Հայաստանը և Ճապոնիան՝ դաշնակիցներ

Հայաստանը և Ճապոնիան՝ դաշնակիցներ

Հոդվածի առանցքում

  • Ճապոնիայի հետ Հայաստանի հարաբերությունների նորացված առաջին, ամենակարևոր շարժիչ գործոնը վերանայված ռազմավարական տեսլականի մեջ է, որն ընդգծում է Ասիայի կարևորությանը՝ որպես Հայաստանի համար նոր շուկաների և ներդրողների աղբյուրի: Հայաստանի համար, որը ձգտում է ուղղել իր կախվածությունը Ռուսաստանից, Տոկիոյի հետ խորացող կապերը հիմնված են նաև այն մտայնության վրա, որ Մոսկվան ավելի հանդուրժող է Ասիական երկրների հետ հարաբերությունների խորացման հանդեպ, քան Արևմուտքի հետ խորը գրկախառնության նկատմամբ:

Ուշադրությանն արժանի

Երևանում Տոկիոյի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու համար կա նոր խթան․ Ճապոնիան համարվում է առևտրի ասիական հիմնական շուկան, գիտելիքների վրա հիմնված տնտեսություն ձևավորելու գործընկեր։

Հայաստանը երկար ժամանակ կապվածություն ունի Ճապոնիայի հետ: Ելնելով ամբողջ Ասիայում հայ գործարարների բազմադարյա ներկայությունից, ներառյալ Սինգապուրում, Թայլանդում և Հնդկաստանում փոքրիկ, բայց զգալի առևտրային էլիտան, Ճապոնիան կարևոր դերակատարություն ուներ վաղ հայկական դիվանագիտության հարցում:

Դեռևս 1920 թվականին Հայաստանը ներկայացնում էր Դիանա Ափգարը, Ռանգունում, այժմ՝ Յանգոնում ծնված հայ մտավորականը, որը  Ճապոնիայում Հայաստանի պատվավոր հյուպատոսն էր և հավանաբար պատմության մեջ առաջին կին դիվանագետը:

Ճապոնիան պահպանում է իր առանցքային դիրքը հայկական դիվանագիտության մեջ ասիական տարածաշրջանում: Հայաստանի դեսպան Գրանտ Պողոսյանը առանձնանում է պրոֆեսիոնալ դիվանագետի և տեղացի պրոֆեսորի հազվագյուտ համադրությամբ: Ավելի քան երկու տասնամյակ նա դասավանդում է Տոկիոյի համալսարանում:

Դեսպան Պողոսյանը, որը սահուն ճապոներեն է խոսում, նպաստել է հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը, որը ավանդական քաղաքական և տնտեսական համագործակցության ոլորտներից բացի ներառում է հումանիտար և մշակութային կապերը:

Չնայած Ճապոնիան առաջին երկիրներից մեկն էր, որ 1992 թ. սեպտեմբերին ճանաչեց Հայաստանի հանրապետության անկախությունը, մինչև 2010 թվականը  Տոկիոյում Հայաստանի դեսպանություն չկար, իսկ Ճապոնիան իր դեսպանատունը Երևանում բացեց 2015 թվականին:

Դիվանագիտական, տնտեսական և առևտրային հարաբերություններն, այնուամենայնիվ հետևողականորեն ընդլայնվեցին 1999-2012թթ.-ին Հայաստանի երկու նախագահների և երկու արտգործնախարարների՝ Ճապոնիա կատարած այցերի, ինչպես նաև Հայաստանի վարչապետի, տարբեր նախարարների ու խորհրդարանականների մի քանի առանձին այցերի ընթացքում:

Երկկողմ առևտուրը խոստումնալից է, սակայն համեմատաբար աղքատ: 2017թ. Հայաստանը Ճապոնիա է արտահանել 1.17 մլրդ իեն (ԱՄՆ $ 9.8 մլն) և ներմուծել է մոտավորապես 2.17 միլիարդ իենի արժողությամբ ապրանք ու արտադրանք: Ճապոնիայի, որպես Հայաստանի դոնորի դերը շատ կարևոր է, սակայն, զարգացման համար պաշտոնական աջակցությունը 2016 թվականին կազմել է մոտավորապես 39 միլիարդ իենի վարկեր և դրամաշնորհներ, լրացուցիչ 4,5 միլիարդ իենն էլ որպես  տեխնիկական համագործակցության ֆինանսավորում:

Վերջին տարիներին, Հայաստան կատարված ճապոնական պաշտոնական ուղևորություններն ընդգրկել են չորս այցելություններ՝ խորհրդարանի արտաքին գործերի փոխնախարարների չորս և արտաքին գործերի պետնախարարի մեկ այցը, ինչպես նաև 2018 թ. սեպտեմբերին Ճապոնիայի արտաքին գործերի ներկա նախարար Տարո Կոնոյի այցը:

Հայկական կողմը նպատակաուղղված մոտեցում ունի Ճապոնիայի հետ ռազմավարական հարաբերություններ հաստատելու հարցում: Այս բարելավումը բխում է երկու հիմնական գործոնից:

ՏՏ նոր շուկաներ

Ճապոնիայի հետ Հայաստանի հարաբերությունների նորացված առաջին, ամենակարևոր շարժիչ գործոնը վերանայված ռազմավարական տեսլականի մեջ է, որն ընդգծում է Ասիայի կարևորությանը՝ որպես Հայաստանի համար նոր շուկաների և ներդրողների աղբյուրի:

Ասիայի, որպես ռազմավարական թիրախի կարևորության այս ուշացած ճանաչումը ամրապնդվում է Հայաստան ասիական զբոսաշրջիկների կայուն ներհոսքով:

Հայաստանի համար, որը ձգտում է ուղղել իր կախվածությունը Ռուսաստանից, Տոկիոյի հետ խորացող կապերը հիմնված են նաև այն մտայնության վրա, որ Մոսկվան ավելի հանդուրժող է Ասիական երկրների հետ հարաբերությունների խորացման հանդեպ, քան Արևմուտքի հետ խորը գրկախառնության նկատմամբ:

Ճապոնիայի հանդեպ Հայաստանի ձգտումի երկրորդ գործոնը բխում է Հայաստանի կառավարության վերջերս ձևակերպած նպատակից`ստեղծել նոր գիտելիքների վրա հիմնված տնտեսություն,  աճող ՏՏ ոլորտը համակցելով ճապոնական տեխնիկական փորձաքննություն, հավելվածներ ու սարքավորումներն ունենալու ցանկությանը:

Հայաստանին հարկավոր է այս ոլորտում հարմարեցնել ճապոնական տեխնիկական և տեխնոլոգիական վերապատրաստման ծրագրերը,  լրացնելու դրանք բացակայությունը հայկական կրթական համակարգում և վերացնելու ՏՏ ոլորտում նոր սերնդի որակյալ աշխատողների և մասնագետների պակասը:

2018 թվականին Ճապոնիա-Հայաստան նոր ներդրումային համաձայնագրի ստորագրումը նույնպես խթանեց երկկողմ հարաբերությունների ընդլայնումը: Համաձայնագիրը առաջարկել է առավել բարենպաստ ազգի կարգավիճակ և ակնկալվում է, որ այն կխթանի ճապոնական ներդրումներին Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Հավասարակշռելով գոտին

Բայց հենց աշխարհաքաղաքականությունն ու ավելի մեծ ռազմավարական հավասարակշռությանը Հայաստանի ձգտումն է, որ Ճապոնիային այդքան գրավիչ է դարձնում: Ավելի կոնկրետ, Չինաստանի հետ վարելով հարաբերությունների զարգացման շարունակական քաղաքականություն, Հայաստանը կարևորում է հավասարակշռությունն ու հավասարությունը, միաժամանակ խորացնելով Ճապոնիայի հետ հարաբերությունները:

Հետևելով Պեկինի և Տոկիոյի միջև աշխարհաքաղաքական հավասարակշռությանը, այս համատեքստում Երևանի համար հրամայականը «ռազմավարական դիվերսիֆիկացիան» է, որը տվել է 2018 թ. գարնանը տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությունը»,  իշխանության բերելով Հայաստանի նոր կառավարությանը:

Հայաստանի համար ռազմավարական դիվերսիֆիկացման վրա կենտրոնացումն արտացոլում է Չինաստանի և Ճապոնիայի հետ Հայաստանի հարաբերությունների տարբերությունը:

Չինաստանի հետ Հայաստանը ապավինում է ռազմական և անվտանգության այլընտրանքային կապերի անհրաժեշտությանը, ինչպես նաև Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունից հնարավոր անուղղակի շահութաբաժինների կամ տնտեսական օգուտներին:

Տարածաշրջանային ենթակառուցվածքներում չինական ներդրումների վերջին խոստումը Հայաստանի համար կարևոր երկարաժամկետ նպատակ է:

Ինչ վերաբերում է մեծ Գոտու ճանապարհային նախաձեռնություն հավակնոտ ծրագրին, ապա Հայաստանյանը Չինաստանին տեսնում է որպես «փոխկապակցվածության դարպաս» և հեռավոր, մեկուսացված , դեպի ծով ելք չունեցող Հայաստանի համար կարևոր մոտեցում: Միևնույն ժամանակ, Ճապոնիան նույնպես արժեվորվում է որպես այդպիսի փոխկապակցվածության ավելի  առաջադեմ տարբերակի աղբյուր: Այն Հայաստանին առաջարկում է տեխնոլոգիական ինտեգրման և հասանելիության ավելի մեծ ճանապարհ, ինչն ավելի շատ ճնշող գործոն է, քան ճանապարհների ու երկաթուղու համար չինական կապիտալ ներդրումները:

Հարավային Կովկասում Հայաստանի հարևանները ավելի շատ են Չինաստանին ուղղված մոտեցում ցուցաբերում: Վրաստանը ավելի մեծ հույսեր է կապում Պեկինի հետ, որպես իր ենթակառուցվածքների ֆինանսավորման գործընկեր, իսկ Ադրբեջանը ձգտում է Չինաստանի հետ համագործակցել էներգետիկ ոլորտում: Բայց ոչ մի երկիր չի ձգտում Ճապոնիային ներգրավել որպես Չինաստանի Գոտու և Ճանապարհային տեսլականից սպասումների հավասարակշռություն:

Այս լավ որոշված ռազմավարական տեսլականի ֆոնի վրա Հայաստանն այժմ արագ առաջ է տանում ճապոնիայի ներգրավվածության  ուժեղ ու լիազորված քաղաքականությունը:

Չինաստանի հետ Հայաստանն արդեն իսկ ունի խորացող հարաբերություններ: Չինաստանը, որն Ասիայի հավասարակշռված «առանցքը» է, Հայաստանին առաջարկում է նոր կարևոր հնարավորություն, ինչը շատ անհրաժեշտ է, հաշվի առնելով այսօրվա Գոտու և Ճանապարհի հուսալի հնարավորությունների բացակայությունը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment