում տեղի ունեցածը կդիտարկի որպես Արևմուտքի նախաձեռնությամբ տեղի ունեցած գունավոր հեղափոխություն, ինչն էլ կհանգեցնի ռուսական միջամտության: Սակայն այդպես չեղավ: Սա ցույց է տալիս, որ հակառակ տարածված կարծիքի, Ռուսաստանի արտաքին քաղաքականութունն ուղղված չէ ժողովրդավարության դեմ: Ավելի շուտ գործում է այլ տրամաբանությամբ՝ աջակցել Պուտինի ռեժիմին: Հնարավոր է նաև, որ նոր կառավարության հակառուսական լինելու թեմայով քննադատությունների ալիքը կանխվեց, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է:

Ուշադրությանն արժանի

Ռուսաստանի դաշնակից, Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանի համար 2018-ի թավշյա հեղափոխությունը նշանավոր նվաճում էր:

Թեև բողոքի ակցիաները գլխավորած և հիմա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ տեղի ունեցածը միայն ներքին զարգացում է, աշխարհաքաղաքական հարց չէ և հակառուսական քայլ չէ, շատերը վախենում էին, որ Ռուսաստանը Հայաստանում տեղի ունեցածը կդիտարկի որպես Արևմուտքի նախաձեռնությամբ տեղի ունեցած գունավոր հեղափոխություն, ինչն էլ կհանգեցնի ռուսական միջամտության: Սակայն այդպես չեղավ: Սա ցույց է տալիս, որ հակառակ տարածված կարծիքի, Ռուսաստանի արտաքին քաղաքականութունն ուղղված չէ ժողովրդավարության դեմ: Ավելի շուտ գործում է այլ տրամաբանությամբ՝ աջակցել Պուտինի ռեժիմին: Հնարավոր է նաև, որ նոր կառավարության հակառուսական լինելու թեմայով քննադատությունների ալիքը կանխվեց, քանի որ Հայաստանը  ԵԱՏՄ անդամ է:

ԵԱՏՄ-ին անդամակցելը նաև աշխարհաքաղաքական ընտրությունն է երկու տարբեր արժեհամակարգերի միջև: ԵՄ-ն  առաջարկում է լայն ժողովրդավարացման գործիքներ, մինչդեռ ԵԱՏՄ-ն նման պահանջներ չունի: Եվրասիական տնտեսական միությանը միանալ կարելի է շատ ավելի արագ և պարզ գործընթացով, քան ԵՄ-ին, որի համար երկարաժամկետ գործընթաց է պետք: Այսպիսով, ԵԱՏՄ-ն հարմար տարբերակ է տարածաշրջանի շատ ավտորիտար և կիսաավտորիտար էլիտայի համար, որը ձգտում է կարճաժամկետ ինտերգրացիոն հաջողությունը՝ առանց ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու:

Անշուշտ, ԵԱՏՄ-ն կարելի է բնութագրել որպես ավտոկրատների ցանց, որին անդամակցությունը հաճախ դիտվում է կոռումպացված քաղաքական միտումների ամրապնդում, երբ այդ երկրներում արդեն իսկ խնդրահարույց են իրավական դաշտը, ժողովրդավարության մակարդակը, մարդու իրավունքները և կառավարումը: Այս ամենը մեկուսացնում է  միությանն անդամ երկրներին աշխարհաքաղաքական գործընթացներից և ժողովրդավարացման հնարավորություններից:

Բայց այդ դեպքում ԵԱՏՄ-ին երեք տարի առաջ անդամակցած Հայաստանում ինչպես հնարավոր եղավ իրականացնել ժողովրդավարական հեղափոխություն:

Իհարկե, Հայաստանը ԵԱՏՄ մյուս անդամներից տարբերվում էր: Այն ոչ լիովին ավտորիտար էր, ոչ էլ լիովին ժողովրդավար, ի տարբերություն մյուս անդամ պետությունների, որոնք ավելի կոշտ ավտորիտար են: Հայաստանում սոցցանցերը բացառապես ազատ էին և Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ուժեղ ու ակտիվ էր՝ երիտասարդ ակտիվիստների ուժեղ ցանցերով: Միաժամանակ, Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ պետություն, աշխարհաքաղաքականորեն մեկուսացված էր Արևմուտքից և ժողովրդավարացման գործընթացներից: ԵԱՏՄ-ն ավելի ամուր էր կապում Հայաստանին Ռուսաստանի հետ՝ տնտեսաության և անվտանգության տեսանկյունից: Հայաստանը չէր կարող այլ պետությունների հետ սեփական առևտրային քաղաքականությունը վարել, առանց ԵԱՏՄ մյուս անդամ երկրների հավանության: Այնուամենայնիվ, այդ գործոններից ոչ մեկը Հայաստանի ժողովրդավարացման համար անհաղթահարելի խոչընդոտ չեղավ:

Սա նոր ապացույցներ է ավելացնում ի օգուտ ԵԱՏՄ մասին Կատերնիա Վոլչուկի և Ռիլկե Դրագնևայի հետազոտությանը և, մասնավորապես, նրանց այն պնդմանը, որ «բավարարված լինելով միությունը ստեղծելով, Ռուսաստանը մտահոգ չէ այն աշխատեցնելու հարցով»: Միության ինստիտուտների նրան ընդհանուր վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք կանխամտածված կերպով ունեն թույլ լիազորություններ և նվազագույնի են հասցված անդամ պետությունների ազգային ինստիտուտների գործունեությանը և քաղաքականությանը միջամտությունը: Այլ կերպ ասած` Եվրասիական տնտեսական միությունը և  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ռուսական իշխանության ինստիտուցիոնալ ընդլայնումն են:

Հնարավոր է, որ Հայաստանի ժողովրդավարական հեղափոխությունը դիտորդներին և վերլուծաբաններին զարմացրել է, քանի որ տարածված են ենթադրություններ, որ նախկին խորհրդային տարածքում ժողովրդավարացումը հնարավոր է միայն եվրոպական կառույցներից ուղղակի աջակցության միջոցով: ԵԱՏՄ-ին անդամակցությունը դա բացառում էր:

Հայաստանի դեպքում, սակայն, ցույց է տալիս, որ եթե հեղափոխության համար կան ներքին բաղադրիչներ, մասնավորապես, լրատվամիջոցների ազատությունը և քաղաքացիական հասարակության ուժը, ԵԱՏՄ-ն չունի կարողություններ ժողովրդավարացումը կամ դրան առնչվող բարեփոխումները կանխելու համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment