Ասորիները պնդում են, որ ԻԼԻՊ հարձակումները հավասարազոր են 1915-ի Հայոց Ցեղասպանությանը

Ասորիները պնդում են, որ ԻԼԻՊ հարձակումները հավասարազոր են 1915-ի Հայոց Ցեղասպանությանը

Հոդվածի առանցքում

  • Իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը, որը հայտնի է ԻԼԻՊ անվանումով, շարունակում է ոչնչացնել պատմական հնությունները և հալածել կրոնական փոքրամասնություններին Իրաքում և Սիրիայում: Սակայն այս շաբաթ նրանց ատելությունն ուղղվել էր դեպի քրիստոնյա ասորիներին ու նրանց բազմադարյա մշակույթը:
  • Շատ հեգնական է, որ այս ամենը տեղի է ունեցել 2015 թվականին` թուրքերի կողմից ասորիների, հույների և հայերի նկատմամբ իրականացրած Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, որի ընթացքում սպանվել են ավելի քան 750.000 ասորիներ (75 տոկոսը), 500.000 հույներ և 1.5 միլիոն հայեր: ԻԼԻՊ-ը բավական խորամանկ է և պատմությանը քաջատեղյակ:
  • Լրագրողը փաստում է, որ ԻԼԻՊ-ը ասորիների նկատմամբ հալածանքներով համաշխարհային քաղաքակրթության հիմքերը ոչնչացնելու «մեսիջ» է ուղարկում: «Հենց Միջագետքում է մեր իմացած քաղաքակրթության բնօրրանը: Ասորական հնությունները ոչնչացնելով` ԻԼԻՊ-ը «մեսիջ» է ուղարկում աշխարհին, որ այն պատրաստվում է ոչնչացնել ոչ իսլամական քաղաքակրթությունը»:
  • Գարդները նշում է, որ տարածաշրջանի ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության համար միջազգային հանրությունից ավելին է պահանջվում, քան միայն խոսքերը և օդային հարվածները: «Մենք կարող ենք պարզապես օդային հարվածներ հասցնել և կենտրոնացնել միջազգային ուժերը, կամ պատրաստել անկախ զինված խմբավորումների` օրինակ ասորիներին»:

Ուշադրությանն արժանի

Կոչ միջազգային հանրությանը արագ և կտրուկ արձագանքելու

Իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը, որը հայտնի է ԻԼԻՊ անվանումով, շարունակում է ոչնչացնել պատմական հնությունները և հալածել կրոնական փոքրամասնություններին Իրաքում և Սիրիայում: Սակայն այս շաբաթ նրանց ատելությունն ուղղվել էր դեպի քրիստոնյա ասորիներին ու նրանց բազմադարյա մշակույթը:

Ասորական միջազգային լրատվական գործակալության թղթակից Պիտեր Բետ Բասոյի փոխացմամբ` ԻԼԻՊ-ը բռնություններ է իրականացրել քրիստոնյա ասորիների նկատմամբ թե’ Իրաքի և թե’ Սիրիայի տարածքում: Տեղի են ունեցել բազմաթիվ սպանություններ, հարյուրավոր մարդկանց առևանգումներ և ինչպես վկայում է YouTube-ում հայտնված տեսահոլովակը` եկեղեցիների հրկիզումներ և թանկարժեք հնությունների  ոչնչացումներ:

«Սա ցեղասպանություն է` այլ որակում չկա կատարվածի համար: Սա այս տարածաշրջանում 6764 տարի բնակվող ժողովրդի տարհանում է:

Շատ հեգնական է, որ այս ամենը տեղի է ունեցել 2015 թվականին` թուրքերի կողմից ասորիների, հույների և հայերի նկատմամբ իրականացրած Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, որի ընթացքում սպանվել են ավելի քան 750.000 ասորիներ (75 տոկոսը), 500.000 հույներ և 1.5 միլիոն հայեր: ԻԼԻՊ-ը բավական խորամանկ է և պատմությանը քաջատեղյակ: Երբ նրանք ներխուժեցին Իրաքի Նինվեյի հարթավայրը և ստիպեցին ավելի քան 200.000 ասորիների լքել իրենց տները` ընտրեցին դրա համար օգոստոսի 7, ինչը պատահական չէր, քանի որ հենց այդ օրը մենք նշում ենք ասորի նահատակների հիշատակի օրը»,-նշում է Բետ Բասոն:

Լրագրողը փաստում է, որ ԻԼԻՊ-ը ասորիների նկատմամբ հալածանքներով համաշխարհային քաղաքակրթության հիմքերը ոչնչացնելու «մեսիջ» է ուղարկում: «Հենց Միջագետքում է մեր իմացած քաղաքակրթության բնօրրանը: Ասորական հնությունները ոչնչացնելով` ԻԼԻՊ-ը «մեսիջ» է ուղարկում աշխարհին, որ այն պատրաստվում է ոչնչացնել ոչ իսլամական քաղաքակրթությունը»:

JNS.org-ի թղթակից Շոն Սավաժի փոխացմամբ, ԻԼԻՊ-ը գրավել է Սիրիայի հյուսիսում գտնվող Հասաքե քաղաքին հարակից 35 ասորական գյուղ: «Վերակագնե’ք Նինվեն հիմա» շարժման մամուլի խոսնակ Ջեֆ Գարդները մեկնաբանել է ասորիների նկատմամբ ԻԼԻՊ իրագործած հալածանքները:

«Մենք խորը ցավ ենք ապրում, սակայն զարմացած չենք ԻԼԻՊ-ի գործողություններից: Նրանք շարունակում են իրենց բնորոշ վարքագիծը` ահաբեկչությունը և սպանությունները»:

Սավաժը տեղեկացնում է, որ տեղական արաբ ցեղերի առաջնորդները փորձել են միջնորդի դեր կատարել ԻԼԻՊ և ասորիական համայնքի միջև: Առաջնորդները փորձել են բանտարկյալների փոխանակում իրակացանել կողմերի միջև` քաղաքացիական ասորիներին ազատ արձակելու նպատակով: «Սիրիայում տեղի ունեցող դեպքերի կապակցությամբ մենք պահանջում ենք ավելի լայն միջազգային ներգրավվածություն: Մենք դիմում են հասարակությանը մեր գործադրվող ջանքերին աջակցելու խնդրանքով: Թե’ կառավարությունները և թե’ մարդիկ պետք է արձագանքեն այս ճգնաժամին»:

Սավաժը նշում է, որ տեսահոլովակում ԻԼԻՊ գրոհայինների կողմից Իրաքում Մոսուլի թանգարանում ոչնչացվող հնությունները պատկանում են Ասորեստանի Կայսրության, ինչպես նաև այլ հին քաղաքակրթությունների ժամանակաշրջաններին: ԻԼԻՊ-ը արդարացնում է իր գործողությունները այն մեկնաբանությամբ, ըստ որի, դեպքերը խորհրդանշում են կռապաշտությունը, ինչը իրենց մեկնաբանությամբ` հակակրոնական է:

«Մուհամմադ մարգարեն իր ձեռքերով հանեց բոլոր սրբապատկերները, երբ ժամանեց Մեքքա: Նա մեզ հրահանգել է ոչնչացնել բոլոր սրբապատկերները: Հենց այդպես են արել մարգարեի բոլոր հետևորդները ոչ իսլամական երկրներ գրավելուց հետո»:

Բետ Բասոն կոչ է անում միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ, քանի դեռ մենք չենք առերեսվել անդառնալի հետևանքների»:«Քաղաքակիրթ աշխարհը պետք է կամք ունենա գործելու իր բարոյական սկզբունքների հիման վրա: Եթե դա տեղի չունենա, աշխարհը կընկնի ստվերի տակ»,-գրում է Բետ Բասոն:

Գարդները նշում է, որ տարածաշրջանի ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության համար միջազգային հանրությունից ավելին է պահանջվում, քան միայն խոսքերը և օդային հարվածները:

«Մենք կարող ենք պարզապես օդային հարվածներ հասցնել և կենտրոնացնել միջազգային ուժերը, կամ պատրաստել անկախ զինված խմբավորումների` օրինակ ասորիներին»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment