Վերականգնվել է 300-ամյա հայերեն հուշաքարը
Հոդվածի առանցքում
- Մինչ Սեյդափեթում 300-ամյա հայերեն հուշաքարի շուրջ բետոնե կառույցի վրա վերջին աշխատանքներն են տարվում, Հայաստանում մեդիա դաշտը ողողված է տոնական հաղորդագրություններով: Հուշաքարի վրա գրված է Ադյար գետ վրայի հին կամուրջի մասին, որը 1726 թվականին կառուցել է հայ առևտրական Քաջա Պետրուս Ուսկանը (Պետրոս Ոսկան Վելիդջանյան): Այն անհետացել էր մի քանի տարի առաջ Սեյդափեթի կամրջի վրա կատարված շինարարական աշխատանքների ժամանակ: Այժմ, քաղաքում Հայաստանի հյուպատոսարանը ավտոճանապարհային վարչության հետ համատեղ վերականգնել է հուշաքարն իր նախկին տեղում:
Ուշադրությանն արժանի
Մինչ Սեյդափեթում 300-ամյա հայերեն հուշաքարի շուրջ բետոնե կառույցի վրա վերջին աշխատանքներն են տարվում, Հայաստանում մեդիա դաշտը ողողված է տոնական հաղորդագրություններով:
Հուշաքարի վրա գրված է Ադյար գետ վրայի հին կամուրջի մասին, որը 1726 թվականին կառուցել է հայ առևտրական Քաջա Պետրուս Ուսկանը (Պետրոս Ոսկան Վելիդջանյան): Այն անհետացել էր մի քանի տարի առաջ Սեյդափեթի կամրջի վրա կատարված շինարարական աշխատանքների ժամանակ: Այժմ, քաղաքում Հայաստանի հյուպատոսարանը ավտոճանապարհային վարչության հետ համատեղ վերականգնել է հուշաքարն իր նախկին տեղում:
«Փետրվարին 20 հայերից բաղկացած խումբն այցելեց քաղաք և գնաց հուշաքարը տեսնելու», -ասաց Չենայում Հայաստանի գլխավոր հյուպատոս Շիվկումար Իշվարանը: «Նրանք մտահոգվեցին, երբ տեսան, որ այն գրեթե հողի մեջ է: Հայստանում և Հնդկաստանում դա աղմուկ առաջացրեց»:
Իշվարանը դիմեց ավտոճանապարհների վարչություն, որն էլ օգնեց հուշաքարը հանել հողից ու վերականգնել նրա նախկին փառքը: Դրա մեծ մասը հողի մեջ էր և ստիպված էին այն ամբարձիչ կռունկի միջոցով հանել:
«Հուշաքարը վերականգնվել է անցած շաբաթ: Այն պաշտպանելու համար շուրջը բետոնե կառույց ենք ստեղծել», ասացին վարչությունից:
«Հնդկաստանում և Հայաստանում տոն էր, երբ մենք ցուցադրեցինք վերականգնման լուսանկարները: Հայկական մամուլն այն ներկայացրել է որպես հպարտության առիթ», – ասում է Իշվարանը: Հուշաքարը պաշտոնապես կբացվի մայիսին ընտրություններից հետո:
Մարմալոնի կամուրջը նվիրվել է քաղաքին: 1724 թվականին Մադրաս գալով Ուսկանը որոշում է հաստատվել քաղաքում ու վճարում է ոչ միայն կամրջի կառուցման, այլև դրա պահպանության համար:
Մարմալոնի կամուրջը փոխարինվել է Մարիմալայ Ադիգալ կամրջով: Հուշաքարի վրա կան պարսկերեն, հայերեն և լատիներեն արձանագրություններ:
Երեք տարի առաջ քաղաքի պատմության սիրահարները ֆեյսբուքում «Վերականգնել Ուսկանի Քարը» էջ ստեղծեցին, որպեսզի ուշադրություն հրավիրեն այն փրկելու համար:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ