Չինաստանը կոչ է անում Թուրքիային աջակցել ույղուր զինյալների դեմ պայքարին
Հոդվածի առանցքում
- Պեկինը կոչ է արել Թուրքիային աջակցել Չինաստանի արևմտյան Սինցզյան նահանգում զինյալների դեմ պայքարին: Կոչին նախորդել է Թուրքիայի քննադատությանը՝ թուրքական ծագում ունեցող մուսուլմանների իրավունքների ոտնահարման մասով:
Ուշադրությանն արժանի
Պեկինը կոչ է արել Թուրքիային աջակցել Չինաստանի արևմտյան Սինցզյան նահանգում զինյալների դեմ պայքարին: Կոչին նախորդել է Թուրքիայի քննադատությանը՝ թուրքական ծագում ունեցող մուսուլմանների իրավունքների ոտնահարման մասով:
Չինաստանը բախվում է աճող միջազգային քննադատության այսպես կոչված ուսուցման կենտրոնների ստեղծման համար, որոնք պայքարում են ծայրահեղականության դեմ: Սա տեղի է ունենում Սինցզյան նահանգում, որտեղ ապրում են ույղուրներ և Արևմտյան երկրներն այդ կենտրոնները համարում են կոշտ քայլ:
Թուրքիան միակ մուսուլմանական երկիրն է, որը պարբերաբար մտահոգություն է հայտնել Սինցզյանում ստեղծված իրավիճակի մասին:
Պեկինում Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Սեդաթ Օնալիի հետ հանդիպմանը Չինաստանի կառավարության թոփ դիվանագետ Վանգ Յին ասել է, որ Չինաստանը մեծապես կարևորում է Թուրքիայի հետ հարաբերությունները:
Չինաստանը «միշտ հարգել է Թուրքիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և աջակցում է թուրքական կողմի ջանքերին` պահպանելու ազգային անվտանգությունն ու կայունությունը», – ասել է նախարարը:
«Հուսով ենք, որ թուրքական կողմը նույնպես կարող է հարգել Չինաստանի հիմնական շահերը ազգային ինքնիշխանության և անվտանգության պահպանման հարցում, աջակցել Չինաստանում գործող ահաբեկչական ուժերի դեմ պայքարին և պաշտպանել երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությանը»:
Չինաստանը մեղադրում է Արևելյան Թուրքեստան իսլամական շարժում կոչվող խմբին վերջին տարիներին Սինցզյան նահանգում հարձակումների համար: Սակայն շատ դիվանագետներ և օտարերկրյա փորձագետներ կասկածի տակ են առնում այդ խմբավորման գոյության փաստը:
Արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է թուրք փոխնախարարի խոսքը Թուրքիան աջակցում է Չինաստանի ազգային միասնությանն ուղղված և «ահաբեկչական ուժերի» դեմ պայքարի ջանքերին, պատրաստակամ է խորացնել համագործակցությունը Չինաստանի հետ:
Վերջին տարիներին Սինցզյանում հարյուրավոր մարդիկ են սպանվել:
Պեկինն ասում է, որ Սինցզյանում հակածայրահեղական ջանքերն աննախադեպ կայունություն են բերում` նշելով վերջին երկու տարիներին բռնության դեպքերի նվազումը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ