Աշխարհում շուտով կարող է շոկոլադի մեծ պակաս լինել
Հոդվածի առանցքում
- Մարդիկ ավելի շատ կակաո են օգտագործում, քան ֆերմերները կարող են արտադրե:
- Արտադրողները կանխատեսում են շոկոլադի գլոբալ անբավարարություն:
- Երաշտի պատճառով կակաոյի շատ պլանտացիաներ են ոչնչացել:
- Կանխատեսվում է շոկոլադի գնաճ:
Ուշադրությանն արժանի
Ըստ աշխարհի երկու խոշորագույն շոկոլադ արտադրողների՝ մարդիկ ավելի շատ կակաո են օգտագործում, քան ֆերմերները կարող են արտադրել, և կարող է շոկոլադի գլոբալ անբավարարություն լինել:
Mars կորպորացիան և Շվեյցարիայում գործող շոկոլադե հսկա «Barry Callebaut»-ը նշում է, որ պահանջարկը 2020 թ.-ին, հավանաբար, կհանգեցնի մոտ մեկ միլիոն տոննա շոկոլադի արտադրության:
Աշխարհի կակաոյի 70 տոկոսն արտադրվում է Փղոսկրի ափում և Գանայում, սակայն զարգացման պայմանները Արևմտյան Աֆրիկայում իդեալական չեն:
Երաշտի պատճառով կակաոյի շատ պլանտացիաներ են ոչնչացել, իսկ մնացածին մեծ վնաս է հասցրել «սառցե պատիճ» կոչվող սնկային հիվանդությունը, որը ոչնչացրել է կակաոյի արտադրանքի մոտ 30-40 տոկոսը: Ֆերմերները հույս ունեն, որ այլ կուլտուրաների, օրինակ եգիպտացորենի, աճեցման միջոցով ապրուստ կվաստակեն:
Այս նույն ժամանակ համեղ հաճույքի նկատմամբ պահանջարկն աճում է, ինչն էլ, հավանաբար, կհանգեցի շոկոլադի գնի բարձրացմանը:
Հոդվածի բնօրինակն` այստեղ: