Արդյո՞ք Հիլարի Քլինթոնը Իսրայելի բարեկամն է

Հոդվածի առանցքում

  • Հիլարի Քլինթոնը և փոխվարչապետ Բայդենը մասնակցելու են Իսրայել-ԱՄՆ հարաբերություններին նվիրված Սաբան ֆորումին:
  • Հեյմ Սաբանը խոշոր քաղաքական դոնորներից մեկն է, որը խոստացել է օժանդակել Քլինթոնին՝ 2016 թ. նախագահի ընտրությունում առաջադրվելու համար:
  • Հիլարի Քլինթոնը, ինչպես Օբաման 2008 թ.-ին իր ընտրությունների նախօրյակին, ներկայանում է որպես Իսրայելի լավ բարեկամ:
  • ԱՄՆ արտաքին գործերի դեպարտամենտը ղեկավարելու ընթացքում Քլինթոնը եղել և մնում է Իսրայելի նկատմամբ ամենակոշտ դիրքորոշում ունեցած գործիչը։

Ուշադրությանն արժանի

Հիլարի Քլինթոնը և փոխվարչապետ Բայդենը առաջիկա հանգստյան օրերին մասնակցելու են  Իսրայել-ԱՄՆ հարաբերություններին նվիրված վաշինգթոնյան ֆորումին: Երկուսն էլ հանդես են գալու Սաբան ֆորումում, որը ամենամյա միջոցառում է և կազմակերպում է Բրուքինգսի ինստիտուտի և զվարճանքների ոլորտի մագնատ Հեյմ  Սաբանը:

Սաբանը միաժամանակ խոշորագույն քաղաքական դոնորներից մեկն է, որը խոստացել է օժանդակել նախկին պետքարտուղարին՝ 2016 թ. նախագահական ընտրություններում առաջադրվելու համար:

Հիլարի Քլինթոնը, ինչպես Օբաման 2008 թ.-ին իր ընտրությունների նախօրյակին, իրեն ներկայացնում է, որպես Իսրայելի լավ բարեկամ: Բայց արդյո՞ք նա այդպիսին է: Հիշեցնենք, որոշ մանրամասներ նրա պաշտոնավարման ընթացքից. Նա միացել էր Իսրայելի բնակարանաշինության դեմ գործողություններին՝  նշելով, որ Երուսաղեմի  որոշ շրջանների՝ Հրեական պետության կազմում ընդգրկված լինելու մասին պետք է առանձին կետ լինի՝ կարգավորման վերաբերյալ ցանկացած համաձայնագրի կնքման դեպքում: Նա ժխտել էր ԱՄՆ-ի և Իսրայելի միջև գոյություն ունեցող համաձայնագիրը: Այն թույլատրում էր նոր շինությունների կառուցումը, որոնք վիճելի տարածքներում  չէին ընդլայնում Իսրայելի ներկայությունը: Նա սովորաբար հատուկ ընդգծում էր կառույցների չափերը՝ մերժելով Իսրայելի զսպվածությունը և նոր կառույցների վրա նրա կամավոր արգելքը (Այս գիծը նա շարունակել է նաև պաշտոնից հեռանալուց հետո): Երբ ԱՄՆ-ը նրա կառավարման ընթացքում վետո դրեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի վրա, մեղադրելով Իսրայելին շինարարության համար, նա Իսրայելի դեմ չափազանց կոշտ հանդես եկավ:

Այս թեմայի շուրջ նշենք, որ նա կամ չէր հասկանում Իսրայելի և պաղեստինցիների միջև բռնությունների իրական պատճառը՝ վերջինիս կողմից հրեական պետությունը ճանաչելուց հրաժարվելը, կամ ընտրում էր խնդիրն ակնհայտորեն փոքրացնող պատճառ:

Մեր դաշնակցի բոլոր հանրային ելույթները, հասարակության ճնշումը և կապիտալի և եռանդի այդքան ծախսը ապարդյուն են անցել. անկախ նրանից, թե Քլինթոնը, ինչքան է քննադատել Իսրայելին, ներել Պաղեստինի բռնության սանդրանքները, պաղեստինցիները չեն պատրաստվում ճանաչել հրեական պետության գոյությունը:  Սակայն, դա չի խոչընդոտում, որ Քլինթոնն, օրինակ, ծուղակ է պատրաստում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի համար «1967 թ. սահմանի» դիրքերի հետ կապված:  Նա բարոյական հավասարակշռվածության կայուն կողմնակից էր:

Չնայած, այս փաստերից հետո նրանց նկատմամբ դրական վերաբերմունքի հայտարարմանը՝ Քլինթոնի ղեկավարած մարմինը հանդես էր գալիս Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման դեմ:  Ի տարբերություն  չափավոր ժողովրդավարական սենատորների,  նա հանդես եկավ Քիրք-Մենենդեզի պատժամիջոցների դեմ և օժանդակեց ժամանակավոր և վտանգավոր P5+1  գործարքը Իրանի հետ, չնայած այն հանգամանքին, որ Իսրայելը և մեր մնացած դաշնակիցները առարկություններ ունեին այդ որոշման դեմ:

Ես չգիտեմ, թե Իսրայելի նկատմամբ իրականում ինչ վերաբերմունք ունի Քլինթոնը, սակայն կասկածներ ունեմ, որ այս, և մնացած  բոլոր խնդիրների նկատմամբ նրա վերաբերմունքը կախված է քաղաքական հանգամանքներից:

Ամեն դեպքում, ԱՄՆ արտաքին գործերի դեպարտամենտը ղեկավարելու ընթացքում նա եղել և մնում է Հրեական պետության նկատմամբ ամենակոշտ դիրքորոշում ունեցած գործիչը՝ այս պետության հիմնադրման պահից սկսած: Նա ուրախությամբ առաջ էր տանում նախագահի քաղաքականությունը՝ հայտարարելով, որ հիմնական հարցերի շուրջ ամեն ինչ համաձայնեցված է:

Եկեք ասենք այսպես. կան տասնյակ ամերիկյան սենատորներ (էլ չենք խոսում Ներկայացուցիչների պալատի հարյուրավոր անդամների մասին), որոնք վերջին վեց տարիների ընթացքում առավել բարյացակամ են եղել Իսրայելի նկատմամբ, քան նա: Նրանք «մահակներով» հանդես չեն եկել Իսրայելի բնակավայրերի դեմ: Հանդես են եկել բարոյական հավասարակշռվածության դեմ: Նրանք բողոքել են, երբ Իսրայելի վարչապետի նկատմամբ անսպասելի հարվածներ են հասցվել: Նրանք պնդում էին Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը:

Հիլարի Քլինթոնը կարող է հայտարարել,  որ ինքը Իսրայելի բարեկամն է, եթե նա այդպես է   կամենում, սակայն նա թույլ և անվստահելի ընկեր է՝ նույնիսկ այլ դեմոկրատների  հետ համեմատած:

Եթե ամերիկացիները ուզում են փոխել Իսրայելի նկատմամբ քաղաքականությունը՝ 2016 թ. ընդառաջ, նրանք չպետք է ընտրեն ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ներկա անարդյունավետ քաղաքականության  կերտողներից մեկին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment