Չինաստանն ավելացնում է իր ազդեցությունը Վրաստանում

Չինաստանն ավելացնում է իր ազդեցությունը Վրաստանում

Հոդվածի առանցքում

  • Ընդհանուր առմամբ, կարևոր էր Չինաստանի արտաքին գործերի նախարարի Թբիլիսի կատարած այցը, սակայն վրացական լրատվամիջոցները ուշադրություն են դարձրել միայն պաշտոնական հայտարարություններին: Դեռ վերլուծություն չի իրականացվել: Այնուամենայնիվ, կարևորը այցի ժամկետն է, քանի որ Չինաստանը և ԱՄՆ-ն հիմա աշխարհաքաղաքական հակամարտության մեջ են Հնդկաստանում և Խաղաղ օվկիանոսում ազդեցության համար: Քանի որ Վրաստանը ԱՄՆ-ին մոտ է ռազմական և քաղաքական համագործակցության առումով, հետաքրքիր կլինի տեսնել, թե որքան հեռու կգնա Չինաստան-Վրաստան համագործակցությունը:

Ուշադրությանն արժանի

 

Խորհրդային Միության փլուզումից հետո Չինաստան-Վրաստան հարաբերությունները դրական են եղել միաժամանակ տնտեսական և քաղաքական ուղղություններով: Այնուամենայնիվ, այդ հարաբերությունները Վրաստանում և այլուր վերլուծաբանները հաճախ գերագնահատում են: Երկկողմ առևտրի, ինչպես նաև Վրաստանում չինական ներդրումների աստիճանական աճը ցույց են տալիս Թբիլիսիում Պեկինի ազդեցության տարածումը:

Ճիշտ է, տնտեսական աճը կա, բայց դա իրական պոտենցիալի մի փոքր մասն է: Իրականում, չնայած վերլուծաբանների դրական տեսակետներին, Չինաստանի տրանզիտ ցանցի համար Պեկինի պաշտոնական մոտեցումներում Վրաստանը և Հարավային Կովկասը տարանցիկ միջանցք են: Ընդհանուր առմամբ, Չինաստանը զգուշավոր է: Ռուսաստանի գործոնը ևս կորող էր նշանակություն ունենալ այս իրավիճակում, երբ Պեկինը վրացական տնտեսության մեջ միայն փոքր ներգրավվածություն ունի: Սակայն ամենամեծը աշխարհագրական խոչընդոտներն են՝ Կասպից ծովը, Կովկասյան շրջանը, վրացական դժվար տեղանքը, ինչպես նաևՍև ծովը:

Այնուամենայնիվ, GT-ի հազմար իմ մի շարք հոդվածներում ենթադրել եմ, որ Belt & Road Initiative-ը բնույթով ստատիկ չէ, ինչպես այլ առևտրային ճանապարհները՝ միջնադարում: Այս ուղին արձագանքում է մարտահրավերներին և հնարավորություներին: Մեկ այլ ենթադրություն էլ արել էի այն մասին, որ եթե Վրաստանը բարելավի իր երկաթուղին ճանապարհները և նավահանգիստների ենթակառուցվածքը, Չինաստանի ևBelt & Road Initiative-ի համար ավելի գրավիչ կլինի:

Իրոք, կան նշաններ, որոնք ապացուցում են սա: Մայիսի 24-ին Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յի այցելեց Վրաստան: Սա շատ կարևոր է, քանի որ վերջին 23 տարում սա Չինաստանի արտգործնախարարի առաջին պաշտոնական այցն էր Վրաստան: Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի, նախարարի այցի ուշադրության կենտրոնում էր Վրաստանի՝  որպես կարևոր տարանցիկ պետություն, ապագան և նրա ներուժը հասկանալը:

Վրաստան կատարած այցը չինական պատվիրակության տարածաշրջանային ուղևորության մասն էր: Չինաստանը և Հայաստանը կիրակի օրը ստորագրել են փոխադարձ վիզայի ազատականացման համաձայնագիր:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Վրաստան կատարած այցը հաստատեց Չինաստանի «հստակ տեսլականը» Վրաստանի ուղղությամբ և Թբիլիսիի դերը Չինաստանի խոշոր նախագծերում: Այստեղ խոսքը, ամենայն հավանականությամբ, Belt & Road Initiative-ի մասին է՝ հստակ շեշտը դնելով Վրաստանի ներուժի վրա, որպես տրանզիտ պետություն: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ առևտրի, ներդրումների, տրանսպորտի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցությունը սահմանվել է որպես հետագա համագործակցության հիմնական գերակայություն:

Չինաստանի արտգործնախարարն ասել է, որ «Չինաստանն իրականացնում է արտաքին քաղաքականություն, որը հիմնված է խաղաղ գոյակցության սկզբունքների վրա: Մենք պատրաստ ենք զարգացնել մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները: Մենք ունենք հստակ դիրքորոշում, որ բոլոր երկրները հավասար են, անկախ դրանց չափից: Մենք հարգում ենք Վրաստանի և այլ երկրների անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը »:

Չինաստանի շահերը Վրաստանում նաև անխուսափելիորեն կապված են Ռուսաստանի հետ վերջինիս տարածքային խնդիրների հետ: Թբիլիսիի համար կարևոր է, որ Չինաստանը աջակցի Աբխազիայի և Ցխինվալիի հարցին: Հանդիպումների ընթացքում բարձրացվել է նաև վրացական օկուպացված տարածքների հարցը, և վրացի պաշտոնյաները ընծել են վրացական ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Չինաստանի աջակցության «բարձր կարևորությունը»:

Չինաստանի պատվիրակության այցից առաջ Վրաստանի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարար Մայա Ցտկիշվիլիիին էր Պեկինում: Նա համաձայնագիր է ստորագրել Չինաստանի տրանսպորտի նախարար Լի Սյաոֆենի հետ բեռների և ուղևորափոխադրումների մասին:

Ընդհանուր առմամբ, կարևոր էր Չինաստանի արտաքին գործերի նախարարի Թբիլիսի կատարած այցը, սակայն վրացական լրատվամիջոցները ուշադրություն են դարձրել միայն պաշտոնական հայտարարություններին: Դեռ վերլուծություն չի իրականացվել: Այնուամենայնիվ, կարևորը այցի ժամկետն է, քանի որ Չինաստանը և ԱՄՆ-ն հիմա աշխարհաքաղաքական հակամարտության մեջ են Հնդկաստանում և Խաղաղ օվկիանոսում ազդեցության համար: Քանի որ Վրաստանը ԱՄՆ-ին մոտ է ռազմական և քաղաքական համագործակցության առումով, հետաքրքիր կլինի տեսնել, թե որքան հեռու կգնա Չինաստան-Վրաստան համագործակցությունը: Մի բան, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա՝ Պեկինը փորձելու է Վրաստանում իր ազդեցությունն ավելացնել տնտեսական և տարբեր քաղաքական քայլերի միջոցով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment