Ուսումնասիրություն. Սուրճը կարող է կրճատել մելանոմայի ռիսկը
Հոդվածի առանցքում
- Նոր հետազոտությունը պարզել է, որ օրական չորս և ավելի բաժակ սուրճը, որը բավականին շատ է որոշ հաշվարկներով, կապված է մելանոմայի առաջացման հավանականության կրճատման հետ, որը մաշկի քաղցկեղի առավել մահացու տեսակ է:
- Մարդկանց մեծ քանակության համար հարցը պարզելու նպատակով հետազոտողները վերլուծել են 50-71 տարեկան ավելի քան 447,000 մասնակիցների տվյալները, որոնք հետազոտության սկզբում քաղցկեղով չեն տառապել: Ավելի քան մեկ տասնամյակ տևող հետազոտության արդյունքում մասնակիցներից միայն 2900-ի մոտ է առաջացել չարորակ մելանոմա:
- Կան որոշ դրական պատճառներ, որ սուրճը կարող է կրճատել մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկը: Մկների մոտ և մաշկի բջիջների այլ ուսումնասիրություններում բացահայտվել է, որ սուրճի տարբեր բաղադրիչներ ազդում են մոլեկուլյար ուղիների վրա, որոնք կարող են կրճատել ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ կապված քաղցկեղի առաջացման ռիսկը:
- «Ամենակարևոր բանը, որ մարդիկ կարող են անել իրենց մոտ մելանոմայի ռիսկը կրճատելու համար,- ասում է հետազոտության հեղինակ Էրիկկա Լոֆթֆիլդը, -արևի և ուլտրամանուշանագույն ճառագայթահարման կրճատումն է»:
Ուշադրությանն արժանի
Այստեղ սուրճի սիրահարների համար որոշ (պոտենցիալ) լավ նորություններ կան: Նոր հետազոտությունը պարզել է, որ օրական չորս և ավելի բաժակ սուրճը, որը բավականին շատ է որոշ հաշվարկներով, կապված է մելանոմայի առաջացման հավանականության կրճատման հետ, որը մաշկի քաղցկեղի առավել մահացու տեսակ է:
Ներկայումս մելանոման ԱՄՆ-ում քաղցկեղի հինգերորդ ամենատարածված տեսակն է, որն հանդիսանում է մաշկի քաղցկեղից առաջացած մահերի հիմնական պատճառը:
Յուրաքանչյուր տարի այս հիվանդությունն ախտորոշվում է մոտ 77000 մարդու մոտ, և այս հիվանդությունից յուրաքանչյուր տարի մահանում է մոտ 9500 մարդ: Չնայած ուլտրամանուշակագույն ճառագայթահարումը, հատկապես UVB ճառագայթները, հանդիսանում են ռիսկի առաջացման հիմնական պատճառը, կան նաև այլ գործոններ, որոնք ավելացնում կամ պակասեցնում են մարդու մոտ այս հիվանդության հավանականությունը:
Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճի բաղադրիչները կարող են նվազեցնել մաշկի քաղցկեղի հավանականությունը, սակայն մարդկանց վրա կատարված հետազոտությունները բավականին տարբեր են եղել, և այս կապը այնքան էլ հստակ չի արտահայտվել:
Մարդկանց մեծ քանակության համար հարցը պարզելու նպատակով հետազոտողները վերլուծել են 50-71 տարեկան ավելի քան 447,000 մասնակիցների տվյալները, որոնք հետազոտության սկզբում քաղցկեղով չեն տառապել: Ավելի քան մեկ տասնամյակ տևող հետազոտության արդյունքում մասնակիցներից միայն 2900-ի մոտ է առաջացել չարորակ մելանոմա, իսկ մոտ 1900-ի մոտ առաջացել է մաշկի քաղցկեղի մեկ այլ տեսակ՝ մելանոմա տեղում: Հետազոտողները կապ են անցկացրել սննդակարգի և մաշկի քաղցկեղի առաջացման մեջ:
Բացահայտվել է, որ սուրճի սիրահարների շրջանում, որոնք խմում են օրական 4 բաժակ սուրճ, չարորակ մելանոմայի առաջացման ռիսկը կրճատվել է 20 տոկոսով: Սակայն հետազոտության համար ուսումնասիրվել են կոֆեին պարունակող սուրճը և մելանոման, ոչ թե առանց կոֆեինի սուրճը կամ մաշկի քաղցկեղի այլ տեսակ:
Կան որոշ դրական պատճառներ, որ սուրճը կարող է կրճատել մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկը: Մկների մոտ և մաշկի բջիջների այլ ուսումնասիրություններում բացահայտվել է, որ սուրճի տարբեր բաղադրիչներ ազդում են մոլեկուլյար ուղիների վրա, որոնք կարող են կրճատել ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ կապված քաղցկեղի առաջացման ռիսկը: Դրանց թվում են սուրճի այնպիսի միացությունները, որոնք կարող են ճնշել կանցերոգենեզը՝ քաղցկեղի առաջացումը, նվազեցնում են բորբոքումներն ու թթվային սթրեսն ու բջիջներում ԴՆԹ-ի վնասումը:
Թեև անցկացված հետազոտությունը բավականին մեծ է եղել, հետազոտողները նշում են, որ նախորդ հետազոտությունների արդյունքները պակաս համոզիչ են եղել:
Մի հետազոտության արդյունքում կապ էր հայտնաբերվել սուրճ խմելու և մաշկի քաղցկեղի առաջացման հավանականության մեջ միայն կանանց մոտ, և ոչ տղամարդկանց: Մեկ այլ հետազոտություն ոչ մի կապ չի հայտնաբերել մելանոմայի հետ, բացի հիմնական բջջային կարցինոմայից: Այլ հետազոտություններ նմանատիպ խառն արդյունքներ են ունեցել:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով սուրճի ազդեցության կենսաբանական ուղիները, շատ հավանական է, որ սուրճը կարող է կրճատել մելանոմայի ռիսկը:
Սակայն դեռ շատ հետազոտություններ են պետք, նախքան մենք կհամոզվենք, թե ինչպես է այդ կապն աշխատում: Սուրճը բազմաթիվ դրական առողջական ազդեցություն է ունենում՝ սկսած մահված ռիսկի կրճատումից մինչև քաղցկեղի և դիաբետի որոշ տեսակների առաջացման ռիսկը, և ընկճախտի ռիսկի կրճատումից մինչև Պարկինսոնի հիվանդությունը:
Սակայն երիտասարդների շրջանում կատարված այլ հետազոտությունները, որոնք մեծ քանակությամբ սուրճ են օգտագործում, մահացության դեպքերի աճ են գրանցել: Եվ նմանատիպ հետազոտությունները ստիպում են հետազոտողներին՝ վստահորեն խորհուրդ չտալ սուրճ խմել անսահմանափակ քանակությամբ:
«Ամենակարևոր բանը, որ մարդիկ կարող են անել իրենց մոտ մելանոմայի ռիսկը կրճատելու համար,- ասում է հետազոտության հեղինակ Էրիկկա Լոֆթֆիլդը, -արևի և ուլտրամանուշանագույն ճառագայթահարման կրճատումն է»: Չնայած մեր և վերջին այլ հետազոտությունների արդյունքները կարող են խրախուսել սուրճ խմողներին, նրանք չեն խոսում այն մասին, որ մարդիկ պետք է փոփոխեն սուրճի օգտագործման չափաքանակը»:
Հավանաբար սուրճի հարցում երբեք էլ չի լինի որոշակի պատասխան, քանի որ հարցը հավանաբար տարբեր մարդկանց մոտ տարբեր արդյունք է ունենում: Սակայն հետազոտությունների մեծ մասը, կարծես թե, խոսում են այն մասին, որ սուրճը կարող է ավելի շատ օգուտ տալ, քան վնաս: Սուրճ չխմողները, բնականաբար, չպետք է սկսեն խմել, սակայն եթե դուք արդեն իսկ օրական մի քանի բաժակ սուրճ խմելու սովորություն ունեք, այն, ամենայն հավանականությամբ, չի վնասի, և նույնիսկ որոշ առումներով կօգնի:
Իսկ ինչ վերաբերում է քաղցկեղի ռիսկին, միշտ արևապաշտպանիչ քսուքներ օգտագործեք: Դա առավելագույնն է, ինչ մեզ հայտնի է:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ