Մարզիչ Ջերրի Թարխանյանի հայկական ժառանգությունը հիշատակվել է Ֆրեզնոյում

Մարզիչ Ջերրի Թարխանյանի հայկական ժառանգությունը հիշատակվել է Ֆրեզնոյում

Հոդվածի առանցքում

  • Չորեքշաբթի օրը Թարխանյանը մահացավ 84 տարեկան հասակում: Գուեկգյոզյանի խոսքով, Ֆրեզնոյի հայերը լեգենդար մարզչին հպարտությամբ են հիշում, որոշներն էլ` նշում են, որ նա իր ներդրումն է ունեցել Save Mart սպորտային համալիրի կառուցման մեջ:
  • Նեվադայի համասարանի Նեյսմիթ փառքի սրահը նրա ժամանակ շատ ավելի հայտնի էր, որտեղ 1990 թվականին նրա թիմը հաղթանակ տոնեց NCAA առաջնությունում: Թարխանյանի համբավը տարածվեց նաև արտերկրում: Գուեկգյոզյանը պատմում է, որ 2006 թվականին իր էմիգրանտ ծնողների հայրենիք` Հայաստան այցի ժամանակ անծանոթները փողոցում ստորագրության կամ միասին լուսանկարվելու խնդրանքով մոտենում էին մարզչին:
  • Իր ինքնակենսագրության մեջ Թարխանյանը նկարագրում է, թե ինչպես է իր պապը, ով բարձրաստիճան պաշտոնյա էր, գլխատվում թուրքական ոստիկանության կողմից` ավագ որդու գլխատմանն ականատես լինելուց հետո:

Ուշադրությանն արժանի

Ֆրեզնոյում հայկական քիչ իրադարձություններ են եղել առանց Ջերրի Թարխանյանին հիշատակելու: Արա Գուեկգյոզյանը, Ֆրեզնոյում հայկական եկեղեցում հավաքված ուխտավորներին ասաց, որ համայնքի կողմից պարբերաբար հյուրընկալվող լուռ աճուրդների ժամանակ ցուցադվել են բասկետբոլի լեգենդար մարզչին պատկանող գույքը և նրա կողմից ստորագրված իրերը, նույնիսկ նրա թոշակի անցնելուց տասնամյակներ հետո:

«Նա Ֆրեզնոյի աստղերից և հայկական համայնքի գերաստղերից մեկն է: Մենք սիրում էինք նրան»:

Չորեքշաբթի օրը Թարխանյանը մահացավ 84 տարեկան հասակում: Գուեկգյոզյանի խոսքով, Ֆրեզնոյի հայերը լեգենդար մարզչին հպարտությամբ են հիշում, որոշներն էլ` նշում են, որ նա իր ներդրումն է ունեցել Save Mart սպորտային համալիրի կառուցման մեջ:

«Քիչ ժամանակ է, որ նա մարզումներ չի անցկացնում, այնուամենայնիվ, նրա ներկայությունը զգացվում է այստեղ: Դա շատ բան է ասում նրա կատարած աշխատանքի մասին, ինչը եղել է տևական` թողնելով իր դրական ազդեցությունը Ֆրեզնոյի վրա»,- նշել է Գուեկգյոզյանը:

Նեվադայի համասարանի Նեյսմիթ փառքի սրահը նրա ժամանակ շատ ավելի հայտնի էր, որտեղ 1990 թվականին նրա թիմը հաղթանակ տոնեց NCAA առաջնությունում: Թարխանյանի համբավը տարածվեց նաև արտերկրում: Գուեկգյոզյանը պատմում է, որ 2006 թվականին իր էմիգրանտ ծնողների հայրենիք` Հայաստան այցի ժամանակ անծանոթները փողոցում ստորագրության կամ միասին լուսանկարվելու խնդրանքով մոտենում էին մարզչին:

Գուեկգյոզյանի ամենամյա այցերը Հայաստան ոգեշնչեցին Թարխանյանին լինելու հայրենիքում: Դա նշանակալից ուխտագնացություն էր Օհաոյում ծնված Թարխանյանի համար, ում ծնողները մազապուրծ էին եղել Թուրքիայից` Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված 1915-1922 թվականների Հայոց Ցեղասպանությունից, որի արդյունքում սպանվել էր 1.5 միլիոն հայ:

Երևանում գտնվող Ցեղասպանության հուշահամալիրը զգացմունքային դադար էր Թարխանյանի համար: «Նա հուշահամալիր էր այցելել ոչ թե որպես 70-անց մարդ, այլ այնտեղ էր իր որդու և թոռան հետ: Ապագան այնտեղ էր՝ նրա առջև, հասկանալով, որ աշխարհում նա ներկայացնում է մարդկանց, ում անգամ չի ճանաչում»,- հիշում է Գուեկգյոզյանը:

Իր ինքնակենսագրության մեջ Թարխանյանը նկարագրում է, թե ինչպես է իր պապը, ով բարձրաստիճան պաշտոնյա էր, գլխատվում թուրքական ոստիկանության կողմից` ավագ որդու գլխատմանն ականատես լինելուց հետո:

20 հոգուց բաղկացած փոքրիկ խումբը, որում նաև Թարխանյանի ընկերներն էին,  ականատեսը եղան դպրոցի տարրական դասարանի երեխաներ մասնակցությամբ ներկայացմանը,  ովքեր հայոց պատմությունը նկարագրող երգեր էին երգում:

«Թարխանյանին այնքան էին դուր գալիս այդ փոքրիկ ներկայացումները, որ նա հովանավորում էր դպրոցին»,-նշում է Գուեկգյոզյանը: Խմբի անդամները` հետևելով նրա օրինակին, մի քանի հազար դոլար նվիրաբերեցին դպրոցին: Թարխանյանի համար մեկ այլ կարևոր իրադարձություն էր Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի մարզչի հետ հանդպիումը:

Գուեկգյոզյանը որպես թարգմանիչ էր ներկայանում , սակայն մեծ ամասամբ նրա ծառայության կարիքը չէր զգացվում: Նրանք հաղորդակցվում էին թղթի վրա բասկետբոլային գծագրերի միջոցով:

Գուեկգյոզյանը նշում է, որ երկու մարզիչներն էլ կարևորում էին լավ պաշտպանության դերը: Թարխանյանի սպորտային մտածելակերպն ու հաջողությունները տարիներ շարունակ «լույս, էներգիա և գումար» էին բերում համալսարաններին:

«Մեկ մարդու համար դա մեծ ժառանգություն է և ես հպարտ եմ, որ ճանաչել եմ նրան»,- հավելեց Գուեկգյոզյանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment