Երեխաների մեջ երախտագիտության զգացում զարգացնելու 5 եղանակ
Հոդվածի առանցքում
- Շատ կարևոր է, որ երախտագիտություն հայտնեք ձեր երեխայի ներկայությամբ:
- Օգնեք ձեր երեխային մտածել իրեն շրջապատող աշխարհի մասին, խնդրեք նրան ասել, թե ինչն է կարևոր համարում կյանքում:
- Սովորեցրեք երեխային գնահատել մարդկանց ու նպատակները, որոնք վեր են հարստությունից ու փառքից:
- Վաղ տարիքում երեխայի մեջ սերմանելով երախտագիտության զգացումը, դուք նրա համար կյանքի հրաշալի հեռանկար եք բացում։
Ուշադրությանն արժանի
Ամբողջ երկրում բազմաթիվ ընտանիքների համար Գոհաբանությունը ժամանակն իմաստավորված անցկացնելու հնարավորություն է: Այդ ժամանակ ես խորհում եմ և շնորհակալ լինում կյանքի առատ պարգևների համար: Դուք կարող եք կարեկցանքի հետ մեկտեղ, ձեր երեխային հասկացնել շնորհակալություն հայտնելու կարեւորությունը, իսկ Գոհաբանությունը հրաշալի առիթ է դա սկսելու համար: Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեր երեխայի մեջ զարգացնել երախտագիտության զգացումը:
1. Եղեք այնպիսին, ինչպիսին ցանկանում եք լինել:
Շատ կարևոր է, որ երախտագիտություն հայտնեք ձեր երեխայի ներկայությամբ: Թող նա լսի, թե ինչպես եք «շնորհակալություն» ասում մթերային խանութի աշխատողին կամ այն մարդուն, որը փոստատան դուռն է բացել ձեզ համար: Առավոտյան միասին զբոսանքի ժամանակ խոսեք այն մասին, թե որքան շնորհակալ եք պարզ երկնքի համար: Ձեզ հետ վերցրեք երեխային, երբ որոշել եք շնորհակալական նվեր տալ ձեր ընկերոջը:
Որքան շատ է երեխան ձեզ տեսնում երախտագիտություն հայտնելիս, այնքան մեծ է հավանականությունը, որ ինքն էլ այն կընդգրկի իր առօրյա կյանքում:
2. Ձեր երեխային շնորհակալական օրագիր տվեք:
Ձեռք բերեք մի պարզ օրագիր կամ ամրացված մաքուր թղթերի կույտ, ներսում գրեք երեխային ուղղված հատուկ գրություն և օգնեք նրան, որ ամեն օր գրի այն մի քանի բաները, որոնց համար ինքը շնորհակալ է: Դրանք կարող են լինել մեկ բառից կամ ամբողջական նախադասություններից կազմված պատասխաններ:
Համոզվեք, որ երեխան հասկանում է, որ պատասխանները ճիշտ են:
3. Օրագրում երախտագիտությունը միասին գրելու համար ժամանակ հատկացրեք:
Մինչ խոհանոցում սեղանի շուրջ նստած թեյ եք խմում, ձեր երեխան էլ առողջ սնունդ է ստանում, միասին օրագրում գրեք ձեր երախտագիտությունը:
Նա կտեսնի, թե որքան կարևոր եք համարում ամեն օր շնորհակալություն հայտնելը և կսկսի երախտագիտությանը նույն հարգանքով ու ըմբռնումով վերաբերվել իր կյանքում:
4. Խոսեք դրա մասին:
Ես կոչ եմ անում յուրաքանչյուր ընտանիքին շաբաթը մեկ անգամ ընտանեկան հանդիպում անցկացնել՝ օգտագործելով կարեկցանքի, ըմբռնումի գործընթացը: Ընտրեք չեզոք տարածք, ինչպիսին խոհանոցն է՝ տան սիրտը, և հնարավորություն տվեք ընտանիքի յուրաքանչյուր անդամին քննարկելու մեկ շաբաթվա իրադարձությունները, իր մտահոգությունները հայտնել դրանց վերաբերյալ, բայց վճիռներ մի կայացրեք: Սա նաեւ երախտագիտություն հայտնելու լավ պահ է:
Հանդիպումն ավարտեք՝ ընդունելով, որ ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի համար պետք է շնորհակալ լինել:
Դա օգնում է բոլորին հեռանալ դրական լիցքերով, ձեր երեխային ներշնչել երախտագիտության զգացում:
5. Օգնեք ձեր երեխային գտնել խորը արժեքներն ու նպատակները:
Օգնեք ձեր երեխային մտածել իրեն շրջապատող աշխարհի մասին, խնդրեք նրան, որ ժամանակ առ ժամանակ հայտնի, թե ինչն է կարևոր համարում կյանքում:
Քաջալերեք նրան օգնել մյուսներին, նույնիսկ ամենափոքր միջոցներով, եւ հասկանալ ոչ նյութական արժեքները: Սովորեցրեք նրան գնահատել մարդկանց ու նպատակները, որոնք վեր են հարստությունից ու փառքից: Օգնեք, որ իր կյանքում երախտագիտության զգացում ունենա ընկերության և համայնքի հանդեպ:
Կյանքում կարեկցանքը, բարությունը եւ երախտագիտությունը քայլում են ձեռք ձեռքի տված: Որքան շուտ ձեր երեխային սովորեցնեք այդ հատկությունները, այնքան ավելի շատ դրանք կդառնան նրա էության մի մասը:
Վաղ տարիքում երեխայի մեջ սերմանելով երախտագիտության զգացումը, դուք նրա համար կյանքի հրաշալի հեռանկար եք բացում, որն իր մեջ ներառում է շնորհակալություն Գոհաբանության տոնի շրջանակից դուրս:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։