Չինաստանի աճող ներկայությունը հենց Ռուսաստանի քթի տակ

Չինաստանի աճող ներկայությունը հենց Ռուսաստանի քթի տակ

Հոդվածի առանցքում

  • Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը գրեթե երկու տասնամյակ համառորեն առաջ էր մղում հետխորհրդային տարածքում մաքսային միության գոյությունն առանց Ռուսաստանի ճնշման: Նրա ջանքերը վերջապես հանգեցրին հունվարին Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) պաշտոնական մեկնարկին: Միության կազմում են Ղազախստանը, Բելառուսը և Ռուսաստանը որպես հիմնադիր անդամներ, նախկին խորհրդային երկրներից Հայաստանին գայթակղեցին հետևել իրենց:
  • Կազմակերպությունն արդեն վստահության խնդիր ունի Եվրոպայում, Վրաստանը, Ուկրաինան և Բալթյան երկրներն էլ հակվել են դեպի Արևմուտք, իսկ Ադրբեջանը զգուշորեն քայլում է ԵՄ-ի և Ռուսաստանի միջև: Թերևս ավելի զարմանալի է այն փաստը, որ տնտեսական զարգացման ցածր մակարդակ ունեցող և Արևմուտքի շահութաբեր շուկաներից աշխարհագրական մեծ հեռավորության վրա գտնվող միջինասիական հանրապետությունների մեծ մասը զսպվածություն է ցուցաբերում:
  • Չնայած Պուտինը Չինաստանի հետ համագործակցում է ոչ արևմտյան միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին Շանհայի համագործակցության կազմակերպությունն է, բայց անվտանգության ոլորտում: Նա ընդունում է, որ Ռուսաստանին տնտեսական վտանգ է սպառնում ոչ թե արևմտյան, այլ հարավային մրցակից պետությունից:
  • Չինաստանի ազդեցությունը Տաջիկստանում աճում է, տնտեսական կապերը խորացել են 1997-ին՝ վերջին քաղաքացիական պատերազմից հետո: Չինաստանը երկարացրել է վարկերը և օգնել է կառուցել ճանապարհներ, թունելներ և իշխանության ենթակառուցվածքներ: Չինական ընկերությունները ներդրումներ են կատարում նավթի և գազի հետախուզման, ոսկու արդյունահանման ոլորտում և չի բացառվում, որ մի օր Չինաստան հանքային ու էներգետիկ արտահանումը փոխարինի բամբակին, որը Տաջիկստանի կարևորագույն արտահանման ապրաքներից մեկն է:
  • Այսօր մի շարք գործոններ կարող են միավորվել Կենտրոնական Ասիայում Չինաստանի շահերը փոխելու համար: Չինաստանի հզոր ու ուժեղ անհատականությունը՝ Սի Ցզինպինը առաջարկել է «չինական երազանք» հասկացությունը: Դա ազգի երիտասարդացումն է, որը ստեղծում է բարգավաճ հասարակություն և հնարավորություն է տալիս Չինաստանի հարևաններին մասնակցել այդ գործընթացին: Սին հաճախ է վկայակոչում Կենտրոնական Ասիայի լեգենդար Մետաքսի ճանապարհի օրինակը Հան դինաստիայի կառավարման սկզբում:
  • Որպես Պեկինի տարածաշրջանային առաջնահերթություններին անցնելու նշան,Սին անձամբ է հաստատել նոր Մետաքսի ճանապարհի նախաձեռնությունը , այդ կերպ միավորելով Չինաստանի տնտեսական հավակնություններն ու արևմտյան շրջանների անվտանգության խնդիրները: Հազարամյակի սկզբից Չինաստանը զբաղվում է աղքատ արևմտյան շրջանները զարգացնելու երկարաժամկետ ծրագրերով:
  • Վլադիմիր Պուտինին հեշտ չի լինի Կենտրոնական Ասիայում Չինաստանի խորացող շահերը կանխել այնպես, ինչպես նա կարողանում է անել Արևմուտքի ջանքերի հետ: Չինաստանին հնարավոր չէ ներքաշել տարածաշրջանային թանկ և անլուծելի պատերազմի մեջ: Տարածաշրջանային կայունության հարցում այն ունի իր անմիջական մասնաբաժինը: Չինաստանը չի պատրաստվում հեռանալ և Կենտրոնական Ասիայի պետությունների համար շատ ավելի գրավիչ շուկա է քան Ռուսաստանը:

Ուշադրությանն արժանի

Չինաստանի տնտեսական հմայքը փորձության է ենթարկում Ռուսաստանի ավանդական գերակայությանը Կենտրոնական Ասիայում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Խորհրդային Միության փլուզումը բնութագրել է որպես 20-րդ դարի «մեծագույն աշխարհաքաղաքական աղետ»:  Ռուս պահպանողական, ազգայնական Պուտինը ափսոսանք է հայտնել  հին Խորհրդային Միության խորտակման համար ոչ այն պատճառով, որ զղջացել է կոմունիզմի անհետացումը, այլ բազմաթիվ ու խոր տնտեսական, լեզվական, սոցիալական և մշակութային կապերի խզման համար, որոնք միավորում էին հին ԽՍՀՄ կազմում գտնվող տասնհինգ հանրապետությունները: Այդ կապերը նա ձգտում է վերականգնել, ստեղծելով, այս անգամ, ավելի ընդարձակ վերազգային միավորում, քան հին դաշնային կառույցն էր, որը տասնհինգ ազգային պետություններին ներառել էր մեկ կոմունիստական «պետության» մեջ:

Եթե նույնիսկ նախկին Խորհրդային Միությունում ապրող ժողովուրդների մեծ մասը չէր ընդունում այս մոտեցումը, ապա որոշակի համակրանքով էր վերաբերում, մինչև Ուկրաինայի արևելյան ռուսալեզու շրջաններում Ռուսաստանի ղեկավարության աջակցությամբ բարձրացված ապստամբությունը:

Օրինակ, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը գրեթե երկու տասնամյակ համառորեն առաջ էր մղում հետխորհրդային տարածքում մաքսային միության գոյությունն առանց Ռուսաստանի ճնշման: Նրա ջանքերը վերջապես հանգեցրին հունվարին Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) պաշտոնական մեկնարկին: Միության կազմում են Ղազախստանը, Բելառուսը և Ռուսաստանը որպես հիմնադիր անդամներ, նախկին խորհրդային երկրներից Հայաստանին գայթակղեցին հետևել իրենց:

ԵՏՄ-ի կազմի այդ երեք պետություններում ապրում է 173 միլիոն մարդ, իսկ նրանց ընդհանուր ՀՆԱ 2.4 տրիլիոն դոլար է: Բայց նրանք բոլորն ունեն բարձր մակարդակի կոռուպցիա և պետական ​​միջամտություն տնտեսությանը: Հարց է առաջանում, արդյոք այդ տարաձայնություններով լի կառավարություններն իրենց անարդյունավետ չինովնիկներով ու փխրուն ավտորիտար ռեժիմներով կարող են ինտեգրվել ճեղքերի վրա հիմնված Եվրասիայի շուկայական տնտեսությանը:

Կազմակերպությունն արդեն վստահության խնդիր ունի Եվրոպայում, Վրաստանը, Ուկրաինան և Բալթյան երկրներն էլ հակվել են դեպի Արևմուտք, իսկ Ադրբեջանը զգուշորեն քայլում է ԵՄ-ի և Ռուսաստանի միջև: Թերևս ավելի զարմանալի է այն փաստը, որ տնտեսական զարգացման ցածր մակարդակ ունեցող և Արևմուտքի շահութաբեր շուկաներից աշխարհագրական մեծ հեռավորության վրա գտնվող  միջինասիական հանրապետությունների մեծ մասը զսպվածություն է ցուցաբերում: Պետք է ենթադրել, որ ԵՏՄ դժվար ներգրավի նախկին խորհրդային այլ պետությունների, բացառությամբ Ղրղզստանի և Հայաստանի:

Այս դժկամությունը պատճառաբանվում է ԵՏՄ-ի առավելությունների հանդեպ եղած թերահավատությամբ,  Կենտրոնական Ասիայի ավտորիտար կառավարությունները նաև վախենում են, որ այն կարող է խաթարել իրենց անկայուն լեգիտիմությունը: Կարևոր է հիշել, թե ովքեր են ԵՏՄ-ից դուրս և ովքեր են նրա կազմում: Չնայած նրան, որ քարտեզի վրա ԵՏՄ-ն Եվրոպայից տարածվում է մինչև Խաղաղ օվկիանոս, այն միտումնավոր չի ներառում Ասիա-խաղաղօվկիանոսյան ամենակարևոր պետությանը` Չինաստանին:

Նախատեսված է նվազեցնել դեպի ծով ելք չունեցող Ղազախստանի բարձր տրանսպորտային ծախսերը, ապահովել հավասար մուտք դեպի Ռուսաստանի և Բելառուսի երկաթուղային ցանցերը, ստեղծել տրանսպորտային ուղիներ, որոնք կամրապնդեն եվրոպական ու ասիական առևտրային կապերը: Սակայն Ղազախստանի և սահմանակից  Չինաստանի` աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության հետ, խիստ սակագնային խոչընդոտները կպահպանվեն:

Չնայած Պուտինը Չինաստանի հետ համագործակցում է ոչ արևմտյան միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին Շանհայի համագործակցության կազմակերպությունն է, բայց  անվտանգության ոլորտում: Նա ընդունում է, որ Ռուսաստանին տնտեսական վտանգ է սպառնում ոչ թե արևմտյան, այլ հարավային մրցակից պետությունից:

Լավ օրինակ է Կենտրոնական Ասիայի հարավային պետության՝Տաջիկստանի իրադրությունը: Ըստ Համաշխարհային բանկի, այն տարածաշրջանի ամենաաղքատ հանրապետությունն է: 1990-ից սկսված քաղաքացիական պատերազմի  պայմաններում տնտեսությունը պահվում է Ռուսաստանում աշխատող տաջիկների  ուղարկած դրամական փոխանցումների հաշվին:

Ռուսական մուտքի վիզաների հսկողությունը և կախվածությունը ռուսական ռազմական օգնությունից անվտանգության սպառնալիքներին, օրինակ հարևան Աֆղանստանից  թմրանյութերի մաքսանենգությանը դիմակայելու համար, նշանակում է, որ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը Կրեմլի ենթակայության տակ է: Ռահմոնը իշխանության է եկել 1992-ին և շատերը երկրի ներսում կվիճարկեն նրա իշխանությունը: Երիտասարդների արտագաղթը օգտակար միջոց է տնտեսությունից դժգոհողներին շեղելու ստատուս քվոն վիճարկելու քայլից:

Չինական ազդեցությունը

Չինաստանի ազդեցությունը Տաջիկստանում աճում է, տնտեսական կապերը խորացել են 1997-ին՝ վերջին քաղաքացիական պատերազմից հետո: Չինաստանը երկարացրել է վարկերը և օգնել է կառուցել ճանապարհներ, թունելներ և իշխանության ենթակառուցվածքներ: Չինական ընկերությունները ներդրումներ են կատարում նավթի և գազի հետախուզման, ոսկու արդյունահանման ոլորտում և չի բացառվում, որ մի օր Չինաստան հանքային ու էներգետիկ արտահանումը փոխարինի բամբակին, որը Տաջիկստանի կարևորագույն արտահանման ապրաքներից մեկն է:

Տնտեսությունը շարունակում է կախված մնալ գյուղատնտեսության ոլորտից,  բայց եթե հանքարդյունաբերությունն ու էներգետիկան  դառնան գերիշխող, Տաջիկստանի տնտեսությունը կկողմնորոշվի դեպի իր հարավային հարևանը, ինչն անխուսափելի քաղաքական հետևանքներ կունենա Ռուսաստանի դիրքորոշման վրա,  որը գերակշռող ազդեցություն ունի այդ տարածքում:

Չնայած Չինաստանը Խորհրդային Միության փլուզումից հետո խոսում է Կենտրոնական Ասիայում ներդրումների հեռանկարների մասին, ծախսված գումարները բավական համեստ են: Չինաստանի ուշադրությունը կենտրոնացել էր անվտանգության խնդիրների, հիմնականում Կենտրոնական Ասիայի ազգայնականության և իսլամական ծայրահեղականության խնդրի վրա, որոնք կարող են որոշակի ազդեցություն ունենալ Չինաստանի հյուսիս-արևմտյան Սինցզյան նահանգում:

Շարունակվում է ազգային փոքրամասնության, մահեդական ույգուրների մոտ թուրքական կեղծ անձնագրերի հայտնաբերման հետ կապված աղմուկը:  Մահմեդականները ցանկանում էին այդ ձևով հեռանալ Չինաստանից: Ույգուրները թուրքական էթնիկ խումբ են և Չինաստանը թուրքական կառավարությանը կասկածում է ույգուրներին կեղծ փաստաթղթեր տրամադրելու հարցում: Չինաստանը վաղուց էր հարմար առիթ փնտրում արտասահմանյան ազդեցությանը մեղադրելու Սինցյանում ունեցած իր խնդիրների համար:

Բայց այսօր մի շարք գործոններ կարող են միավորվել Կենտրոնական Ասիայում Չինաստանի շահերը փոխելու համար: Չինաստանի հզոր ու ուժեղ անհատականությունը՝ Սի Ցզինպինը առաջարկել է «չինական երազանք» հասկացությունը: Դա  ազգի երիտասարդացումն է, որը ստեղծում է բարգավաճ հասարակություն և հնարավորություն է տալիս Չինաստանի հարևաններին մասնակցել այդ գործընթացին:

Սին հաճախ է վկայակոչում  Կենտրոնական Ասիայի լեգենդար Մետաքսի ճանապարհի օրինակը Հան դինաստիայի կառավարման սկզբում: Հին Չինաստանի կառավարումն ու առևտրային դինամիզմը նա հարմարեցնում է մի ռեժիմի հետ, որի օրինականությունը հիմնվում է չինական ազգայնականության և աճող կենսամակարդակի վրա: Վերադարձը Կենտրոնական Ասիա որպես տնտեսական ուժ, ազդարարում է, որ  Չինաստանը իր նոր ղեկավարության ներքո լիովին վերականգնել է աշխարհի հզոր տնտեսություն ունեցող պետության կարգավիճակը:

Որպես Պեկինի տարածաշրջանային առաջնահերթություններին անցնելու նշան,Սին անձամբ է հաստատել նոր Մետաքսի ճանապարհի նախաձեռնությունը , այդ կերպ միավորելով Չինաստանի տնտեսական հավակնություններն ու արևմտյան շրջանների անվտանգության խնդիրները:

Հազարամյակի սկզբից Չինաստանը զբաղվում է աղքատ արևմտյան շրջանները զարգացնելու երկարաժամկետ ծրագրերով: Չինական ռեժիմը կարծում է, որ դա կնվազեցնի դժգոհությունը փոքրամասնությունների շրջանում, օրինակ ույգուրների, որոնք դիմում են զինված իսլամական և անջատողական խմբերին: Եթե ​​Սիի նախաձեռնությունը սկսվի, առևտուրը հարևան Կենտրոնական Ասիայի պետությունների հետ  զգալիորեն կարագացնի այդ ջանքերը: Ավելին, Պեկինն այժմ աշխարհում ածխաջրածիններ սպառող երկրորդ խոշորագույն երկիրն է: Էներգիան Կենտրոնական Ասիայի հարստությունն է, որը նա ցանկանում է վաճառել մեկին, ով կարող է այն ստանալ գետնի տակից և շուկայում: Չինաստանը հակամարտության վտանգավոր գոտիներից նավթ արտահանելու փորձ ունի:

Վլադիմիր Պուտինին հեշտ չի լինի Կենտրոնական Ասիայում Չինաստանի խորացող շահերը կանխել այնպես, ինչպես նա կարողանում է անել Արևմուտքի ջանքերի հետ: Չինաստանին հնարավոր չէ ներքաշել տարածաշրջանային թանկ և անլուծելի պատերազմի մեջ: Տարածաշրջանային կայունության հարցում այն ունի իր անմիջական մասնաբաժինը: Չինաստանը չի պատրաստվում հեռանալ և Կենտրոնական Ասիայի պետությունների համար շատ ավելի գրավիչ շուկա է քան Ռուսաստանը, որը ներկայումս փլուզվում է էներգիայի գների և արևմտյան պատժամիջոցների ծանրությունից:

Չինաստանը նորարարի ազդեցություն ունի իր հարավ-արևելյան հարևանների տնտեսությունների վրա: Հիմքեր չկան կասկածելու, որ եթե Պեկինը ցանկանա իր տնտեսության հզոր ուժն օգտագործի Կենտրոնական Ասիայի պետությունների վրա, ԵՏՄ-ն իր թույլ արգելքով չի կարողանա Չինաստանին հետ պահել: ՌԴ-ն երկար ժամանակ է գերիշխող պետություն եղել Կենտրոնական Ասիայում, քանի որ այդ տարածաշրջանը բավական երկար ժամանակ աղքատ էր ու տնտեսապես հետամնաց և դուրս էր մնացել գլոբալ ուշադրությունից: Այդ գերիշխանությունը շուտով ստիպված է լինելու դիմակայել չինական տնտեսական մոդելի զարգացմանը և քիչ հավանական է, որ այն հաջողություն կունենա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment