Չինաստանի վարձու ընկերները

Չինաստանի վարձու ընկերները

Հոդվածի առանցքում

  • Այս շաբաթ նշում են չինական Նոր տարին և այդ ժամանակ ճնշումը հասնում է գագաթնակետին: Միլիոնավոր գյուղական բնակավայրերից քաղաք գնացած միգրանտները վերադառնում են տուն նշելու Չինաստանի ամենակարևոր տոնը: Անթիվ անհամար չամուսնացած կանանց գլխին դասախոսություններ են կարդում նրանց միայնակության ու ընտանիքի ընդլայնման վերաբերյալ:
  • Չինաստանի խոշորագույն առցանց շուկան՝ Taobao-ն, առաջարկում է ամեն ինչ, փչովի էշեր, կենդանի մկներ, նաև կրծքի իմպլանտներ: Հնարավոր է նաև ձեռք բերել կեղծ սիրելի ընկեր: Տղամարդիկ առաջարկում են իրենց ընկերակցությունը 1000 յուանից ​​(160 դոլար) մինչև 10,000 յուան (1,599 դոլար) մի օրվա համար և նույնիսկ լրացուցիչ գումար են պահանջում ռոմանտիկ միջոցառումների համար:
  • Այս անհավասարակշռությունը կարող է զարմանալի թվալ, հաշվի առնելով, որ Չինաստանում, տղաներին նախապատվություն տալը հանգեցրել է ծնելիության շեղումի: Իր գագաթնակետին էր 2004 թվականը, երբ ստացվել էր 121.2 տղան 100 աղջիկ հարաբերությունը: 2013-ին այդ ցուցանիշը մի փոքր նվազեց, տղաների թիվը իջավ 117.6-ի: Այդուհանդերձ, հաշվարկը ցույց է տալիս, որ մինչև 2020-ը Չինաստանում երիտասարդ տղամարդկանց թիվը 30 միլիոնով ավել կլինի:
  • աղջիկների վրա ամուսնության ճնշումները վաղ տարիքից են սկսում: 2012 -ին, մեծ ճանաչում ունեցող գրող Վան Հեյլինգը, «Չինական առանձնահատկություններով ամուսնալուծությունը» գրքի հեղինակը, իր միկրոբլոգում տեղադրել է պատմություններ մայրերի մասին: Մի գործում աղջիկն ասել է մորը «Սա ինչ շտապողականությունն է, ես դեռ 23 տարեկան եմ»: Մայրն իր հերթին պատասխանել է.« Դե՞ռ ... Եթե տղա լինեիր, կարող էիր ասել դեռ, բայց աղջիկների համար դա «արդեն է»:
  • «Իմ ընկերներից մեկը տարբեր ձևերով փորձել է համոզել իր դստերը գնալ պատահական ժամադրության», - գրել է Վանը: «Փնթփնթացել է, նշելով ճիշտ տարիքում աղջիկների ամուսնության կարևորությունը»: Եթե ​​նրանք չընդունեն իրենց տրված հնարավորությունը, հետո կդառնան «տունը մնացած» կամ վաճառքի կդրվեն:
  • Որպեսզի հետաձգեն ամուսնությունը, կանայք պետք է պայքարեն ոչ միայն ընտանեկան սպասումների, նաև չինական պետության դեմ: 2007 թվականին Sheng nu-ն մտել է պաշտոնական բառապաշարի մեջ, համարվելով չինական կրթության նախարարության հաստատած 171 նոր բառերից մեկը: Ընդ որում, Համաչինական կանանց դաշնությունը, պետական ​​մարմին, որը հիմնադրվել է կանանց իրավունքները խթանելու համար, 2011-ին հրապարակել է «Չամուսնացած կանայք արժանի չեն մեր համակրանքին» խորագրով հոդվածը:
  • Ֆինչերը կարծում է, որ չամուսնացած կանանց հանդեպ էնդեմիկ ծաղրը կապված է կառավարության հոգածության հետ, որի համար ընտանիքը չինական հասարակության անկյունաքարն է: Միայնակ կանանց և տղամարդկանց բազմությունը կարող է հանգեցնել սոցիալական անկարգությունների: «Կան խմբագրականներ, որոնք զգուշացնում են սոցիալական կայունությանն ուղղված սպառնալիքի մասին, երբ տղամարդիկ չկարողանալով հարսնացու գտնել, հանցավոր գործունեություն են ծավալում, առաջացնում են խնդիրներ», - բացատրում Ֆինչերը:
  • Սակայն շատերի համար ընկեր վարձակալելը, կամ, ծայրահեղ դեպքում, «ամուսին» վարձակալելը, երկրորդական երևույթ է մի հասարակությունում, որտեղ դեմքը փրկելը շատ կարևոր է: «Կարևորն այդ դերի մեջ մտնելն է, այնպես անել, որ քաոս չառաջանա», բացատրեց Շտեյնֆելդը: «Այն հարմար է, երբ խոսքը վերաբերում է արտաքին տեսքին և ոչ թե էությանը: Ընկեր վարձելը մակերեսային խնդիր է Չինաստանում»:

Ուշադրությանն արժանի

Չինաստանի խոշորագույն առցանց շուկան՝ Taobao-ն, առաջարկում է ամեն ինչ, փչովի էշեր, կենդանի մկներ, նաև կրծքի իմպլանտներ: Հնարավոր է նաև ձեռք բերել կեղծ սիրելի ընկեր:

Տղամարդիկ առաջարկում են իրենց ընկերակցությունը 1000 յուանից ​​(160 դոլար) մինչև 10,000 յուան (1,599 դոլար) մի օրվա համար և նույնիսկ լրացուցիչ գումար են պահանջում ռոմանտիկ միջոցառումների համար, օրինակ ձեռքերի վրա տանել, միասին կինոթատրոն գնալ, գրկախառնություն կամ ճամփորդել ինտերնետով:

Բայց «սիրելի տղամարդ վարձակալելը» միայնակ սրտերի համար չէ: Ավելի հաճախ նրանց վարձում են քսան և բարձր տարիքի կանայք, որպեսզի թյուրիմացության մեջ գցեն ծնողներին ու կանխեն ամուսնության հարցում նրանց ճնշումները:

Այս շաբաթ նշում են չինական Նոր տարին և այդ ժամանակ ճնշումը հասնում է գագաթնակետին: Միլիոնավոր գյուղական բնակավայրերից քաղաք գնացած  միգրանտները վերադառնում են տուն նշելու Չինաստանի ամենակարևոր տոնը: Անթիվ անհամար չամուսնացած կանանց  գլխին դասախոսություններ են կարդում նրանց միայնակության ու ընտանիքի ընդլայնման վերաբերյալ: Մտեք բարգավաճող  ընկեր վարձելու արդյունաբերություն:

Չնայած վարձակալների ճշգրիտ թիվը դժվար է ասել, բայց  հետաքրքրությունն այդ  արդյունաբերության հանդեպ աճում է: 2012- 2013 թվականներին  առցանց «վարձու ընկեր» փնտրողների թիվը աճել է 88,4 տոկոսով, ըստ Taobao- ի: Չնայած կան նաև վարձու ընկերուհիներ, սակայն, երբ արագ հայացք ես գցում գովազդներին, տեսնում ես, որ նրանց մեծ մասը  արական սեռի ներկայացուցիչներ են:

Այս անհավասարակշռությունը կարող է զարմանալի թվալ, հաշվի առնելով, որ Չինաստանում, տղաներին նախապատվություն տալը հանգեցրել է ծնելիության  շեղումի: Իր գագաթնակետին էր 2004 թվականը, երբ ստացվել էր 121.2 տղան 100 աղջիկ հարաբերությունը: 2013-ին  այդ ցուցանիշը մի փոքր նվազեց, տղաների թիվը իջավ 117.6-ի: Այդուհանդերձ, հաշվարկը ցույց է տալիս, որ մինչև 2020-ը  Չինաստանում երիտասարդ տղամարդկանց թիվը  30 միլիոնով ավել կլինի: Ամուրիների մեծ մասը, սակայն, ապրում են աղքատ գյուղական բնակավայրերում:

Խոշոր քաղաքներում հաճախ կանայք են պայքարում  իրենց  զույգին գտնելու համար (և  քաղաքային կանայք են, որ կարող են իրենց թույլ տալ տղամարդ ընկեր վարձել):

Չինաստանում այսօր կանայք ամուսնանում են  ֆինանսապես կայունանալուց հետո միայն, ինչի պատճառով երկրի առավել կրթված, հաջողակ մասնագետ ​​կանայք ընկեր չունեն:

Պեկինի Հանրային քաղաքականության կենտրոնի համաձայն, քաղաքային բնակավայրերում 25-34 տարեկան մոտ յոթ միլիոն չամուսնացած կին կա: Քոլեջի տարիքի կանանց յոթ տոկոսը չի ամուսնանում մինչև 45 տարեկանը: Ոմանք պայքարում են իրենց սերը գտնելու , մյուսները հետաձգում են ամուսնությունը իրենց կարիերայի համար: Ամեն դեպքում մինչև 27 տարեկան չամուսնացած կանանց կոչում են sheng nu ,«մնացորդ կամ տանը մնացած կանայք»:  Մնացորդ բառն օգտագործում են ուտելիքի համար և այն արհամարհական վերաբերմունք է արտահայտում:

Այս sheng nu-ի համար եղել է նաև ողորմած շրջան, երբ նրանք համարվում էին «սուրբ ռազմիկներ», որոնք կռիվների պատճառով ժամանկավորապես անտեսել էին ամուսին գտնելը: Բայց եթե շարունակել են միայնակ մնալ մինչև 31 տարեկանը, դարձել են «մնացորդ», շատերի նույնիսկ չափազանց  ծեր ամուսնանալու համար:

Այս ճակատագրից խուսափելու համար, աղջիկների վրա ամուսնության ճնշումները վաղ տարիքից են սկսում: 2012 -ին, մեծ ճանաչում ունեցող գրող Վան Հեյլինգը, «Չինական առանձնահատկություններով ամուսնալուծությունը» գրքի հեղինակը, իր միկրոբլոգում տեղադրել է պատմություններ մայրերի մասին: Մի գործում աղջիկն ասել է մորը «Սա ինչ շտապողականությունն է, ես դեռ  23 տարեկան եմ»: Մայրն իր հերթին պատասխանել է.« Դե՞ռ … Եթե տղա լինեիր, կարող էիր ասել դեռ, բայց աղջիկների համար դա «արդեն է»:

«Իմ ընկերներից մեկը տարբեր ձևերով փորձել է համոզել  իր դստերը գնալ պատահական ժամադրության», – գրել է Վանը: «Փնթփնթացել է, նշելով ճիշտ տարիքում աղջիկների ամուսնության կարևորությունը»: Եթե ​​նրանք չընդունեն իրենց տրված հնարավորությունը, հետո կդառնան «տունը մնացած» կամ վաճառքի կդրվեն:

Լետա Հոնգ Ֆինչերը,  «Տանը մնացած կանայք.  գենդերային անհավասարության վերածնունդը Չինաստանում» գրքի հեղինակը հիշում է հարցազրույցը մի կնոջ հետ, որի մայրը հրաժարվել է խոսել նրա հետ, չի պատասխանել դստեր հեռախոսազանգերին մինչև նա չգտնի իր զույգին: Ֆինչերն այս վարքագիծը համարում է «իրական ավանդույթի հսկայական ցավ, բեռ ու մեղք»: Չամուսնացած կանայք  ոչ միայն խնդիր են իրենց ծնողների համար, այլև ընդունվում են որպես ֆինանսական ապահովման ոչ հարմար տարբերակ:

Ամուսնության համար  կանանց վրա ճնշում գործադրելու սովորությունը գալիս է հնագույն ժամանակներից: Ըստ կանֆուցիական գաղափարախոսների՝ ամուսնությունը ոչ թե անձնական ցանկություն է, այլ պարտականություն. դուստրերը պետք թոռներ ծնեն: Բայց 1980-ականների ու 1990-ականների սերունդը, որը ծնվել է մեկ երեխայի քաղաքականության պայմաններում,  ավելի մեծ բեռ ունի: Այդ երիտասարդ չափահասների ուսերին է  ծնողական սպասումների բեռը, որը մենակ պետք է կրեն: Մի երկրում, որտեղ չկա սոցիալական ապահովման պետական համակարգ,  կայուն ամուսնություններն  անհրաժեշտություն են թոշակառու ծնողներին ու հարազատներին օգնելու համար:

«Han կանանց ոտքերն ավանդաբար կապված են եղել: Նրանք պետք է տանը մնային ու ժառանգներ պարգևեին ամուսիններին», պատմում է Ջեմիմա Շտեյնֆելդը,  «Փոքրիկ կայսրերն ու նյութական աղջիկները. Սեռական կյանքն ու երիտասարդությունն արդի Չինաստանում» գրքի հեղինակը:

Այսօր  Չինաստանում, ասել է նա, երկնաքերերով ու համարձակ ճարտարապետությամբ  փորձում են թաքցնել  հին սովորույթները: «Տղամարդու իրավունքները ժամանակակից Չինաստանում շատ մեծ են: Մինչդեռ կինը ընկալվում է որպես մեկը, որը կոչված է համապատասխանելու որոշակի փուլում: Կա  ավանդույթ,  պատմություն, որոնք  դժվար է դուրս մղել»: 2012-ին Շանհայը հայտարարեց, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ հարսնացուի միջին տարիքը  30-ն է:

Չինաստանի երիտասարդ սերնդի համար այսօր սերը   ամուսնության մի մասն է: Սնվելով արևմտյան դիետայով, լսելով չինական փոփ երգերը, նրանք այժմ ցանկանում են քիմիա, ռոմանտիկա և սեր ու պատրաստ են սպասել:

Որպեսզի հետաձգեն ամուսնությունը, կանայք պետք է պայքարեն ոչ միայն ընտանեկան սպասումների, նաև չինական պետության դեմ: 2007 թվականին Sheng nu-ն մտել է պաշտոնական բառապաշարի մեջ, համարվելով չինական կրթության նախարարության հաստատած 171 նոր բառերից մեկը: Ընդ որում,  Համաչինական կանանց դաշնությունը, պետական ​​մարմին, որը հիմնադրվել է  կանանց իրավունքները խթանելու համար, 2011-ին հրապարակել է «Չամուսնացած կանայք արժանի չեն մեր համակրանքին» խորագրով հոդվածը: « Աղջիկները  հետագա կրթություն պետք է ստանան, որպեսզի բարձրացնեն իրենց մրցունակությունը», – նշված է հոդվածում:

«Ողբերգությունն այն է, որ նրանք չեն գիտակցում, որ տարիքի հետ կորցնում են իրենց արժեքը: Մինչև նրանք ստանում են մագիստրոսի կամ դոկտորական կոչումը, բավական հասունանում են և նմանվում են դեղին մարգարիտի»: Եվ  ոչ միայն  Համաչինական կանանց դաշնությունն է  նրանց դրդում ամուսնության, դա անում են նաև պետական ​​ԶԼՄ-ները, համալսարանները, արհմիությունները և նույնիսկ բժշկական հաստատությունները:

Ֆինչերը  կարծում է, որ չամուսնացած կանանց  հանդեպ էնդեմիկ ծաղրը կապված է կառավարության հոգածության հետ, որի համար ընտանիքը  չինական հասարակության անկյունաքարն է: Միայնակ կանանց և տղամարդկանց բազմությունը կարող է հանգեցնել սոցիալական անկարգությունների: «Կան խմբագրականներ, որոնք զգուշացնում են սոցիալական կայունությանն  ուղղված  սպառնալիքի մասին, երբ տղամարդիկ չկարողանալով  հարսնացու գտնել,  հանցավոր գործունեություն են ծավալում,  առաջացնում են խնդիրներ», – բացատրում Ֆինչերը:

«Միայնակ կանայք, որոնք հետաձգում են ամուսնությունը կրթության կամ կարիերայի համար, չեն համապատասխանում իրենց ավանդական դերին, երեխա չեն ունենում, ինչն, ըստ կառավարության, իրենց կենսաբանական պարտքն է»:

Ֆինչերն ինձ ասաց, թե « ագրեսիվ շարժում է նկատում, որը  միայնակ, կրթված ​​կանանց փորձում է խարանել՝ ներկայացնելով որպես  sheng nu, ինչը շատ դժվար է անտեսել: «Նույնիսկ եթե կանայք արհամարհեն լրատվամիջոցներում տեղ գտած հաղորդագրությունները, նրանց ծնողները դրանք կընդունեն: Այդ կանանց շրջապատում է ամուսնության անհանգստության հավաքական զգացումը»:

Անկասկած կան կանայք, որոնք վարձակալում են ընկերներ, հույսով, որ իրական կապի շնորհիվ կամ առնվազն մի քանի ժամ կամ օր մենակ չեն լինի: Չինաստանում այսօրվա երիտասարդ սերունդը  հաճախ երեխաներ են, որոնք հազարավոր կիլոմետրեր հեռու են իրենց ծնողներից, ապրում են անհոգի բարձրահարկ շենքերում և աշխատանքային  երկար ժամեր են անցկացնում:

Սակայն շատերի համար ընկեր վարձակալելը, կամ, ծայրահեղ դեպքում,  «ամուսին» վարձակալելը,  երկրորդական երևույթ է մի հասարակությունում, որտեղ  դեմքը փրկելը շատ կարևոր է: «Կարևորն այդ դերի մեջ մտնելն է, այնպես անել, որ քաոս չառաջանա», բացատրեց Շտեյնֆելդը: «Այն հարմար է, երբ խոսքը վերաբերում է արտաքին տեսքին և ոչ թե էությանը: Ընկեր վարձելը մակերեսային խնդիր է Չինաստանում»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment