Քրիստոնյաների՝ որպես Մերձավոր Արևելքի կարևոր դերակատարների դերը կարող է պատմություն դառնալ

Քրիստոնյաների՝ որպես Մերձավոր Արևելքի կարևոր դերակատարների  դերը կարող է պատմություն դառնալ

Հոդվածի առանցքում

  • Մերձավոր Արևելքի քրիստոնյաները, հատկապես Իրաքի և Սիրիայի տարածքում, այժմ լուրջ վտանգի առաջ են կանգնած: Ոչ վաղ անցյալում, սակայն, թվում էր՝ նրանք ոչ միայն ամուր հաստատված էին տարածաշրջանում, այլ նաև ուժեղ էին և ազդեցիկ: Զարմանալի է, քանի որ թերևս նրանք պետք է համարվեին այսօրվա այդ տարածաշրջանի և դրա քաղաքական մոդելների կերտողներից մեկը:
  • Հենց որ քրիստոնյաները ներառվեցին լավ կրթված և առավել բարեկեցիկ խմբերի մեջ, նրանք բնականաբար սկսեցին քաղաքական մեծ դեր խաղալ, բայց նրանք պետք է նուրբ հավասարակշռությունը պահպանեին: Երբ արաբ քրիստոնյաները ակտիվ էին, նրանք անհանգիստ էին իսլամական շարժումների վերելքով, հատկապես, որ իսլամական համայնքի ծնելիությունը իրենցինից բարձր է:
  • Մի տարբերակը առանձնացումն ու հատուկ քրիստոնեական պետության հիմնումն էր, կամ գոնե կայսերական պաշպանվածության շրջան կամ ապաստան: 1920 թվականին Ֆրանսիան նմանատիպ մի բան՝ Լիբանանի նոր փոքրիկ հանրապետություն կառուցեց, չնայած նմանատիպ փորձերը հաջողությամբ չպսակվեցին: Հին նեստորական համայնքը կատարյալ պարտություն կրեց Իրաքում Ասորական շրջանի ստեղծման փորձի հարցում:
  • րիստոնյաները նպաստեցին և՛ ազգայնականությանը, և՛ աշխարհիկությանը՝ հիմնելով կամ առաջնորդելով բազմաթիվ շարժումներ, որոնք մարտահրավեր էին Եվրոպական, հատկապես Բրիտանական և Ֆրանսիական կայսրությունների համար, որոնք ցանկանում էին գերիշխել տարածաշրջանում:
  • Արևմուտքում կրոնական բովանդակությունը հազվադեպ է նշվում, սակայն մինչև 1980-ական թվականները պաղեստինյան պարտիզանական շարժումները սովորաբար ղեկավարվում էին այնպիսի առաջնորդների կողմից, ովքեր հաստատուն քրիստոնեական ընտանիքներից էին: Չնայած ազգայնական և բա'ասիստական շարժումները վերաբերվում էին ինչպես մուսուլմաններին, այնպես էլ քրիստոնյաներին, նրանք շատ տարածված էին փոքրամասնության այն խմբերի մոտ, որոնք կարող էին կորցնել ամեն ինչ:
  • 1980-ական թվականների վերջից Մերձավոր Արևելքում աշխարհիկ շարժումներն ու ռեժիմները ենթարկվում են բազմաթիվ հարվածների, որոնք ընդհանուր առմամբ աղետալի հետևանքներ ունեցան քրիստոնյա բնակչության համար:
  • Մերձավոր Արևելքի ժամանակակից պատմությունն առանց քրիստոնյաների անհասկանալի է: Ցավոք, շարունակում է անպատասխան մնալ այն հարցը, թե այս համայնքները դեռ որքա՞ն կշարունակեն գոյատևել աշխարհի այդ հատվածում:

Ուշադրությանն արժանի

Մերձավոր Արևելքի քրիստոնյաները, հատկապես Իրաքի և Սիրիայի տարածքում, այժմ լուրջ վտանգի առաջ են կանգնած: Ոչ վաղ անցյալում, սակայն, թվում էր՝ նրանք ոչ միայն ամուր հաստատված էին տարածաշրջանում, այլ նաև ուժեղ էին և ազդեցիկ: Զարմանալի է, քանի որ թերևս նրանք պետք է համարվեին այսօրվա այդ տարածաշրջանի և դրա քաղաքական մոդելների կերտողներից մեկը:

Պատմությունը սկսվեց 1915 թվականին Օսմանյան կայսրության կազմակերպված ջարդերով, որը հիմնականում ուղղված էր հայերի դեմ, սակայն տուժում են նաև այլ քրիստոնյա փոքրամասնություններ, ինչպիսիք են ասորիներն ու մարոնիները: Չնայած քրիստոնյաների որոշակի զանգվածներ պահպանվեցին Մերձավոր Արևելքի այլ հատվածներում, այդ համայնքները երբեք չկարողացան մոռանալ կոտորածի տարիները, որոնք իրենց հետքը թողեցին նրանց հետագա գործունեության վրա:

Առաջին Աշխարհամարտի ավարտից հետո քրիստոնյաները կանգնեցին տանջալի երկընտրանքի առաջ: Հիմնականում կյանքի համար պիտանի նախկին կարգը փլուզվել էր և պարզ չէր, թե մի քանի հնարավոր ռազմավարություններից որը կմնա ձևավորվող աշխարհում, որը կհառնի հին կայսրությունների փլատակներից: Պատերազմը Մերձավոր Արևելքում նոր աշխարհակարգ ստեղծեց և բորբոքեց արաբական ազգայնականության և իսլամական վերածննդի նոր ուժերին:

Հենց որ քրիստոնյաները ներառվեցին լավ կրթված և առավել բարեկեցիկ խմբերի մեջ, նրանք բնականաբար սկսեցին քաղաքական մեծ դեր խաղալ, բայց նրանք պետք է նուրբ հավասարակշռությունը պահպանեին: Երբ արաբ քրիստոնյաները ակտիվ էին, նրանք անհանգիստ էին իսլամական շարժումների վերելքով, հատկապես, որ իսլամական համայնքի ծնելիությունը իրենցինից բարձր է:

Երբ քրիստոնեական փոքրամասնությունները կրճատվեցին չափով ու ազդեցությամբ, նրանք բախվեցին ապագա մեծամասնություն մուսուլմաններից հնարավոր հետապնդումների սպառնալիքներին և ենթադրաբար, 1915 թվականի նման մի բանի սպառնալիքին: Եվ ինչպե՞ս նրանք կարող էին ստեղծել ուժեղ և անկախ արաբական աշխարհ՝ չվախենալով Իսլամական հսկաներից: Ինչպե՞ս արաբ-քրիստոնյաները կարող էին խուսափել մի նոր Թուրքիայից, մի նոր Հայաստանից:

Մի տարբերակը առանձնացումն ու հատուկ քրիստոնեական պետության հիմնումն էր,  կամ գոնե կայսերական պաշպանվածության շրջան կամ ապաստան: 1920 թվականին Ֆրանսիան նմանատիպ մի բան՝ Լիբանանի նոր փոքրիկ հանրապետություն կառուցեց, չնայած նմանատիպ փորձերը հաջողությամբ չպսակվեցին: Հին նեստորական համայնքը կատարյալ պարտություն կրեց Իրաքում Ասորական շրջանի ստեղծման փորձի հարցում:

Առավել հաճախ, սակայն, քրիստոնյաները փորձել են երկընտրանքից ելք գտնել՝ ձգտելով ստեղծել մեծ համայնք, որը կբնութագրեր իրեն ավելի շատ որպես արաբական, քան թե քրիստոնեական կամ մուսուլմանական: Քրիստոնյաները նոր քաղաքական միջավայրին արձագանքեցին  դավանող շարժումների ճանապարհով, որոնք կարող էին մասսայական գրավչություն ունենալ՝ մնալով խիստ աշխարհիկ ու կրոնականից չեզոք: Չնայած դա անիմաստ ցինիկ ռազմավարություն էր, այն քրիստոնյաների համար պրակտիկ միտք դարձրեց իրենց համայնքները աշխարհիկ, զարգացող ուղղության վրա դնելը:

Քրիստոնյաները նպաստեցին և՛ ազգայնականությանը, և՛ աշխարհիկությանը՝ հիմնելով կամ առաջնորդելով բազմաթիվ շարժումներ, որոնք մարտահրավեր էին Եվրոպական,  հատկապես Բրիտանական և Ֆրանսիական կայսրությունների համար, որոնք ցանկանում էին գերիշխել տարածաշրջանում:  Քրիստոնյաները հիմնադիրների և տարածաշրջանի՝ երբեմնի ծաղկող ձախերի, սոցիալիստական և կոմունիստական խմբերի ամենա զինվորներն էին:

Մյուսները աշխարհիկ ազգայնամոլական պատճառների և պանարաբիզմի համար դարձան ոգեշնչված հայրենասերներ: Ժամանակակից արաբական նացիոնալիզմի հիմնարար տեքստը եղել է «Արաբական գիտակցությունը», որը հրապարակել է 1939 թվականին Դամասկոսում ծնված ուղղափառ քրիստոնյա Կոնստանտին Զուրեյքը՝ «Արաբական միսիայի» գաղափարի հիմնադիրը:

Դամասկոսի մեկ այլ ուղղափառ քրիստոնյա ներկայացուցիչ է Միշել Աֆլաքը՝ Բա’աս (Վերածնունդ) կուսակցության համահիմնադիրը, որն չափազանց  կարևոր դեր է խաղում ժամանակակից Սիրիայում և Իրաքում: Ժամանակակից արաբ ազգայնականության պատմությունը և դրա մանիֆեստը եղավ Լիբանանում ծնված մեկ այլ ուղղափառ քրիստոնյա  Ջորջ Անտոնիուսի Արաբական զարթոնքը (1938):

20-րդ դարի արաբական քաղաքականության պատմությունը մտածողների ու առաջնորդների, ինչպիսին էին հայտնի քրիստոնյաներ Ջորջը, Միշելն ու Էնթոնին, սագան էր:

Մինչև 1950-ական թվականները քրիստոնյաների հիմնադրած նման շարժումները իրենց իդեալիստական հետևորդներին առաջարկում էին սոցիալիզմի, աշխարհականության և ազգայնականության արբեցնող մի խառնուրդ, որը շատ ավելի գայթակղիչ էր, քանի որ արաբ մտածողները պայքարում էին Իսրայելի կողմից նվաստացուցիչ պարտությունների հետ համակերպվելու համար: Քրիստոնեական ծագման պաղեստինցիները, ինչպիսիք էին օրինակ Ջորջ Հաբաշը, Ուեդդի Հադադը և Նաիֆ Հավաթմեհը, սիոնիստական պետության ամենահամառ և հնարամիտ թշնամիներն էին և պարտիզանական շարժումների ամենաարդյունավետ հրամանատարները:

Արևմուտքում կրոնական բովանդակությունը հազվադեպ է նշվում, սակայն մինչև 1980-ական թվականները պաղեստինյան պարտիզանական շարժումները սովորաբար ղեկավարվում էին այնպիսի առաջնորդների կողմից, ովքեր հաստատուն քրիստոնեական ընտանիքներից էին:

Չնայած ազգայնական և բա’ասիստական շարժումները վերաբերվում էին ինչպես մուսուլմաններին, այնպես էլ քրիստոնյաներին, նրանք շատ տարածված էին փոքրամասնության այն խմբերի մոտ, որոնք կարող էին կորցնել ամեն ինչ՝ իշխող սուննիական իսլամի իշխանության ամրապնդումից՝ առանց քրիստոնյաների, նրանք միաժամանակ վայելում էին այնպիսի վիճելի մուսուլմանական խմբերի աջակցությունը, ինչպիսիք էին օրինակ Սիրիայի ալավիները կամ դրուզները: Սիրիայի և Իրաքի բա’ասական ռեժիմները դաժանորեն ճնշում են իսլամական շարժումները, ինչը հնարավոր չէ այլ կերպ հասկանալ, քան այն, որ դա վախեցած փոքրամասնության պատասխանն էր, որը սարսափում էր իր սեփական ճակատագրի համար այն դեպքում, եթե  կորցներ պետական իշխանության լծակը:

Նույնիսկ Սադամ Հուսեյնի սուննիական հանցախումբը լրջորեն էր վերաբերվում աշխարհականացմանը: Չնայած Արաբական աշխարհը կառավարելու բոլոր ջանքերին՝ քրիստոնյաները շարունակ կորցնում էին իրենց դիրքերը, այս գործընթացն առավել սրընթաց էր դարի վերջին քառորդին:

1980-ական թվականների վերջից Մերձավոր Արևելքում աշխարհիկ շարժումներն ու ռեժիմները ենթարկվում են բազմաթիվ հարվածների, որոնք ընդհանուր առմամբ աղետալի հետևանքներ ունեցան քրիստոնյա բնակչության համար: Ժողովրդագրական արագ փոփոխությունները, որոնք համադրվում էին իսլամիստական գլոբալ  վերածննդի հետ, նպաստեցին այնպիսի ազդեցիկ շարժումների հաջողությանը, ինչպիսիք են «Համաս»-ը և «Մուսուլման եղբայրները», որոնց ետնապատկերին աշխարհականացումը կորցրեց իր դիրքերը:

Այնուամենայնիվ, 1990 թվականին Սադամի խելահեղ ներխուժումը Քուվեյթ դրեց իր ռեժիմի կործանման և Իրաքի քրիստոնյաների մեծամասնության արտաքսման սկիզբը:

Քանի որ մոտենում ենք 1915 թվականի սարսափելի հարյուրամյակին, Սիրիայի ազգային փոքրամասնությունները հաճախ են իրենց մտավախություններն արտահայտում, որ նրանք ևս կարող են կիսել այդ ճակատագիրը: Քրիստոնյաները և մնացած ազգային փոքրամասնությունները երկրում 2011 թվականից մոլեգնող քաղաքացիական պատերազմի արդյունքում ծանր կորուստներ են կրել:

Մերձավոր Արևելքի ժամանակակից պատմությունն առանց քրիստոնյաների անհասկանալի է: Ցավոք, շարունակում է անպատասխան մնալ այն հարցը, թե այս համայնքները դեռ որքա՞ն կշարունակեն գոյատևել աշխարհի այդ հատվածում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment