Ո՞ր հարցում էր Չակ Հեյգելը ճիշտ
Հոդվածի առանցքում
- Չակ Հեյգելը ամենաուժեղ թեկնածուն չէր Պաշտպանության նախարարի պաշտոնի համար, և նա ինչ-որ տեղ քավության նոխազ դարձավ:
- Օբամայի վարչակազմում Հեյգելի նախորդներից Ռոբերտ Գեյթսն ու Լեոն Պանետան չխանգարեցին, որ 2011 թ.-ին ԱՄՆ զորքը դուրս բերվի Իրաքից:
- Երբ խոսքը վերաբերում էր Ռուսաստանին եւ 2014-ի ճգնաժամերին, համապատասխան ամերիկյան արձագանք Պաշտպանության նախարարությունից չստացվեց:
Ուշադրությանն արժանի
Ես երկու տարի առաջ էլ համոզված էի, որ Չակ Հեյգելը ամենաուժեղ թեկնածուն չէր Պաշտպանության նախարարի պաշտոնի համար, և նա ինչ-որ տեղ քավության նոխազ դարձավ: Ես պնդում եմ, որ վարչակազմի արտաքին քաղաքականության շատ սխալներ թույլ են տրվում Սպիտակ տանը:
Օրինակ, Օբամայի վարչակազմում Հեյգելի նախորդներից Ռոբերտ Գեյթսն ու Լեոն Պանետան չխանգարեցին, որ 2011 թ.-ին ԱՄՆ զորքը դուրս բերվի Իրաքից, չնայած նրանք երկուսն էլ հնարավորություն ունեին ազդելու խնդրի քննարկումների վրա: 2012 թ. Իրաքի քաղաքականության տապալումն ու սիրիական քաղաքացիական պատերազմի սկիզբը (2011-12թթ. նախագահ Բարաք Օբամայի որոշումները այդ պատերազմի մեջ չներգրավվելու վերաբերյալ) նախորդել են պարոն Հեյգելի պաշտոնավարությանը:
Իմ գնահատմամբ, Պաշտպանության նախարար Հեյգելը զուսպ է եւ շատ արդյունավետ կարողացավ հավասարակշռությունը վերականգնել հօգուտ ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի՝ ակտիվացնելով ԱՄՆ ռազմական ներկայությունն այնտեղ և այցելելով մի շարք դաշնակից պետություններ, նաև` Չինաստան:
Երբ խոսքը վերաբերում էր Ռուսաստանին եւ 2014-ի ճգնաժամերին, համապատասխան ամերիկյան արձագանք Պաշտպանության նախարարությունից չստացվեց:
Ինչ վերաբերում է ռազմական բյուջեին, նախարար Հեյգելին հաջողվեց հետ մղել նրանց, ովքեր դեմ էին Պենտագոնի ծախսերի կրճատմանը, դուրս եկավ նաեւ նրանց դեմ, ովքեր մտածում էին, որ բանակը կարող է դառնալ պաշտպանության կրճատումների հիմնական վճարողը, ելնելով այն հայեցակարգից, որ ԱՄՆ-ն մուտք է գործում «այլեւս ոչ մի ցամաքային մեծ պատերազմ»-ի դարաշրջան:
Այսպիսով, ես չեմ պատրաստվում նախարար Հեյգելին մեղադրել ընթացիկ խնդիրների համար: Հաշվի առնելով նրա հրաժարականը, սակայն, մենք պետք է պարզենք, կա՞ն արդյոք նախագահին հասանելի ուժեղ տարբերակներ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։